Հիրոսի Կիյոտակե
Հիրոսի Կիյոտակե ճապ.՝ 清武弘嗣 | |||
|---|---|---|---|
|
| |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 12, 1989[1][2] (36 տարեկան) | ||
| Ծննդավայր | Օիտա, Ճապոնիա | ||
| Հասակ | 172 սանտիմետր | ||
| Քաշ | 63 կգ | ||
| Դիրք | կիսապաշտպան | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Հիրոսի Կիյոտակե (անգլ.՝ Hiroshi Kiyotake, նոյեմբերի 12, 1989[1][2], Օիտա, Ճապոնիա), ճապոնացի ֆուտբոլիստ, «Սագան Տոսու» ակումբի խաղացող։ Հանդես է եկել Ճապոնիայի ազգային հավաքականում: Խաղացել է հարձակվողական կիսապաշտպանի դիրքում, աչքի է ընկել տեխնիկական բարձր վարպետությամբ, կարող է խաղալ ինչպես կենտրոնում, այնպես էլ եզրերում, աչքի չի ընկնում բարձր արագությամբ[3]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկսել է ֆուտբոլ խաղալ «Կատիորա» թիմում, 2004 թվականին հայտնվել է «Օիտա Տրինիտա» ակումբի երիտասարդական կազմում։ 2008 թվականի օգոստոսի 9-ին նորամուտն է նշել հիմնական կազմում։ Մեկնարկային խաղում փոխարինման դուրս գալով՝ դարձել է գոլի հեղինակ[4]։ 2008 թվականին օգնել է թիմին նվաճել Ճապոնիայի գավաթը։ Իր ակումբի հիմնական կազմում վերջնականապես ամրապնդվել է 2009 թվականին, երբ «Օիտա Տրինիտան» լուրջ ֆինանսական դժվարություններ է ունեցել, չափազանց թույլ մրցաշրջան է անցկացրել և լքել է Ճապոնիայի առաջին դիվիզիոնը։ 2010 թվականին տեղափոխվել է «Սերեսո Օսակա» թիմ, որի կազմում մեկ տարի անց խաղացել է ԱՖԿ Չեմպիոնների լիգայում, որտեղ լավ է դրսևորել իրեն՝ դառնալով 4 գոլի հեղինակ: 2011 թվականին ընդգրկվել է Ճապոնիայի առաջնության խորհրդանշական հավաքականում[5]։
2012 թվականի մայիսին հայտարարվել է գերմանական «Նյուրնբերգ» տեղափոխության մասին, որի հետ կնքել է քառամյա պայմանագիր: Տրանսֆերի արժեքը կազմել է 1 միլիոն եվրո: Օլիմպիական խաղերում հանդես գալուց և Գերմանիայում մեկնարկային մրցաշրջանից հետո ճապոնացի ֆուտբոլիստը մեծ հետաքրքրություն է առաջացրել արտասահմանյան ակումբների մոտ: 2013 թվականի հունվարին հաղորդվում էր, որ Մոսկվայի «Դինամոն» և «Լոկոմոտիվը» հետաքրքրված են ֆուտբոլիստին ձեռքբերմամաբ[6]։ 2013 թվականի ամռանը Հիրոսիին գնելու առաջարկ էր արել անգլիական «Աստոն Վիլլան», սակայն գերմանական ակումբին չի բավարարել բիրմինգհեմցիների առաջարկած հրաժարագինը: «Նյուրնբերգի» ղեկավարությունը Կիետակեն գնահատել է 10 մլն եվրո[7]։
2013/2014 թվականների մրցաշրջանի արդյունքներով «Նյուրնբերգը» լքել է Բունդեսլիգա 2012-13ն և ստիպված է եղել վաճառել առաջատար ֆուտբոլիստներին: Կիյոտակեյի գինը զգալիորեն նվազել է, 2014 թվականի հուլիսին նրա տեղափոխության համար «Հաննովեր 96»-ը վճարել է ընդամենը 4,3 միլիոն եվրո: Նոր թիմի հետ ևս քառամյա պայմանագիր է կնքել[8]։ 2016 թվականի մայիսին, Բունդեսլիգա 2012-13յից «Հանովերի» հեռանալուց հետո, հաղորդվում էր Բեռլինի «Հերտայի» կողմից ճապոնացի ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրության մասին[9]։
2016 թվականի հունիսի 24-ին Կիյոտակեն փոխել է առաջնությունը՝ քառամյա պայմանագիր կնքելով իսպանական «Սևիլյայի» հետ[10]։
2017 թվականից հանդես է գալիս «Սերեսո Օսակայում»:
Ելույթներ ազգային հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղացել է Ճապոնիայի մինչև 20 տարեկանների երիտասարդական հավաքականում: 2011 թվականի օգոստոսի 10-ին Կորեայի Հանրապետության հավաքականի հետ ընկերական խաղում նորամուտն է նշել Ճապոնիայի ազգային հավաքականում։ 2012 թվականի Օլիմպիական խաղերում եղել է Ճապոնիայի հավաքականի առանցքային խաղացողներից մեկը, մեկնարկային կազմում է եղել իր թիմի բոլոր վեց խաղերում, որն ի վերջո զբաղեցրել է չորրորդ տեղը[4]։
2013 թվականին հայտնվել է Կոնֆեդերացիաների գավաթի համար հավաքականի հայտացուցակում, միայն մեկ խաղում է դուրս եկել խաղադաշտ: 2014 թվականի աշխարհի առաջնությունում նույնպես պահեստային էր և ընդամենը հինգ րոպե է խաղացել Կոլումբիայի հավաքականի դեմ խմբային մրցաշարի վերջին խաղում[11]։ 2015 թվականի Ասիայի գավաթի խաղարկությունում մասնակցել է խմբային մրցաշարի բոլոր հանդիպումներին, սակայն բաց է թողել քառորդ եզրափակիչը, որում ճապոնացիները պարտվել են Արաբական Միացյալ Էմիրությունների ֆուտբոլի ազգային հավաքականի թիմին:
Մրցանակներ և նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օիտա Տրինիտա
- Ճապոնիայի գավաթի գավաթակիր՝ 2008
Անձնական
- Ընդգրկվել Է Ճապոնիայի առաջնության խորհրդանշական հավաքականում՝ 2011
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Ակումբ | Մրցաշրջան | Ազգային առաջնություն | Ազգային գավաթներ | Միջազգային | Ընդամենը | |||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Լիգա | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
| Օիտա Տրինիտա | 2008 | Դիվիզիոն 1 | 8 | 1 | 4 | 0 | 0 | 0 | 12 | 1 |
| 2009 | Դիվիզիոն 1 | 23 | 3 | 8 | 1 | 1 | 0 | 32 | 4 | |
| Ընդամենը «Օիտա Տրինիտա»-ի համար | 31 | 4 | 12 | 1 | 1 | 0 | 44 | 5 | ||
| Սերեսո Օսակա | 2010 | Դիվիզիոն 1 | 25 | 4 | 4 | 0 | 0 | 0 | 29 | 4 |
| 2011 | Դիվիզիոն 1 | 25 | 7 | 3 | 1 | 9 | 4 | 37 | 12 | |
| 2012 | Դիվիզիոն 1 | 16 | 2 | 3 | 1 | 0 | 0 | 19 | 3 | |
| Ընդամենը «Սերեսո Օսակա»-ի համար | 66 | 13 | 10 | 2 | 9 | 4 | 85 | 19 | ||
| Նյուրնբերգ | 2012/2013 | Բունդեսլիգա 2012-13 2012-13 | 31 | 4 | 1 | 0 | 0 | 0 | 32 | 4 |
| 2013/2014 | Բունդեսլիգա 2012-13 | 33 | 3 | 1 | 0 | 0 | 0 | 34 | 3 | |
| Ընդամենը «Նյուրնբերգ»-ի համար | 64 | 7 | 2 | 0 | 0 | 0 | 66 | 7 | ||
| Հանովեր 96 | 2014/2015 | Բունդեսլիգա 2012-13 | 32 | 5 | 1 | 0 | 0 | 0 | 33 | 5 |
| 2015/2016 | Բունդեսլիգա 2012-13 | 21 | 5 | 1 | 0 | 0 | 0 | 22 | 1 | |
| Ընդամենը «Հանովեր 96»-ի համար | 53 | 10 | 2 | 0 | 0 | 0 | 55 | 10 | ||
| Սևիլյա | 2016/2017 | Լա Լիգա 2016-17 | 4 | 1 | 1 | 0 | 1 | 0 | 4 | 1 |
| Ընդամենը կարիերայի ընթացքում | 216 | 35 | 27 | 3 | 11 | 4 | 254 | 42 | ||
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- 1 2 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ Уткин, Василий. (2012 թ․ օգոստոսի 6). «Олимпийский футбол: новые имена». Sports.ru. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 15-ին.
- 1 2 «Hiroshi Kiyotake. Biography» (անգլերեն). Footballtop.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Club verpflichtet Hiroshi Kiyotake» (գերմաներեն). 1. FC Nürnberg e.V. 2012 թ․ մայիսի 17. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 15-ին.
- ↑ ««Локомотив» и «Динамо» интересуются полузащитником сборной Японии». Sports.ru. 2013 թ․ հունվարի 10. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Hill, Graham. (2013 թ․ օգոստոսի 9). «Villa holding out for a Hiro» (անգլերեն). The Sun. Վերցված է 2016 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Хавбек сборной Японии перешел в «Ганновер»». Sports.ru. 2014 թ․ հուլիսի 25. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Hertha ist heiß auf Hannovers Hiroshi Kiyotake» (գերմաներեն). BZ-Berlin. 2016 թ․ մայիսի 10. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Sevilla sign Japan international Hiroshi Kiyotake to four-year deal» (անգլերեն). ESPN. 2016 թ․ հունիսի 24. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ «FIFA Tournaments - Players & Coaches - Hiroshi KIYOTAKE» (անգլերեն). FIFA.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 15-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիրոսի Կիյոտակե» հոդվածին։ |
| ||||||||||||||||||
- Նոյեմբերի 12 ծնունդներ
- 1989 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ճապոնիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Ճապոնացի ֆուտբոլիստներ
- Ճապոնիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Նյուրնբերգի ֆուտբոլիստներ
- Սերեսո Օսակայի ֆուտբոլիստներ
- Սևիլյայի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Ֆուտբոլի հարձակվողներ