Հիվանդի համաշխարհային օր
Հիվանդի համաշխարհային օր | |
---|---|
Տեսակ | միջազգային օր |
Ամսաթիվ | Փետրվարի 11 |
Հիմնադիր | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Հիվանդի համաշխարհային օր (անգլ.՝ World Day of the Sick), միջազգային օր, որը կոչված է մարդկանց ուշադրությունը հրավիրել այն խնդիրների վրա, որոնց բախվում են աշխարհում բնակվող հիվանդ մարդիկ։ Այս օրը յուրահատուկ սոցիալական միջոցառում է, որն ամբողջ աշխարհում նշվում է ամեն տարի՝ փետրվարի 11-ին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Հիվանդի համաշխարհային օրը» սկսել է նշվել համեմատաբար վերջերս՝ 1993 թվականից։ Այն հիմնադրվել է 1992 թվականի մայիսի 13-ին Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդի նախաձեռնությամբ։ Նա քրիստոնյա կաթողիկոսներին ուղղված իր ուղերձում աներկբա բնութագրել է համաշխարհային այս օրվա նպատակը․ «...թույլ տալ բազմաթիվ կաթոլիկ բժշկական կազմակերպությունների աշխատակիցներին, հավատացյալներին, ողջ քաղաքացիական հասարակությանը զգալ թույլերի և հիվանդների ավելի լավ խնամքի, նրանց տառապանքների թեթևացման անհրաժեշտությունը»[1]։ Յոհանը իմացել է այս ամենի մասին անմիջականորեն․ 1991 թվականին բժիշկները նրա մոտ հայտնաբերել են սարսափելի ախտանուն՝ Պարկինսոնի հիվանդությունը։
Այս համաշխարհային օրվա անցկացման ամսաթիվը ընտրվել է այն պատճառով, որ կաթոլիկները կարծել են, թե կույս Մարիա Լուրդսկայայի հայտնվելը Ֆրանսիայի Լուրդ քաղաքում տեղի է ունեցել հենց 1858 թվականի փետրվարի 11-ին։
Ամեն փետրվարի 11-ին, նվիրված հիվանդի համաշխարհային օրվան, տեղի են ունենում տարատեսակ ակցիաներ և միջոցառումներ՝ համերգներ[2], ֆիլմերի թեմատիկ ցուցադրություններ[3], ուսուցողական զրույցներ[4] և այլն։ Իսկ կաթոլիկների մոտ հանդիսավոր պատարագներ են տեղի ունենում լատինական Սուրբ Օրհնություն արարողակարգի ժամանակ[5]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Առողջության համաշխարհային օր
- ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր
- Հեմոֆիլիայի համաշխարհային օր
- Կույրերի միջազգային օր
- Խուլերի միջազգային օր
- Ռադիոյի համաշխարհային օր
- Բարմենի միջազգային օր
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «11 февраля — Всемирный день больного»։ www.przd.ru։ Արխիվացված է օրիգինալից 2018-02-08-ին։ Վերցված է 2016-02-09
- ↑ «В онкологическом диспансере прошел концерт, посвященный Всемирному дню больного»։ Тверская ГТРК։ 2008-02-11։ Արխիվացված է օրիգինալից 2016-02-15-ին։ Վերցված է 2016-02-09
- ↑ Анна Сотникова (2010-02-10)։ «Во Всемирный день больного курянам расскажут о вреде курения»։ ИА KURSKCiTY։ Վերցված է 2016-02-09
- ↑ «Как научиться быть здоровыми?»։ «Известия Удмуртской Республики», №11(3407)։ 2009-02-10։ Արխիվացված է օրիգինալից 2016-02-17-ին։ Վերցված է 2016-02-09
- ↑ «Католики Петербурга отмечают 150-летие явлений Богоматери в Лурде»։ ИА «Вода живая»։ 2008-02-11։ Վերցված է 2016-02-09
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հիվանդի համաշխարհային օր՝ փետրվարի 11»։ «Իրադարձությունների օրացույց» ծրագիր։ Վերցված է 2016-02-09