Հիպսոգրաֆիկ կորագիծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հիպոգրաֆիկ կորագիծ , Երկրի մակերևույթի վրա տարբեր բարձրությունների և խորությունների տեղաբաշխումն արտահայտող կորագիծ՝ ուղղանկյուն կոորդինատների համակարգում։ Հիպոգրաֆիկ կորագիծ ստացվում է, երբ օրդինատնետի առանցքի վրա տեղադրվում են բարձրությունները (ծովի մակարդակից վերև) և խորությունները (ծովի մակարդակից ներքև), իսկ աբսցիսների առանցքի վրա՝ Երկրի հիպսոգրաֆիկ կորագիծը տվյալ բարձրությունների և խորությունների զբաղեցրած մակերեսները։ Հիպոգրաֆիկ կորագիծ առաջին անգամ կազմել Է ֆրանսիացի երկրաբան Ա. Լապարանը 1883-ին։ Հիպոգրաֆիկ կորագծի միջոցով հնարավոր Է որոշել Երկրի ամբողջ մակերևույթի, նրա առանձին միավորների միջին բարձրությունները և ծովերի միջին խորությունները։ Օվկիանոսի հատակի կտրվածքն արտահայտող կորազիծը կոչվում Է բաթիգրաֆիկ կորագիծ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 422 CC-BY-SA-icon-80x15.png