Հիսուսի Սուրբ Սրտի բազիլիկ
Հիսուսի Սուրբ Սրտի բազիլիկ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի, փոքր բազիլիկ և ծխական եկեղեցի |
Երկիր | Խորվաթիա |
Տեղագրություն | Դոլնի Գրադ |
Հասցե | Palmotićeva 33, 10000 Zagreb |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Roman Catholic Archdiocese of Zagreb? |
Հիմնական ամսաթվերը | 1902 |
Ժառանգության կարգավիճակ | Register of Cultural Goods of Croatia?[1] |
Նվիրված | Հիսուս Քրիստոսի սուրբ սիրտը |
Անվանված | Հիսուս Քրիստոսի սուրբ սիրտը |
Ճարտարապետ | Janko Holjac?[1] |
Ճարտարապետական ոճ | նեոբարոկկո |
Հիմնադրված | 1902 |
Sacred Heart Basilica, Zagreb Վիքիպահեստում | |
zupa-presvetog-srca-isusova.hr(խորվ.) |
Հիսուսի Սուրբ Սրտի բազիլիկ (խորվ.՝ Bazilika Srca Isusova u Zagrebu), կաթոլիկ եկեղեցի Խորվաթիայում՝ Զագրեբում։ Կառուցվել է 1902 թվականին, ճարտարապետական հուշարձան է։ Խորվաթական յոթ եկեղեցիներից մեկն է, որին շնորհված է «փոքր բազիլիկի» պատվավոր կարգավիճակը։ Պատկանում է ճիզվիտներին։ Տեղակայված է Պալմոտիչևի 33 հասցեում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիսուսի Սուրբ Սրտի եկեղեցին կառուցվել է 1901-0902 թվականներին, սակայն նախապատրաստական աշխատանքները տևել են գրեթե չորս տասնամյակ[2]։
Հիսուսի միաբանությունը 1814 թվականին վերականգնվելուց հետո Խորվաթիայում միանգամից ակտիվ գործունեություն չի ծավալել։ Նրանց վերադարձի մեջ իր մեծ դերն է ունեցել Զագրեբի կարդինալ Յուրայ Հաուլիկը, որը սերտորեն համագործակցում էր միաբանության հետ և աշխատելու համար նրանց 1855 թվականին հրավիրել է Զագրեբ[2]։ Ամեն դեպքում, չնայած ճիզվիտները Զագրեբում ծավալել էին իրենց գործունեությունը, սակայն իրենց սեփական եկեղեցին չեն ունեցել մինչև 1902 թվականը (մինչև օրդենի լուծարումը 1773 թվականին, Զագրեբում նրանց էր պատկանում Սուրբ Կատերինի եկեղեցին)։
Միևնույն ժամանակ, 19-րդ դարի վերջին Խորվաթիայում, ինչպես և աշխարհի կաթոլիկ շատ այլ մասերում, նոր թափ է հավաքել Հիսուսի Սուրբ Սրտի պաշտամունքը, որի հիմնական տարածողները եղել են ճիզվիտները։ 1875 թվականին Փարիզում սկսվել է Սակրե Կյոր եկեղեցու շինարարությունը, 1884 թվականին եպիսկոպոս Իոսիպ Ստադլերը սկսել է Սուրբ Սրտի տաճարի շինարարությունը Սարաևոյում։ Զագրեբի ճիզվիտները ակտիվորեն պաշտպանել են Զագրեբում Սուրբ Սրտի եկեղեցի կառուցելու գաղափարը[2]։
Ճիզվիտական նոր եկեղեցու կառուցումը խրախուսել է Զագրեբի արքեպիսկոպոս Յուրայ Պոսիլովիչը, որը Զագրեբի մայր տաճարում հաստատվել էր 1894 թվականին։ Սակայն շինարակական աշխատանքները հետաձգվել են մի քանի տարով, քանի որ 90-ական թվականներին թեմական հիմնական ուժերն ու միջոցներն ուղղվել են այն եկեղեցիների վերանորոգմանը, որոնք տուժել էին 1880 թվականի երկրաշարժից[2]։ 1898 թվականին Պալմոտիչևի փողոցում ձեռք է բերվել հողակտոր։ 1899 թվականին Հռոմի Լև 13-րդ պապը Հիսուսի Սուրբ Սրտին է նվիրել ողջ տիեզերքը[3]։ 1901 թվականի օգոստոսի 27-ին սկսվել է շինարարությունը։ 1902 թվականի դեկտեմբերի 15-ին եկեղեցին օծվել է, չնայած առանձին աշխատանքներ շարունակվել են ևս մի քանի տարի[2]։
Եկեղեցու ծխականը եղել է Իվան Մերցը։ Մահից հետո նա թաղվել է եկեղեցում։
1941 թվականի հուլիսի 16-ին Հիսուսի Սուրբ Սրտի եկեղեցին ստացել է «փոքր բազիլիկի» կարգավիճակ[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://registar.kulturnadobra.hr/#/details/Z-455
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 A.Szabo, Političke i crkvene okolnosti u doba gradnje Bazilike Srca Isusova u Zagrebu
- ↑ «Сердце Иисуса» //Католическая энциклопедия. Т.4. М.:2012, ст. 719—722
- ↑ Bazilika Srca Isusova
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- A.Szabo, Političke i crkvene okolnosti u doba gradnje Bazilike Srca Isusova u Zagrebu
- Базилика на сайте Загребской архиепархии
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հիսուսի Սուրբ Սրտի բազիլիկ կատեգորիայում։ |