Հիվանդ աղջիկը (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Հիվանդ աղջիկը
Edvard Munch The Sick Girl.jpg
տեսակնկարների շարք
նկարիչԷդվարդ Մունկ
տարի1885
բարձրություն120 սանտիմետր
լայնություն1185 սանտիմետր
ժանրդիմապատկեր
նյություղաներկ և կտավ
հատվածն էThe Sick Child?, The Sick Child?, The Sick Child?, The Sick Child?, The Sick Child? և The Sick Child?
The sick child by Edvard Munch Վիքիպահեստում

«Հիվանդ աղջիկը» (նորվ.՝ Det syke barn), նորվեգացի նկարիչ-էքսպրեսիոնիստ Էդվարդ Մունկի նկարը, որը նկարիչը վրձնել է 1886 թվականին։ Ներկայումս նկարը պահպանվում է Օսլոյի արվեստի, ճարտարապետության և դիզայնի ազգային թանգարանում:

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավի հիմքում ընկած են նկարչի հիշողությունները, երբ հիվանդացավ և մահացավ իր ավագ քույր Յուհաննա Սոֆին 1877 թվականին թոքախտից (ինը տարի ավելի վաղ նույն հիվանդությունից վախճանվել է նաև Մունկի մայրը՝ Լաուրա Մունկը)։ Դեռևս պատանի Սոֆին (նա ընդամենը տասնհինգ տարեկան էր) շիկահեր աղջնակ է՝ տանջահար ու հյուծված դեմքով, ով կիսապառկած է անկողնում, թիկնած բարձր դրված բարձին։ Նրա կողքին, հուսալքված, գլխիկոր նստած է ոչ երիտասարդ մի կին, որը հագել է մուգ գույնի շորեր։ Դա Սոֆիի ու Մունկի մորաքույրն է՝ Քարեն Բյոլստադը, ով տան ամբողջ հոգսը վերցրել էր իր վրա, երբ մահացել էր Լաուրան[1]։ Սենյակը կիսախավարի մեջ է, սակայն աղջկա դեմքը վառ լուսավորված է[2][3]։

Թեմայի առումով նկարը վերաբերում է հիվանդ երեխաներին։ Այդ ժամանակի շատ նկարիչների մոտ է արտացոլվել այս թեմատիկան։ Այդ թվում և Մունկի հովանավորներ Քրիստիան Քրոհգի‎(«Հիվանդ աղջիկը») և Հանս Հեյերդալի («Մեռնող մանուկը») մոտ[2]։ Միաժամանակ Մունկի մոտ այս նկարն ուներ հատուկ անձնական նշանակություն, քանի որ քրոջ մահը, ով «հալվեց» թոքախտից հաշված շաբաթների ընթացքում, թողեց կյանքի ամենաուժեղ տպավորություններից մեկը։ Ավելի ուշ, տարիներ անց, Մունկը նկարեց ևս մի կտավ, կրկին քրոջ հիշողություններից ներշնչվելով, բայց այս նկարը («Գարուն», 1889) առավել լուսավոր երանգներ ուներ ու լավատեսական էր[4]։ Կտավի համար բնորդուհի է դարձել տասնմեկամյա Բեթսի Նիլսենը (Մունկը նրա դիմանկարը նույնպես նկարել է)[2][4]։

Քննադատների կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հիվանդ աղջիկը» կտավը նկարչի առաջին հայտնի գործերից մեկն է։ Այն առաջին անգամ ցուցադրվել է 1886 թվականին կայացած Աշնանային գեղարվեստական ցուցահանդեսի ժամանակ։ Բոհեմական գրող Հանս Եգերը իր ակնարկում այդ ցուցահանդեսի առթիվ գրել է․ «Ցուցադրել այդպիսի գործ։ Չէ՞ որ այն սկանդալ է։ Նկարը ավարտուն չէ և տձև է, վերևից ներքև ինչ-որ տարօրինակ շերտեր են ձգվում․․․»[1]։ Թերթերից մեկի խմբագրությունը գրում է․ «Լավագույն ծառայությունը, որը կարելի է մատուցել Էդվարդ Մունկին՝ լուռ անցնել դրանց կողքից»[3]։ Ուրիշ հրապարակումներ («Մորգենպոստեն» 18 հոկտեմբերի, 1886 թվական, «Ֆեդրելաննետ» 30 հոկտեմբերի, 1886 թվական) առավել բարյացակամ գտնվեցին և նկարը որակեցին որպես «ինքնատիպ» և «հուզումնառատ» աշխատանք, բայցևայնպես հորդորելով նկարչին, որ առավել կատարելագործվի[1]։ Ինքը Մունկը կտավը համարել է շատ կարևոր[4].

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Атле Нэсс. Эдвард Мунк: Биография художника. Издательство «Весь Мир», 007
  2. 2,0 2,1 2,2 Ульрих Бишофф. Эдвард Мунк. TASCHEN/Арт-родник, 2008
  3. 3,0 3,1 Рольф Стенерсен. Эдвард Мунк. Издательство «Искусство», 1972
  4. 4,0 4,1 4,2 Больная девочка на сайте Галереи Тейт

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]