Հիդրազին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հիրդազինից)
Հիդրազին
Քիմիական բանաձև H₄N₂
Խտություն 1,01[1] գ/սմ³
Հալման ջերմաստիճան 36[1] °C
Եռման ջերմաստիճան 236[1] °C
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար 302-01-2
PubChem 9321
EINECS համար 206-114-9
SMILES
RTECS MU7175000
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Հիդրազին, երկ ամիդ, H2N—NH2, անգույն, խոնավածուծ, օդում ծխացող հեղուկ է, հալման ջերմաստիճանը՝ 2 °C, եռմանը՝ 113, 5 °C, խտությունը՝ 1008 կգ/մ3 (20 °C-ում)։ Անսահմանափակ է լուծվում ջրում և ցածր սպիրտներում, անլուծելի՝ ածխաջրածիններում և օրգանական այլ լուծիչներում։ Հիդրազինի ջրային լուծույթները հիմքեր են (K2Sfi|nrG.= 8, 5 • 10~7)։ Թթուների հետ առաջացնում է հիդրազոնիումի աղեր, օրինակ, N2H5C12, N2H6C12։ Մինչև 200- 300 °C տաքացնելիս քայքայվում է Ի12-ի և NH3-fc։ Սենյակային ջերմաստիճանում Fe203^i առկայությամբ բոցավառվում է։ Ստացվում է Ւ1ա-ը կամ միզանյութը ենթաքլորիդով օքսիդացնելիս։ Կիրառվում է օրգանական սինթեզում, պլաստմասսաների, ռետինի, միջատասպան և պայթուցիկ նյութերի արտադրության մեջ, հեղուկ հրթիռային վառելանյութերում՝ որպես այրվող բաղադրամաս։ Թունավոր է, օդում սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ 0,0001 մգհ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 388 CC-BY-SA-icon-80x15.png


  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://www.cdc.gov/niosh/npg/npgd0329.html