Հիքմեթ Աքչիչեք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիքմեթ Աքչիչեք
թուրքերեն՝ Hikmet Akçiçek
Ծնվել է1963 թվական
ԾննդավայրԹուրքիաՀոպա, Թուրքիայի Հանրապետություն
ՔաղաքացիությունԹուրքիա
ԱզգությունՀամշենահայ
Մայրենի լեզութուրքերեն
Մասնագիտություներաժիշտ, հասարակական գործիչ և մշակութային գործիչ
ԱշխատավայրՎովա խումբ
 Hiqmet Aqchicheq Վիքիպահեստում

Հիքմեթ Աքչիչեք (թուրքերեն՝ Hikmet Akçiçek, 1963, Հոպա, Արդվինի մարզ, Թուրքիա), համշենահայ հասարակական, մշակութային գործիչ, երաժիշտ, Վովա խմբի համահիմնադիր և մեներգիչ, համշենական ժողովրդական երգերի բանահավաք, «Հատիկ» միության փոխնախագահ։ Իր ազգային, հասարակական հայացքների համար բազմիցս հետապնդումների է ենթարկվել Թուրքիայի իշխանությունների կողմից[1][2]:

Կենսագրական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիքմեթ Աքչիչեքը ծնվել է Թուրքիայի Հանրապետության Հոպա շրջանում 1963 թվականին համշենահայ ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է Հոպայում։ Այնուհետև՝ 1981 թվականին, կրթությունը շարունակելու նպատակով Հիքմեթը մեկնել Ստամբուլ քաղաք, որտեղ ընդունվել է համալսարան։ Նա մինչ օրս բնակվում է Ստամբուլում` պահպանելով Հոպայում մնացած իր ընտանիքի անդամների՝ ծնողների և եղբոր հետ կապը։ Իր մայրենի լեզուն համարում է համշեներենը։ Աշխատում է մասնավոր ընկերությունում որպես ֆինանսական ղեկավար[1][2]։

Համշենապահպան գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վովա խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիքմեթ Աքչիչեքը հանդիսանում է համշենահայ Վովա երաժշտական խմբի համահիմնադիրն ու մենակատարը։ Խումբը ստեղծվել է 2005 թվականին՝ նպատակ ունենալով հավաքագրել, պահպանել և համշենահայերի հետագա սերնդին փոխանցել համշենական ազգային, ժողովրդական երգարվեստը։ Այն ստեղծագործում է համշենի բարբառով[1][2][3][4][5]։

Վովա խումբն իր առաջին մեծ ելույթն ունեցել է պոլսահայ հայտնի լրագրող Հրանտ Դինքի հիշատակին կազմակերպված երեկոյի ընթացքում, որտեղ կատարել են հայերեն «Յար յար» երգը։ Երաժշտական խումբը 2005 թվականին թողարկել է «Վովա» ալբոմը, որտեղ խտացվել են համշենի բարբառով 13 ժողովրդական երգ։ Այն հանդիսանում է համշենի բարբառով ձայնագրված երգերի առաջին ալբոմն աշխարհում[1][2][3]։

2012 թվականի Վովան համերգով է հանդես եկել Ռուսաստանի Դաշնության Մոսկվայում, Սոչիում և այլ քաղաքներում[5][6]։

Վովա երաժշտական խմբին առավել լայն տարածում բերեց 13 երգերից կազմված «Վովա» ալբոմը, որը թողարկվել է 2005 թվականին։ Համշենի բարբառով գրված 13 ժողովրդական երգերն են, որոնցից առավել հայտնին հանդիսանում է «Նեննի Նեննի» երգը[1][2][4][5]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիքմեթ Աքչիչեքն ամուսնացած է, ունի երկու աղջիկ[1][2]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]