Հիտլերի հիշատակումը Հայոց ցեղասպանության մասին
Իր Օբերսալցբերգի ելույթի ավարտին՝ 1939 թվականի օգոստոսի 22-ին, մեկ շաբաթ առաջ Գերմանիայի՝ Լեհաստան ներխուժելուց, նացիստական ղեկավար Ադոլֆ Հիտլերը պատմական վկայությունների համաձայն՝ նշել է. «Ի վերջո, ո՞վ է այսօր հիշում հայերի բնաջնջման մասին» (գերմ.՝ Wer redet heute noch von der Vernichtung der Armenier?)[1]։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայոց ցեղասպանությունը Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրությունում իրականացված շուրջ 1-ից 1.5 միլիոն էթնիկ հայերի համակարգված սպանությունն էր[2][3][4]։ Գերմանական կայսրությունը այդ ժամանակ Օսմանյան կայսրության դաշնակիցն էր և Մերձավոր Արևելքի ռազմաճակատ էր ուղարկել մեծ թվով սպաներ և զինվորներ։ Նրանք վերադարձնում էին զեկույցներ հայերի դեմ իրականացվող կոտորածների մասին, սակայն այդ լուրերը հիմնականում ցենզուրայի էին ենթարկվում կամ հերքվում Գերմանիայի կառավարության և մամուլի կողմից։
Ամերիկացի պատմաբան և Բրենդայս համալսարանի հիմնադիր նախագահ Աբրամ Սաչարը գրել է, որ «ցեղասպանությունը Ֆյուրերի կողմից հիշատակվում էր որպես արդյունավետ նախադեպ, որի վրա կարելի էր հիմնվել քսանհինգ տարի անց»[5]։ Պատմաբան Ստիվան Իհրիգի համաձայն՝ կան լուրջ հիմքեր ենթադրելու, որ նացիստական աշխարհայացքի ձևավորման վրա ազդեցություն է ունեցել Թուրքական հեղափոխությունը և Օսմանյան կայսրությունում հայերի դեմ հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ պատժի բացակայությունը[6]։
Մեջբերումը ելույթից
[խմբագրել | խմբագրել կոդը]Օբերսալցբերգի իր ելույթում Հիտլերը նշում է․
| Մեր ուժը մեր արագության և դաժանության մեջ է։ Չինգիզ խանը գիտակցաբար և թեթև սրտով միլիոնավոր կանանց ու երեխաների է մահվան ուղարկել։ Պատմությունը նրան դիտում է միայն որպես մեծ պետության հիմնադիր։ Ինչ վերաբերում է այն ամենին, ինչ կարող է ասել ինձ մասին թուլացած արևմտաեվրոպական քաղաքակրթությունը՝ դա ինձ համար որևէ նշանակություն չունի։ Ես հրաման եմ տվել, և կգնդակահարեմ յուրաքանչյուրին, ով թեկուզ մեկ բառ քննադատություն արտահայտի։ Պատերազմում մեր նպատակը որոշակի սահմանների հասնելը չէ, այլ թշնամու ֆիզիկական ոչնչացումը։ Հետևաբար՝ այս պահին միայն արևելքում, ես տեղակայել եմ իմ մահաբեր գնդերը՝ հանձնարարելով անողոք և անողորմ կերպով մահվան մատնել լեհական ծագում և լեզու ունեցող տղամարդկանց, կանանց ու երեխաներին։ Միայն այսպես կարող ենք ապահովել մեզ անհրաժեշտ կենսատարածքը (Lebensraum)։ |
Նյուրնբերգյան դատավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Նյուրնբերգի պատերազմական հանցագործությունների դատարանը Հիտլերի Օբերսալցբերգի ելույթի վերաբերյալ առաջին հայտնի գրառումները ստացել էր լրագրող Լուիս Պ․ Լոխների միջոցով, ով պատերազմի տարիներին աշխատել էր Բեռլինում՝ Ասսոշեյթեդ պրեսի (անգլ.՝ Associated Press) գրասենյակում։ Փաստաթուղթը, որը համարակալված էր որպես "L-3", երեք փաստաթղթերից մեկն էր, որոնք ներկայացնում էին ելույթի բովանդակության գրառումները։ Սակայն, դատական գործընթացի ժամանակ ծովակալ Էրիխ Ռեդերի պաշտպանական կողմի առարկությունից հետո, այդ ելույթի գրառումը չընդունվեց որպես ապացույց։[9] 1945 թվականի նոյեմբերի 26-ին, դատախազ Սիդնի Օլդերմանը դատարանի նախագահին բացատրեց այս որոշման պատճառը․
| Երեք փաստաթղթերից առաջինը մեզ հասել էր ամերիկացի մի լրագրողի միջոցով և ներկայացվում էր որպես Օբերսալցբերգում կայացած հանդիպման բնագրային արձանագրությունը, որը նրան փոխանցվել էր մեկ այլ անձի կողմից։ Սակայն մենք չունեինք ապացույց, որ նշումներ կատարած անձը փաստորեն այդ գրառումը հանձնել էր միջնորդին։
Այդ պատճառով այդ փաստաթուղթը պարզապես մեզ ստիպեց ավելի զգոն լինել և շարունակել որոնել ավելի վստահելի աղբյուրներ։ Բարեբախտաբար, հետագայում մենք ձեռք բերեցինք ևս երկու փաստաթուղթ, որոնք վկայում էին, որ Հիտլերը տվյալ օրը ունեցել է երկու ելույթ՝ հավանաբար մեկը առավոտյան, մյուսը՝ կեսօրից հետո, ինչպես ցույց էին տալիս մեր կողմից բռնագանձված բնօրինակ արձանագրությունները։ Այդ երկու փաստաթղթերը համեմատելով առաջինի հետ՝ մենք եզրակացրինք, որ առաջինը երկու ելույթների մի փոքր աղավաղված միաձուլումն էր։[10] |
Սակայն ելույթի այն տարբերակը, որտեղ հիշատակվում էին հայերը, ընդգրկվել է Նացիստական դավադրություն և ագրեսիա ժողովածու փաստաթղթերի հավաքածուում, որը կազմել էին ամերիկյան և բրիտանական դատախազական խմբերը՝ Նյուրնբերգյան դատավարությունում ներկայացնելու նպատակով։[11]
Վավերականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լոխներն իր մոտ ուներ ելույթի գրավոր տարբերակը դեռևս 1939 թվականի օգոստոսից։ Նա ելույթը ցույց էր տվել Ջորջ Օգիլվի-Ֆորբսին՝ բրիտանացի դիվանագետի, որը 1937-1939 թվականներին ծառայել էր Բեռլինում գտնվող Բրիտանական դեսպանատանը որպես խորհրդական և ժամանակավոր հավատարմատար։ Օգիլվի-Ֆորբսը ելույթի պատճենը փոխանցել էր Լոնդոն՝ 1939 թվականի օգոստոսի 25-ին գրված նամակով[12]։ Նամակում Օգիլվի-Ֆորբսը Լոխների աղբյուրը նկարագրում է որպես «զորամիավորման մի սպա, որը ելույթի տեքստը ստացել էր Օբերսալցբերգի հանդիպմանը ներկա գեներալներից մեկից»։
1945 թվականի նոյեմբերի 7-ին Նյուրնբերգում գերմանացի գեներալմայոր Կարլ Բոդենշացի հարցաքննության ժամանակ հարցաքննողը արձանագրել է, որ Բոդենշացը «արտահայտել է այն կարծիքը, որ L-3 փաստաթղթի բովանդակությունը արտացոլում է Հիտլերի մտքերը տվյալ ժամանակահատվածում, և որ նա հավատում էր, թե այդ փաստաթուղթը՝ L-3-ը, Հիտլերի կողմից հենց այդ օրը արտասանված ելույթի պատճենն էր»[13]։
Իր հուշագրության՝ «Մինչ դառը վերջը» (գերմ.՝ Bis zum bitteren Ende) մեջ գերմանացի դիվանագետ և հետախուզության սպա Հանս Բեռնդ Գիզևիուսը գրել է, որ ծովակալ Վիլհելմ Կանարիսը, ով ներկա էր Հիտլերի ելույթին, գաղտնի կերպով գրի էր առել նրա խոսքերը[14]։ Գերմանացի սոցիոլոգ և քաղաքական վերլուծաբան Ռիխարդ Ալբրեխտը 2006–2008 թվականներին հրապարակել է երեքհատորյա ուսումնասիրություն 20-րդ դարի ցեղասպանությունների մասին, որտեղ առաջին անգամ հրապարակվել է հայերի հիշատակությամբ ելույթի գերմաներեն բնագիրը (L-3 տարբերակ)[15][16][17]։ Ալբրեխտը եզրակացնում է, որ L-3 փաստաթուղթը «պետք է դիտարկվի որպես այն տարբերակը, որը ամենայն հավանականությամբ ամփոփում և արտահայտում է Հիտլերի ասածը»։ Ըստ նրա՝ այն ամենահավաստի տարբերակն է, քանի որ ելույթին ներկա միակ անձը, ով միաժամանակ գրառել է խոսքը, եղել է Կանարիսը[15]։ Հայագիտության մասնագետ Գևորգ Բ․ Բարդակճյանը նույնպես պնդում է, որ L-3 փաստաթուղթը ծագում է Կանարիսի՝ 1939 թվականի օգոստոսի 22-ի հանդիպման ընթացքում գաղտնի արած գրառումներից և այն «նույնքան արժանահավատ է, որքան Նյուրնբերգում ներկայացված մյուս ապացույցները»[18]։
Կանադացի պատմաբան Մայքլ Մարուսը, ով զբաղվել է Հոլոքոստի պատմագրության ուսումնասիրությամբ, 1987 թվականին գրել է, որ վերջին ուսումնասիրությունները միտված են հաստատելու L-3 փաստաթղթի իսկությունը[19]։ Մյուս կողմից, ամերիկացի Հոլոքոստի պատմաբան Քրիստոֆեր Ռ. Բրաունինգը 2004 թվականին նշել է, որ L-3 փաստաթուղթը, որը պարունակում է Հիտլերի կողմից հայերի հիշատակումը, ամենայն հավանականությամբ Հիտլերի ասածի ճշգրիտ արձանագրությունը չէ, այլ ապոկրիֆային տարբերակ, որը կանխամտածված կերպով հրապարակվել էր լեհերի կողմից՝ արևմտյան երկրների աջակցությունը շահելու նպատակով[20]։ Գերմանացի պատմաբան Տոբիաս Երզակը մեջբերում է այդ արտահայտությունը որպես ապացույց այն գաղափարի, որ Հիտլերը հավատում էր՝ պատերազմի ժամանակ կատարված հանցագործությունները կմոռացվեն։ Այս մեկնաբանության համաձայն՝ Հիտլերը մտադրված էր ցեղասպանություն իրականացնել պատերազմի սկսման պահից․ «պատերազմը պետք է ծառայեր որպես ծածկոց բնաջնջման համար, իսկ մարտերը պետք է քողարկեին իրական նպատակը»[21]։
Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանի պատմության պրոֆեսոր Մարգարետ Լ․ Անդերսոնը 2010 թվականին նշել է, որ «մեզ համար չկա հիմք կասկածելու, որ այդ արտահայտությունը իրական է»։ Նա հավելել է, որ՝ անկախ նրա իսկությունից, հայերի ցեղասպանությունն արդեն 1939 թվականին ձեռք էր բերել «խորհրդանշական կարգավիճակ… որպես այն սարսափի գագաթնակետը, որ կարելի էր պատկերացնել», և Հիտլերը օգտագործել էր այդ օրինակն՝ գերմանական ռազմական ղեկավարությանը համոզելու համար, որ ցեղասպանության կատարումը կարող է առաջացնել դատապարտում, սակայն լուրջ հետևանքներ իրագործող պետության համար չեն լինի[22]։
Պատմաբան Ստիվան Իհրիգը գրում է, որ հայերի մասին հիշատակում պարունակող փաստաթուղթը և դրա ծագումնաբանությունը «անհստակ են, և այդ նախադասությունը բացակայում է հանդիպման այլ արձանագրություններում», սակայն հավելում է, որ հնարավոր է՝ «մյուսները պարզապես չեն արձանագրել այդ արտահայտությունը»։ Այլուր նա պնդում է, որ հայերի ցեղասպանությունը մասամբ ներշնչել է Հոլոքոստը, սակայն նշում է, որ դրա վերաբերյալ գոյություն չունի «ծխացող ատրճանակ» (անգլ.՝ no smoking gun)՝ անառարկելի ապացույց[6] Ihrig argues elsewhere that the Armenian genocide partially inspired the Holocaust but that there is "no smoking gun".[6]։
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այդ մեջբերումն հաճախ է հիշատակվել, հատկապես հայերի կողմից, որպես հիմնավորում այն մեկնաբանության, որ Հիտլերը ներշնչվել է Հայոց ցեղասպանությունից՝ իրագործելու սարսափելի հանցագործություններ[6]։ Միջազգային իրավունքի մասնագետ Ալեքսիս Դեմիրճյանը այս արտահայտությունը դիտում է որպես «անպատժելիության հետևանքների դեպրեսսիվ հիշեցում»[23]։
Այդ հիշատակումն այժմ փորագրված է Վաշինգտոնում գտնվող ԱՄՆ Հոլոքոստի հուշահամալիրի թանգարանի պատերից մեկի վրա[24][25]։
2009 թվականին Ցեղասպանագիտության միջազգային ընկերակցությունը այդ մեջբերումն օգտագործեց նամակում, որը հղված էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ հորդորելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը[26]:
2014 թվականին պաղեստինցի բանաստեղծ Նաժուան Դարվիշը արձագանքեց Հիտլերի՝ հայերին վերաբերող հիշատակմանը իր բանաստեղծության մեջ։ Բանաստեղծությունը վերնագրված է «Ո՞վ է հիշում հայերին» և ներկայացնում է խորը հիշողության ու սոլիդարության զգացում[27]․
| “ | «Ո՞վ է հիշում հայերին»
Ես հիշում եմ նրանց և վարում եմ նրանց հետ սարսափի ավտոբուսը ամեն գիշեր և իմ սուրճը՝ այս առավոտ ես նրանց հետ եմ խմում։ Դու, մարդասպան – Ո՞վ է հիշում քեզ։ |
” |
- Ավելի ոչինչ չկա կորցնելու (2014)[28] | ||
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Albrecht, Richard (2008). «"Wer redet heute noch von der Vernichtung der Armenier?" Kommentierte Wiederveröffentlichung der Erstpublikation von Adolf Hitlers Geheimrede am 22. August 1939». Zeitschrift für Weltgeschichte. 9 (2): 115–132. doi:10.3726/84526_115.
- ↑ Dictionary of Genocide, by Samuel Totten, Paul Robert Bartrop, Steven L. Jacobs, Greenwood Publishing Group, 2008, 0-313-34642-9, p. 19
- ↑ Intolerance: a general survey, by Lise Noël, Arnold Bennett, 1994, 0-7735-1187-3, p. 101
- ↑ Encyclopedia of Race, Ethnicity, and Society, by Richard T. Schaefer, 2008, p. 90
- ↑ Howard M. Sachar, The Emergence of the Middle East, 1914–1924 (New York, 1969), 115.
- 1 2 3 4 Ihrig, Stefan (2016). Justifying Genocide: Germany and the Armenians from Bismark to Hitler. Harvard University Press. էջեր 333, 347–349. ISBN 978-0-674-50479-0.
- ↑ Lochner, Louis Paul (1942). What About Germany?. Dodd, Mead & Company. էջեր 11–12.
- ↑ https://origin-rh.web.fordham.edu/Halsall/mod/hitler-obersalzberg.asp
- ↑ Bardakjian, Kevork, Hitler and the Armenian Genocide, Cambridge, Massachusetts (1985), pages 11–15
- ↑ «Trials of German Major War Criminals: Volume1». 2007 թ․ հունիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 9-ին.
- ↑ Travis, 2013
- ↑ British Foreign Office, Documents on British Foreign Policy, 1919-1939, Great Britain Foreign Office, p.257.
- ↑ «Brief of Interrogation of Major General Karl Bodenschatz / Office of U.S. Chief of Counsel for the Prosecution of Axis Criminality / Interrogation Division Summary - 2». Cornell University Library. Վերցված է 2022 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ Gisevius, Hans Bernd (1948). To the Bitter End. London: Jonathan Cape. էջ 361.
- 1 2 "Book summary, Richard Albrecht"http://www.h-net.org/announce/show.cgi?ID=160809
- ↑ " Wer redet heute noch von der Vernichtung der Armenier " http://www.shaker.de/de/content/catalogue/index.asp?lang=de&ID=8&ISBN=978-3-8322-6695-0
- ↑ Richard Albrecht, „Wer redet heute noch von der Vernichtung der Armenier?” Adolf Hitlers Geheimrede am 22. August 1939: Das historische L-3-Dokument, p. 128 (36)
- ↑ K. B. Bardakjian (1985). Hitler and the Armenian Genocide. Special Report No. 3, The Zoryan Institute. 978-0-916431-18-1. Available on-line (8.1 MB).
- ↑ Marrus, Michael The Holocaust In History, Hanover: Brandeis University Press, 1987 pp. 20–21.
- ↑ Browning, Christopher R. The Origins of the Final Solution: The Evolution of Nazi Jewish Policy University of Nebraska Press, 2004. pp. 437–438. 0-8032-5979-4
- ↑ Jersak, Tobias (2000). «Revisited: a new look at Nazi war and extermination planning». The Historical Journal. 43 (2): 565–582. doi:10.1017/S0018246X99001004. S2CID 159691488.
- ↑ Anderson, Margaret Lavinia (2011). «Who Still Talked about the Extermination of the Armenians?». In Suny, Ronald Grigor; Göçek, Fatma Müge; Naimark, Norman M. (eds.). A Question of Genocide: Armenians and Turks at the End of the Ottoman Empire. Oxford University Press. էջ 199. ISBN 978-0-19-979276-4.
- ↑ Demirdjian, Alexis (2018). «A Moving Defence». Journal of International Criminal Justice. 16 (3): 501–526. doi:10.1093/jicj/mqy035.
- ↑ Dadrian, Vahakn (1998). «The Historical and Legal Interconnections Between the Armenian Genocide and the Jewish Holocaust: From Impunity to Retributive Justice». Yale Journal of International Law. 23 (2). ISSN 0889-7743.
- ↑ «Armenian President Visits U.S. Holocaust Memorial Museum». The Armenian Weekly. 2015 թ․ մայիսի 8.
- ↑ "Letter to President Obama" «Archived copy» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 7-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ Darwish, Najwan (2014). «"Who Remembers the Armenians?"». Nothing More To Lose. Translated by Kareem James Abu-Zeid. NYRB Poets. էջ 16. ISBN 9781590177303.
- ↑ Semerdjian, Elyse (2024 թ․ հուլիսի 17). «Gazification and Genocide by Attrition in Artsakh/Nagorno Karabakh and the Occupied Palestinian Territories». Journal of Genocide Research: 1–22. doi:10.1080/14623528.2024.2377871.