Jump to content

Հիջաբի համաշխարհային օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիջաբի համաշխարհային օր

Տեսակհիշարժան ամսաթիվ, social media campaign? և հեշթեգ
ԱմսաթիվՓետրվարի 1
Հաստատված2013

Հիջաբի համաշխարհային օր, ամենամյա միջոցառում է, որը ստեղծել է Նազմա Խանը 2013 թվականին[1], այն նշվում է ամեն տարի փետրվարի 1-ին աշխարհի 140 երկրներում[2]: Միջոցառման նպատակն է խրախուսել բոլոր կրոնների և ծագման կանանց՝ մեկ օրով կրել և փորձել հիջաբը, ինչպես նաև կրթել ու տարածել հասարկությանը, թե ինչու է կարևոր հիջաբ կրելը[3]: Նազմա Խանը նշել է, որ իր նպատակը եղել է նաև հիջաբ կրելու լայնամասշտաբ ընդունումը խթանելն ու կրոնական խտրականության դեմ պայքարելը[4]:

Հիջաբը գլխաշոր է, որը կրում են մուսուլման կանայք՝ որպես համեստության նշան. այն լինում է տարբեր ձևերի[5]:

Հիջաբ կրող մուսուլման կանայք բախվում են թե՛ բացահայտ, թե՛ թաքնված խտրականության՝ թե՛ աշխատանքի ընդունման ժամանակ, թե՛ աշխատավայրում. թաքնված կողմնակալությունը, որպես կանոն հանգեցնում է ավելի թշնամական վերաբերմունքի[6]:

Նազմա Խանը, որը ազգությամբ Բանգլադեշի ամերիկացի է, 2013 թվականին մեկնարկել է Համաշխարհային հիջաբի օրը: Նա նշել է, որ իր նպատակը հիջաբ կրելու վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելն ու այն նորմալիզացնելն է եղել: Խանը հավելել է, որ ինքը նախաձեռնել է այդ օրը՝ հույս ունենալով խթանել «կրոնական հանդուրժողականությունը», քանի որ դպրոցում և համալսարանում հաճախ բախվել է խտրականության և բուլինգի, երբ նրա վրա թքել են, հետապնդել, հարվածել և անվանել «ահաբեկիչ»: Այս կերպ Խանը ցանկանում էր, որ այլ կանայք չբախվեն այն նույն փորձություներին, որոնցով նա անցել էր[4]:

Օրենքները, ինչպիսին է Քվեբեկի 21-րդ օրինագիծը[7], որը արգելում է հանրային վայրերում կրոնական խորհրդանիշների (օրինակ՝ հիջաբի) կրումը[8], նույնպես դեր է ունեցել Հիջաբի համաշխարհային օրվա ստեղծման գործում:

Պաշտոնական ճանաչում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականին Նյու Յորք նահանգը պաշտոնապես ճանաչեց Հիջաբի համաշխարհային օրը: Միացյալ Թագավորության Ներկայացուցիչների պալատում տեղի ունեցավ այդ օրվան նվիրված միջոցառում, որին մասնակցում էր նաև Թերեզա Մեյը՝ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը[9]: Ֆիլիպինների Ներկայացուցիչների պալատը 2021 թվականին հաստատեց փետրվարի մեկը որպես ազգային հիջաբի օր[10]:

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա. Ջ. Քասքետան քննադատել է Հիջաբի համաշխարհային օրվա համար փետրվարի 1-ի ընտրությունը՝ այն համարելով անճաշակ, քանի որ այդ օրը համընկնում է Այաթոլլա Ռուհոլլահ Խոմեյնիի 1979 թվականին Իրան վերադառնալու հետ՝ Իսլամական հեղափոխությունը ղեկավարելու և պարտադիր հիջաբ կրելու օրենքները հաստատելու համար[11]: Քասքետան պնդել է, որ Արևմուտքում հիջաբը ներկայացվում է որպես կանանց իրենց հագուստը ազատորեն ընտրելու խորհրդանիշ, բայց նույն աջակցությունը չի ցուցաբերվում այն կանանց, ովքեր հետապնդվում են՝ չկրելով այն[11]:

Նախկին մուսուլման և ակտիվիստ Մարիամ Նամազին քննադատել է Հիջաբի համաշխարհային օրը՝ այն անվանելով «ճնշման ձև»[12]: 2017 թվականին հրապարակված իր սեփական հոդվածում Մաջիդ Նավազը առաջարկել է վերանայել օրվա անվանումը՝ առաջարկելով այն փոխարինել «Հիջաբը ընտրություն է» ձևակերպմամբ[13]:

2018 թվականին կանադացի ակտիվիստ Յասմին Մոհամեդը սկսեց #NoHijabDay արշավը, ի պատասխան Հիջաբի համաշխարհային օրվան, ներկայացնելով այն միջոց՝ ընդգծելով այն կանանց պատմությունները, ովքեր դիմակայել են հասարակական ճնշմանը և պետական պարտադրանքներին՝ հրաժարվելով կրել հիջաբ[14]:

Սոցիալական մեդիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիջաբի համաշխարհային օրը լայնորեն տարածվել է սոցիալական մեդիայի միջոցով: Ակտիվիստները տարածում են օրը հեշթեգներ, ինչպիսին է #EmpoweredinHijab հեշթեգը[15][16]:

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «World Hijab Day - Better Awareness. Greater Understanding. Peaceful World». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 13-ին.
  2. Participating Countries. «Worldwide Support». World Hijab Day. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 6-ին.
  3. «World Hijab Day». worldhijabday.com. Վերցված է 2013 թ․ մարտի 6-ին.
  4. 4,0 4,1 «'We're not oppressed': Canadians unite to mark World Hijab Day - National | Globalnews.ca». Global News. Վերցված է 2022 թ․ փետրվարի 14-ին.
  5. «Religious clothing and personal appearance». Pew Research Center. 2021 թ․ հունիսի 29. Վերցված է 2023 թ․ մայիսի 5-ին.
  6. Ahmad, A. S., King, E. B.(2010). An experimental field study of interpersonal discrimination toward Muslim job applicants. Personnel Psychology, 63(4), 881–906
  7. Rukavina, Steve (2022 թ․ օգոստոսի 4). «New research shows Bill 21 having 'devastating' impact on religious minorities in Quebec». CBC. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 18-ին.
  8. «Bill 21 - Concordia University». www.concordia.ca (անգլերեն). Վերցված է 2025 թ․ փետրվարի 6-ին.
  9. Grewal, Kairvy (2020 թ․ հունվարի 31). «On World Hijab Day, women across the globe are polarised». ThePrint (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 1-ին.
  10. «House OKs bill declaring National Hijab Day». The Manila Times (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ հունվարի 26. Վերցված է 2021 թ․ փետրվարի 1-ին.
  11. 11,0 11,1 Caschetta, A. J. (2020 թ․ հունվարի 30). «The Irony and Hypocrisy of World Hijab Day». National Review (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 1-ին.
  12. «Hijab for a day: Non-Muslim women who try the headscarf». BBC News. 2013 թ․ հունվարի 31. Վերցված է 2022 թ․ փետրվարի 14-ին.
  13. Maajid Nawaz (2015 թ․ դեկտեմբերի 29). «The Great Hypocritical Muslim Cover-Up». The Daily Beast. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 6-ին.
  14. «'Removing your hijab can get you killed – even in the West'». spiked. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.
  15. «World Hijab Day: Proud to be a hijabi and breaking stereotypes». BBC.
  16. «World Hijab Day and the women who are breaking boundaries and stereotypes». Sky News. 2023 թ․ փետրվարի 1.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]