Հղման հարթություն
Արտաքին տեսք
Հղման հարթությունը (կամ ուղեծրի հղման հարթությունը) աստղադինամիկայում այն հարթությունն է, որը կիրառվում է ուղեծրի տարրերը սահմանելու համար։ Հղման հարթության նկատմամբ չափվող հիմնական երկու ուղեծրի տարրերն են՝ թեքումը և ծագման հանգույցի երկայնությունը[1]։
Կախված նկարագրվող մարմնի տեսակից՝ սովորաբար օգտագործվում են հղման հարթության չորս տեսակներ․
- Խավարածիրը կամ անփոփոխ հարթությունը[2]՝ մոլորակների, աստերոիդների, գիսաստղեր և Արեգակնային համակարգի այլ մարմինների համար, քանի որ այդ մարմինների ուղեծրերը հիմնականում մոտ են խավարածրին։
- Հասարակածային հարթությունը՝ փոքր մեծ կիսաառանցքով ուղեծիր ունեցող արբանյակների համար։
- Տեղական Լապլասի հարթությունը[3]՝ միջինից մեծ մեծ կիսաառանցք ունեցող արբանյակների համար։
- Երկնոլորտին շփվող հարթությունը՝ արտաարեգակնային օբյեկտների համար։
Հղման հարթության վրա պետք է սահմանվի զրոյական կետ, որից սկսած չափվում են երկայնության անկյունները։ Սովորաբար այն սահմանվում է որպես երկնոլորտի այն կետը, որտեղ հարթությունը հատում է հիմնական ժամային շրջանագիծը, որը հայտնի է նաև որպես գիշերահավասար։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Orbital Plane – an overview». ScienceDirect Topics. Վերցված է 2025 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ Souami, D.; Souchay, J. (2012). «The invariable plane of the solar system: A natural reference plane in the study of the dynamics of solar system bodies». Astronomy & Astrophysics. 543: A133. Bibcode:2012A&A...543A.133S. doi:10.1051/0004-6361/201219011.
- ↑ Rosengren, A. J.; Scheeres, D. J.; McMahon, J. W. (2013). The Classical Laplace Plane as a Stable Reference Plane (PDF). Advanced Maui Optical and Space Surveillance Technologies Conference (AMOS).