Jump to content

Հիպոմանիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիպոմանիա
Տեսակհիվանդության տեսակը, ախտանիշ և ախտանիշ կամ նշան
ՊատճառԵրկբևեռ աֆեկտիվ խանգարում, Ցրված սկլերոզ, Դեղանյութեր
Հիվանդության ախտանշաններԷյֆորիա, Գրգռականություն, Իմպուլսիվություն, Բարձրացած ինքնագնահատական, Քնի պահանջարկի նվազում, Մտքերի թռիչք, Ճնշված խոսք, Գերակտիվություն, Զսպվածության կորուստ, Ուշադրության շեղում
Բժշկական մասնագիտությունհոգեբուժություն և հոգեբանություն
ՀՄԴ-10F30.0
Տարբերակիչ ախտորոշումՈւշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշ, Հիպերթիմիա, Աուտիզմ, Հիպերթիրեոզ, Նարցիստիկ անձնային խանգարում, Թունավորումներ,
ԲուժումՏրամադրության կայունացուցիչ, Հոգեմետ դեղեր
ԲարդություններՄանիակային համախտանիշ, Արժեքային դատողություն, Հիպերսեքսուալություն, Դեպրեսիա

Հիպոմանիա (հուն․՝ ὑπομανία , բառացիորեն «մանիայից ցածր» կամ «ենթամանիա»), հոգեբուժական վիճակ, որը բնութագրվում է տրամադրության և էներգիայի ոչ նորմալ բարձրացմամբ և ավելացմամբ[1]։ Բնութագրվում է անհատի բազային տրամադրության համեմատ տրամադրության ակնհայտորեն ոչ իրավիճակային բարձրացմամբ (այսինքն՝ էյֆորիայով)։ Այն հաճախ ուղեկցվում է էներգիայի ավելացմամբ, գրգռվածությամբ, իմպուլսիվությամբ կամ զսպվածության կորստով (դիսինհիբիցիայով)։ Այս վիճակում գտնվող անհատը կարող է զգալ գրգռվածություն, որը պարտադիր չէ, որ ավելի թեթև լինի, քան լիարժեք մանիակային համախտանիշի դեպքում[2][3][4]։

Ըստ հոգեկան խանգարումների վիճակագրության և ախտորոշման ձեռնարկ (DSM-5)-ի չափանիշների՝ հիպոմանիան մանիակային համախտանիշից տարբերվում է նրանով, որ այն չի ուղեկցվում ֆունկցիոնալ զգալի խանգարումներով։ DSM-5–ի սահմանմամբ՝ մանիան ուղեկցվում է ֆունկցիոնալ զգալի խանգարումներով և կարող է ունենալ հոգեկան դրսևորումներ[5][6]։

Հիպոմանիկ անհատների այլ բնորոշ վարքագծերից են քնի հանդեպ պահանջարկի նկատելի նվազումը, էներգիայի ընդհանուր աճը, արտասովոր վարքագիծն ու գործողությունները, ինչպես նաև խոսկանության և ինքնավստահության ակնհայտ աճը, որը սովորաբար դրսևորվում է ստեղծագործական գաղափարների հոսքով («մտքերի թռիչք»): Այլ ախտանիշներից կարող են լինել մեծամոլության զգացումը, ցրվածությունը և հիպերսեքսուալությունը[7]։

Թեև հիպոմանիկ վարքագիծը հաճախ առաջացնում է արտադրողականություն և ոգևորություն, այն կարող է խնդրահարույց դառնալ, եթե անձը կատարում է ռիսկային կամ աննպատակահարմար գործողություններ, և/կամ եթե ախտանիշները դրսևորվում են այնպիսի ձևերով, որոնք խանգարում են առօրյա կյանքին։ Երբ մանիակային համախտանիշի էպիզոդները բաժանվում են փուլերի՝ ըստ ախտանիշների ծանրության և դրանց ուղեկցող հատկանիշների, հիպոմանիան հանդիսանում է համախտանիշի առաջին փուլը, որտեղ հիմնական հատկանիշները (էյֆորիա կամ բարձր գրգռվածություն, խոսքի արագացում, հիպերակտիվություն, էներգիայի ավելացում, քնի պահանջի նվազում և մտքերի թռիչք) առավել հստակ են արտահայտված[8]։

Նշաններ և ախտանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիպոմանիկ վիճակում գտնվող անհատները կարող են ունենալ քնի հանդեպ նվազած պահանջ, լինել շատ շփվող և մրցունակ, ինչպես նաև լինել էներգիայով գերլեցուն։ Նրանք շատ հաճախ լիովին ֆունկցիոնալ են (ի տարբերություն մանիակային համախտանիշ ունեցող անհատների)[9][10][11]։

Տարբերակիչ հատկանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնավորապես, հիպոմանիան մանիայից տարբերվում է հոգեկան ախտանիշների բացակայությամբ և ֆունկցիոնալության վրա իր ավելի փոքր ազդեցությամբ։

Երկբևեռ I, երկբևեռ II և ցիկլոթիմիկ խանգարումների պարզեցված գրաֆիկական համեմատություն[12][13]էջ 267

Հիպոմանիան բնորոշ է II տիպի երկբևեռ խանգարմանը և ցիկլոթիմիային, սակայն կարող է ի հայտ գալ նաև շիզոաֆեկտիվ խանգարման դեպքում։ Հիպոմանիան հանդիսանում է նաև I տիպի երկբևեռ խանգարման հատկանիշ. այն դրսևորվում է հաջորդական ընթացքով, երբ տրամադրությունը տատանվում է նորմալ տրամադրության (էութիմիա) և մանիայի միջև։ I տիպի երկբևեռ խանգարում ունեցող որոշ անհատներ ունենում են ինչպես հիպոմանիկ, այնպես էլ մանիակալ էպիզոդներ։ Հիպոմանիան կարող է ի հայտ գալ նաև այն ժամանակ, երբ տրամադրությունը մանիակալ վիճակից իջնում է դեպի նորմալ վիճակ։

Հիպոմանիային երբեմն վերագրվում է ստեղծագործական ունակությունների և արտադրողական էներգիայի ավելացում։ Երկբևեռ խանգարում ունեցող բազմաթիվ մարդիկ նշել են, որ հիպոմանիան իրենց առավելություն է տվել աշխատանքային ոլորտում[14][15]։

Հիպերթիմիայով կամ «քրոնիկ հիպոմանիայով» տառապող մարդիկ ունենում են նաև հիպոմանիայի նման ախտանիշներ, սակայն դրանք ավելի երկարատև են։

Ուղեկցող խանգարումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցիկլոթիմիան՝ տրամադրության մշտական տատանումների վիճակը, բնութագրվում է հիպոմանիայի և դեպրեսիայի փոփոխվող փուլերով, որոնք չեն համապատասխանում մանիակալ կամ մեծ դեպրեսիվ էպիզոդների ախտորոշման չափանիշներին։ Այս շրջանները հաճախ ընդմիջվում են համեմատաբար նորմալ (էութիմիկ) գործունեության շրջաններով[11][16][17]։

Երբ հիվանդն ունենում է հիպոմանիայի և դեպրեսիայի առնվազն մեկական էպիզոդի պատմություն, որոնցից յուրաքանչյուրը համապատասխանում է ախտորոշիչ չափանիշներին, ախտորոշվում է II տիպի երկբևեռ խանգարում։ Որոշ դեպքերում դեպրեսիվ էպիզոդները կանոնավոր կերպով ի հայտ են գալիս աշնանը կամ ձմռանը, իսկ հիպոմանիկ էպիզոդները՝ գարնանը կամ ամռանը։ Նման դեպքերը հաճախ ունենում են «սեզոնային օրինաչափություն»[18]։

Առանց բուժման, ինչպես նաև դրան նախատրամադրվածություն ունեցող անձանց մոտ, հիպոմանիան կարող է անցնել մանիայի (որը կարող է լինել հոգեկան), որի դեպքում ճիշտ ախտորոշումը I տիպի երկբևեռ խանգարումն է։

Նախքան մանիակային ախտանիշների ի հայտ գալը հիպոմանիայի առաջին էպիզոդն ունեցած մարդիկ (ըստ սահմանման՝ առանց հոգական հատկանիշների) կարող են ունենալ նաև դեպրեսիայի կամ դեպրեսիայի հետ համակցված հիպոմանիայի (հայտնի որպես խառը աֆեկտիվ վիճակ) երկարատև կամ վերջերս տեղի ունեցած պատմություն[19]: Սա սովորաբար ի հայտ է գալիս դեռահասության միջինից մինչև ուշ շրջանում: Քանի որ դեռահասության տարիները սովորաբար հուզականորեն հագեցած շրջան են, անսովոր չէ, որ տրամադրության տատանումները վերագրվեն դեռահասության նորմալ հորմոնալ վարքագծին, և երկբևեռ խանգարման ախտորոշումը բաց թողնվի մինչև ակնհայտ մանիակային կամ հիպոմանիկ փուլի ի հայտ գալը[20]:

Միաբևեռ դեպրեսիա ունեցող մարդկանց մոտ դեղորայքով հարուցված հիպոմանիկ էպիզոդների դեպքում հիպոմանիան գրեթե անշեղորեն կարող է վերացվել դեղաչափի իջեցմամբ, դեղամիջոցի ընդունման լիովին դադարեցմամբ կամ դեղամիջոցի փոխարինմամբ, եթե բուժման դադարեցումն անհնար է[21][22]:

Հիպոմանիան կարող է ասոցացվել նաև նարցիստիկ անձնային խանգարման հետ[23][24]:

Հոգեախտաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանիան և հիպոմանիան սովորաբար ուսումնասիրվում են միասին՝ որպես երկբևեռ խանգարումների բաղադրիչներ, և ենթադրվում է, որ դրանց ախտաֆիզիոլոգիան նույնն է: Ըստ մի շարք տեսությունների նորադրենէրգիկ և դոպամիներգիկ դեղամիջոցները կարող են առաջացնել հիպոմանիա։ Երկբևեռ անհատների մոտ դեպրեսիան և մանիան միավորող տեսությունը ենթադրում է, որ այլ մոնոամինների սերոտոնիներգիկ կարգավորման նվազումը կարող է հանգեցնել կամ դեպրեսիվ, կամ մանիակալ ախտանիշների: Աջ ճակատային և ճակատա-քունքային հատվածների վնասվածքները հետագայում նույնպես կապվել են մանիայի հետ[25]:

Ըստ «DSM-IV-TR»-ի՝ հիպոմանիկ էպիզոդը բնութագրվում է առնվազն չորս օր տևող բարձր տրամադրությամբ և հետևյալ ախտանիշներից երեքի առկայությամբ, կամ գրգռված տրամադրությամբ և հետևյալ ախտանիշներից չորսով, երբ անձի վարքագիծն ակնհայտորեն տարբերվում է նրա սովորական՝ ոչ դեպրեսիվ վիճակից[26]․

  1. Ճնշող/արագացված խոսք
  2. Բարձրացված ինքնագնահատական կամ մեծամոլություն
  3. Քնի հանդեպ պահանջարկի նվազում
  4. Մտքերի թռիչք կամ սուբյեկտիվ զգացողություն, որ մտքերը արագորեն հաջորդում են միմյանց
  5. Հեշտությամբ շեղվող ուշադրություն
  6. Նպատակաուղղված գործունեության ավելացում (օրինակ՝ սոցիալական ակտիվություն, աշխատանքում կամ հիպերսեքսուալություն) կամ հոգեզգայական (պսիխոմոտոր) գրգռվածություն
  7. Ներգրավվածություն հաճելի գործողությունների մեջ, որոնք կարող են ունենալ բացասական հոգեսոցիալական կամ ֆիզիկական հետևանքների բարձր պոտենցիալ (օրինակ՝ սեռական անպատշաճ վարքագիծ, ռիսկային մեքենավարում, ֆիզիկական և բանավոր կոնֆլիկտներ, անհամապատասխան մասնագիտական և/կամ ֆինանսական վարքագիծ և այլն)[27]։

Հակամանիակալ դեղամիջոցներն օգտագործվում են սուր գրոհները վերահսկելու և հիպոմանիայի կրկնվող էպիզոդները կանխելու համար՝ հոգեբանական թերապիաների հետ համատեղ: Բուժման առաջարկվող տևողությունը տատանվում է երկուսից հինգ տարի[28]: Հակադեպրեսանտները նույնպես կարող են օգտագործվել բուժման ընթացքում, սակայն դրանցից խուսափում են այն դեպքերում, երբ նախկինում ունեցել են հիպոմանիայի պատմություն: Հաճախ քննարկվել է, որ սերտրալինն ունի կողմնակի ազդեցություններ, որոնք կարող են հարուցել հիպոմանիա[29]:

Դրանք ներառում են այնպիսի հոգեմետ դեղամիջոցներ, ինչպիսիք են[30][31]․

  • Արիպիպրազոլ (Aripiprazole)
  • Կլոզապին (Clozapine)
  • Հալոպերիդոլ (Haloperidol)
  • Լևոմեպրոմազին (Levomepromazine)
  • Օլանզապին (Olanzapine)
  • Պալիպերիդոն (Paliperidone)
  • Քվետիապին (Quetiapine)
  • Ռիսպերիդոն (Risperidone)
  • Զիպրազիդոն (Ziprasidone)

Այլ հակամանիակալ դեղամիջոցներ, որոնք հոգեմետ չեն, ներառում են[32]․

Բենզոդիազեպինները, ինչպիսիք են կլոնազեպամը կամ լորազեպամը, կարող են օգտագործվել կարճաժամկետ հատվածում գրգռվածությունը և հուզմունքը վերահսկելու համար[33]:

Մանիայի/հիպոմանիայի ախտանիշները բուժելու համար օգտագործվող այլ դեղամիջոցներ․

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին հույն բժիշկներ Հիպոկրատը և Արետեոսը անձի տեսակներից մեկն անվանել են «մանիակալ» (հունարեն՝ μαινόμενοι, mainómenoi)։ 19-րդ դարի հոգեբուժության մեջ, երբ մանիան ունեցել է խելագարության լայն իմաստ, հիպոմանիան որոշ հեղինակների կողմից նույնացվում է «մասնակի խելագարության» կամ մոնոմանիայի հասկացությունների հետ։ Գերմանացի նյարդահոգեբույժ Էմանուել Էրնստ Մենդելը 1881 թվականին ներմուծել է հիպոմանիա տերմինը («հիպո» հունարեն նշանակում է «տակ» կամ «նվազ») որպես մանիայի հատուկ տեսակ՝ գրելով․ «Այս հանգամանքներում, հաշվի առնելով Հիպոկրատի կողմից արդեն օգտագործված «մոլեգնած» (μαινόμενοι) բառը, ես առաջարկում եմ, որ մանիայի այն ձևերը, որոնք ցույց են տալիս դրա տիպիկ կլինիկական պատկերը միայն թույլ արտահայտվածությամբ՝ որոշ չափով թերի (աբորտիվ) ձևով, անվանվեն հիպոմանիա»։ Հիպոմանիայի ավելի նեղ սահմանումները մշակվել են 1960-ական և 1970-ական թվականներին[28][34]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ «History and Etymology for hypomania». www.merriam-webster.com Merriam Webster. Վերցված է 25 June 2021-ին.
  2. ↑ Drs; Sartorius, Norman; Henderson, A.S.; Strotzka, H.; Lipowski, Z.; Yu-cun, Shen; You-xin, Xu; Strömgren, E.; Glatzel, J.; Kühne, G.-E.; Misès, R.; Soldatos, C.R.; Pull, C.B.; Giel, R.; Jegede, R.; Malt, U.; Nadzharov, R.A.; Smulevitch, A.B.; Hagberg, B.; Perris, C.; Scharfetter, C.; Clare, A.; Cooper, J.E.; Corbett, J.A.; Griffith Edwards, J.; Gelder, M.; Goldberg, D.; Gossop, M.; Graham, P.; Kendell, R.E.; Marks, I.; Russell, G.; Rutter, M.; Shepherd, M.; West, D.J.; Wing, J.; Wing, L.; Neki, J.S.; Benson, F.; Cantwell, D.; Guze, S.; Helzer, J.; Holzman, P.; Kleinman, A.; Kupfer, D.J.; Mezzich, J.; Spitzer, R.; Lokar, J. «The ICD-10 Classification of Mental and Behavioural Disorders Clinical descriptions and diagnostic guidelines» (PDF). www.who.int World Health Organization. Microsoft Word. bluebook.doc. էջեր 91, 95. Վերցված է 23 June 2021-ին – via Microsoft Bing.
  3. ↑ Episode, Hypomanic. «Hypomania | Psychology Today». www.psychologytoday.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-05-20-ին.
  4. ↑ Hypomania Hypomanic Episode Psychology Today Retrieved 25 June 2021
  5. ↑ «Psychiatry Online, DSM Library, Bipolar and Related Disorders». Psychiatry Online (անգլերեն). 18 March 2022. doi:10.1176/appi.books.9780890425787.x03_Bipolar_and_Related_Disorders. Վերցված է 2026-05-20-ին.
  6. ↑ «The Ultimate Guide to Handling Hypomania». bpHope.com (ամերիկյան անգլերեն). 2023-06-06. Վերցված է 2024-07-07-ին.
  7. ↑ Mania and Hypomania Արխիվացված 2015-04-02 Wayback Machine
  8. ↑ Understanding Hypomania and Mania Արխիվացված 2015-03-27 Wayback Machine
  9. ↑ «Bipolar Disorder in Adults» (PDF). NIH Publication No. 12-3679. National Institute of Mental Health. 2012. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015-05-01-ին.
  10. ↑ Goodwin, Guy (2 January 2018). «Hypomania: What's in a name?». British Journal of Psychiatry. 181 (2): 94–95. doi:10.1192/bjp.181.2.94.
  11. 1 2 British Psychological Society, National Collaborating Centre for Mental Health (Great Britain), National Institute for Health and Clinical Excellence (Great Britain) (2006). Bipolar Disorder: The Management of Bipolar Disorder in Adults, Children and Adolescents, in Primary and Secondary Care. Leicester; London: British Psychological Society; Royal College of Psychiatrists. ISBN 978-1-85433-441-1. Արխիվացված օրիգինալից 9 May 2018-ին. Վերցված է 3 December 2015-ին.
  12. ↑ «Bipolar disorder». Harvard Health Publishing. November 2007. Վերցված է April 11, 2019-ին.
  13. ↑ Durand VM (2015). Essentials of abnormal psychology. [Place of publication not identified]: Cengage Learning. էջ 267. ISBN 978-1-305-63368-1. OCLC 884617637.
  14. ↑ Ghaemi, S Nassir (2003). Mood disorders: a practical guide. Philadelphia: Lippincott Williams & Wilkins. էջ 48. ISBN 978-0-7817-2783-9. Վերցված է 4 December 2015-ին.
  15. ↑ Bloch, Jon (2006). The everything health guide to adult bipolar disorder: reassuring advice to help you cope. Avon, Mass.: Adams Media. էջ 12. ISBN 978-1-59337-585-0. Վերցված է 4 December 2015-ին. «hyperthymia.»
  16. ↑ Doran, Christopher (2008). The hypomania handbook: the challenge of elevated mood. Philadelphia: Wolters Kluwer Health/Lippincott Williams & Wilkins. էջ 16. ISBN 978-0-7817-7520-5. Վերցված է 3 December 2015-ին.
  17. ↑ Kaufman, James (2014). Creativity and mental illness. Cambridge: Cambridge University Press. էջ 214. ISBN 978-1-316-00362-6. Վերցված է 3 December 2015-ին.
  18. ↑ «Cyclothymia». BehaveNet Clinical Capsules. Արխիվացված է օրիգինալից October 16, 2023-ին. Վերցված է 2008-01-03-ին.
  19. ↑ Drug-Induced Dysfunction in Psychiatry. Matcheri S. Keshavan and John S. Kennedy, Editors (Taylor & Francis, 1992).
  20. ↑ Daniel Fulford; Sheri L. Johnson; Charles S. Carver (December 2008). «Commonalities and differences in characteristics of persons at risk for narcissism and mania». J Res Pers. 42 (6): 1427–1438. doi:10.1016/j.jrp.2008.06.002. PMC 2849176. PMID 20376289.
  21. ↑ «Bipolar II Disorder». BehaveNet. Արխիվացված է օրիգինալից October 16, 2023-ին. Վերցված է 2008-01-03-ին.
  22. ↑ Post Robert M (2007). «Kindling and sensitization as models for affective episode recurrence, cyclicity, and tolerance phenomena». Neuroscience & Biobehavioral Reviews. 31 (6): 858–873. doi:10.1016/j.neubiorev.2007.04.003. PMID 17555817. S2CID 21258139.
  23. ↑ Hilty, Donald M.; Leamon, Martin H.; Lim, Russell F.; Kelly, Rosemary H.; Hales, Robert E. (8 January 2017). «A Review of Bipolar Disorder in Adults». Psychiatry (Edgmont). 3 (9): 43–55. ISSN 1550-5952. PMC 2963467. PMID 20975827.
  24. ↑ «Hypomanic Episode». BehaveNet Clinical Capsules. Վերցված է 2008-01-03-ին.
  25. ↑ «Hypomania and mania». NHS. Արխիվացված է օրիգինալից 2019-07-04-ին. Վերցված է 2019-07-04-ին.
  26. ↑ Mendhekar, D. N.; Gupta, D.; Girotra, V. (2003). «Sertraline-induced hypomania: a genuine side-effect». Acta Psychiatrica Scandinavica. 108 (1): 70–4. doi:10.1034/j.1600-0447.2003.00080.x. PMID 12807380. S2CID 36573538.
  27. ↑ «Medications used when high (hypomania/mania)». bipolaruk. Վերցված է 2019-07-03-ին.
  28. 1 2 Emanuel Mendel (1881) Die Manie, p. 38: "Hypomanie", Urban & Schwarzenberg, Vienna and Leipzig (de)
  29. ↑ «Mania and hypomania». bnf. Վերցված է 2019-07-03-ին.
  30. ↑ Thomas, P (April 2004). «The many forms of bipolar disorder: a modern look at an old illness». Journal of Affective Disorders. 79: 3–8. doi:10.1016/j.jad.2004.01.001. PMID 15121341.
  31. ↑ Baldwin et al. (1902) Dictionary of Philosophy and Psychology, p. 101: "Monomania", Macmillan: New York; London
  32. ↑ James Johnson, M.D., Ed. (1843) "Notices of Some New Works: Dr. H. Johnson on Mental Disorders", The Medical-Chirurgical Review, Vol. 39, p. 460: Hypomania
  33. ↑ Henry Johnson (1843) On the Arrangement and Nomenclature of Mental Disorders, Longmans, London, OCLC 706786581
  34. ↑ Edward Shorter (2005) A Historical Dictionary of Psychiatry, p.132, Oxford University Press, US 978-0-19803-923-5

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դասակարգում
Արտաքին աղբյուրներ