Հիպոկենտրոն
Հիպոկենտրոն | |
---|---|
![]() | |
Տեսակ | source type? |
![]() |
Հիպոկենտրոն (հին հունարեն՝ ὑπόκεντρον = հուն․՝ ὑπο (տակ) + լատին․՝ centrum (կենտրոն), արտասանվում է` իպոկենտրոն, բառացի` կենտրոնի տակ), որը նաև կոչվում է գրաունդ զրո (ground zero)[1][2]:
Երկրի մակերևույթի վրա տեղի ունեցած միջուկային պայթյունի դեպքում հիպոկենտրոնը գետնի վրա` անմիջապես պայթյունի տակն է, իսկ օդում երկնաքարի պայթյունի կամ օդում գտնվող այլ պայթյունի դեպքում` անմիջապես պայթյունի տակը։
Սեյսմոլոգիայում երկրաշարժի հիպոկենտրոնը երկրաշարժի սկզբնակետն է գետնի տակ, հոմանիշն է երկրաշարժի կիզակետ, օջախ անվանումները[3]: Երկրի մակերևույթի վրա հիպոկենտրոնի պրոյեկցիան կոչվում է երկրաշարժի էպիկենտրոն:
Ընդհանրապես, գրաունդ զրո տերմինն օգտագործվում է նաև համաճարակների և այլ աղետների առնչությամբ՝ նշելու պատճառած լրջագույն վնասի աշխարհագրական դիրքը: Գրաունդ զրո տերմինը տարբերվում է զրոյական կետ (zero point) տերմինից նրանով, որ պայթյունի դիրքը կարող է լինել նաև օդում, ստորգետնյա կամ ստորջրյա վայրում[4]:
Միջուկային պայթյուն
[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ground Zero» կամ «Գրաունդ զրո» տերմինն ի սկզբանե վերաբերվել է միջուկային զենքի Թրինիթի փորձարկման հիպոկենտրոնին (Ջորնադա դել Մուերտո անապատում՝ Սոկորոյի մոտ, Նյու Մեքսիկո) և Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծություններին Ճապոնիայում: Ատոմային հարձակումների վերաբերյալ Միացյալ Նահանգների ռազմավարական ռմբակոծության հետազոտությունը, որը հրապարակվել է 1946 թվականի հունիսին, «Ground Zero» տերմինի օգտագործման համար հատուկ սահմանում է տվել[Ն 1]:
Մանհեթենի նախագծի հրամանատարությանն առընթեր ռազմական թղթակից Ուիլյամ Լոուրենսը նույնպես հաղորդել է, որ «Գրաունդ զրո» «կոդային անվանում է, որը տրվել է Թրինիթի [Trinity] փորձարկման համար ընտրված վայրին» 1945 թվականին[6]:
Օքսֆորդի բառարանը, վկայակոչելով 1946 թվականին ավերված Հիրոսիմա քաղաքի մասին New York Times թերթի զեկույցում տերմինի օգտագործումը, «Գրաունդ զրո» սահմանում է որպես «երկրի այն հատվածը, որը գտնվում է անմիջապես պայթող ռումբի տակ, հատկապես՝ ատոմային»:
Տերմինը ռազմական ժարգոն է, որն օգտագործվել է Թրինիթի փորձարկման վայրում, որտեղ առաջին միջուկային զենքի համար նախատեսված ռազմական աշտարակը գտնվում էր «զրոյական կետում», և ընդհանուր շրջանառության մեջ է մտել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից շատ կարճ ժամանակ անց: Իսկ Հիրոսիմայում հարձակման հիպոկենտրոնը Շիմա հիվանդանոցն է եղել՝ Այոյ կամրջի ծրագրված նպատակակետից մոտավորապես 240 մետր հեռավորության վրա:
Պենտագոն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Սառը պատերազմի ժամանակ Պենտագոնը[Ն 3] ԽՍՀՄ-ի հստակ թիրախավորված կետն է եղել միջուկային պատերազմի դեպքում: Պենտագոնի կենտրոնում գտնվող բաց տարածքը ոչ պաշտոնապես հայտնի է եղել որպես «Գրաունդ զրո»: Իսկ այդ բաց տարածքի կենտրոնում նախկինում գտնվող Հոթ-դոգ խորտկարանը ստացել է «Cafe Ground Zero» մականունը[7]: Այդ կրպակը երկար ժամանակ եղել է սառը պատերազմի ենթադրությունների, բանահյուսության և լեգենդների աղբյուր: Սառը պատերազմի ժամանակ Խորհրդային Միությունում կարծել են, որ հոթ-դոգ խորտկարանը տանում է դեպի գաղտնի ստորգետնյա բունկեր:
Համաշխարհային առևտրի կենտրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]
2001 թվականի սեպտեմբերի 11-ի հարձակումների ժամանակ երկու ինքնաթիռ առևանգվել են Ալ-Քաիդայի 10 ահաբեկիչների կողմից և թռչել Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի զույգ աշտարակներ՝ պատճառելով հսկայական վնաս և հրդեհներ առաջացնելով, որոնք հանգեցրել են հարվածից թուլացած 110 հարկանի երկնաքերերի փլուզմանը: Ավերված Համաշխարհային Առևտրի Կենտրոնի վայրը շուտով հայտնի է դարձել որպես «գրաունդ զրո»: Փրկարարներն օգտագործել են նաև «The Big Momma!» տերմինը՝ նկատի ունենալով փլատակների կույտը, որը մնացել է շենքերի փլուզումից հետո[8]:
Նույնիսկ այն բանից հետո, երբ տեղանքը մաքրվել էր և նոր Առևտրի համաշխարհային կենտրոնի և Սեպտեմբերի 11-ի Ազգային Հուշահամալիրի և Թանգարանի շինարարությունը լավ ընթացքի մեջ էր, տերմինը հաճախ օգտագործվել է տեղանքին վերաբերյալ:
Սեպտեմբերի 11-ի իրադարձությունների 10-րդ տարելիցին ընդառաջ` 2011 թվականին նախատեսված Park51 նախագծի հակառակորդներն այն անվանել են «Գրաունդ Զրո մզկիթ»[9]: Անվանումը պայմանավորված էր նրանով, որ «միջկրոնական երկխոսությունը խթանելու» ակնկալիքով նախատեսված էր կառուցել 13-հարկանի իսլամական համայնքի կենտրոն և մզկիթ Ստորին Մանհեթենում` երկնաքերերի վայրից երկու թաղամաս հեռավորության վրա (ինչը մեծ դիմադրության է արժանացել, «քանի որ կխորհրդանշեր իսլամի հաղթանակն այդ տարածքում քրիստոնեության նկատմամբ»)[10][9][11]:
Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը հորդորել է հրաժարվել տարածքն անվանել «Գրաունդ Զրո»` ասելով. «...ժամանակն է անվանել այդ 16 ակրը [6,5 հեկտարը] այն, ինչ նրանք են՝ Համաշխարհային առևտրի կենտրոն և Սեպտեմբերի 11-ի ազգային հուշահամալիր և թանգարան»[11]:
Պայթյուն մթնոլորտում
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկնաքարի, աստերոիդի կամ գիսաստղի պայթյունի հիպոկենտրոնը, այսինքն երբ պայթյունը տեղի է ունենում մթնոլորտում, այլ ոչ թե որևէ մակերեսի հետ բախումից, պայթյունի մակերևույթի ամենամոտ կետն է:
Տունգուսյան իրադարձությունը տեղի ունեցել Սիբիրում 1908 թվականին և մոտ 80 միլիոն ծառ տապալվել են 2150 կմ2 տարածքի վրա: Պայթյունի հիպոկենտրոնի ծառերը մնացել են կանգուն, բայց նրանց ամբողջ սաղարթը քշվել է հարվածային ալիքից: 2013 թվականի Չելյաբինսկի երկնաքարի հիպոկենտրոնը Ռուսաստանում ավելի բնակեցված վայրում է եղել, քան Տունգուսյանը, ինչը հանգեցրե է քաղաքացիական վնասների և վնասվածքների՝ հիմնականում կոտրված պատուհաններից թռչող ապակու բեկորների պատճառով[12]:
Երկրաշարժ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկրաշարժի հիպոկենտրոնը, կիզակետը կամ օջախը այն դիրքն է, որտեղ առաջին անգամ արձակվում է ապարում կուտակված մեխանիկական լարվածության էներգիան. այն կետ է, որտեղ խզվածքը սկսում է պատռվել[13]: Սա տեղի է ունենում անմիջապես էպիկենտրոնի տակ, այն հեռավորության վրա, որը հայտնի է որպես հիպոկենտրոնի խորություն կամ օջախի կամ կիզակետի խորություն[13]:
Օջախի խորությունը կարելի է հաշվարկել սեյսմիկ ալիքային երևույթների վրա հիմնված չափումներով: Ինչպես ֆիզիկայի բոլոր ալիքային երևույթների դեպքում, նման չափումների մեջ կա անորոշություն, որն աճում է ալիքի երկարության հետ, ուստի այս երկարալիք (ցածր հաճախականության) ալիքների աղբյուրի օջախի խորությունը դժվար է ճշգրիտ որոշել: Շատ ուժեղ երկրաշարժերի դեպքում դրանց էներգիայի մեծ մասը ճառագայթում է շատ երկար ալիքի երկարությամբ սեյսմիկ ալիքներով, և, հետևաբար, ավելի ուժեղ երկրաշարժը ենթադրում է ավելի մեծ լեռնազանգվածի էներգիայի արտազատում:
Երկաշարժերին նախորդող ցնցումների, հիմնական ցնցումների և հետցնցումների հիպոկենտրոնների հաշվարկը թույլ է տալիս գծագրել այն խզվածքի եռաչափ պատկերը, որի երկայնքով շարժում է տեղի ունենում[14]: Երկրաշարժի ճեղքվածքից ալիքի ճակատը տարածվում է վայրկյանում մի քանի կիլոմետր արագությամբ: Այս սեյսմիկ ալիքն էլ չափվում է մակերևույթի տարբեր կետերում, որպեսզի երկրաչափականորեն որոշվի հիպոկենտրոնի նախնական տեղը: Ալիքը հասնում է յուրաքանչյուր սեյսմիկ կայանին՝ կախված այն բանից, թե որքան հեռու է եղել այն հիպոկենտրոնից: Պետք է հաշվի առնել մի շարք բաներ, որոնցից ամենակարևորն է ալիքների արագության փոփոխությունները՝ կախված այն նյութերից, որոնցով դրանք անցնում են[15]:
Արագության փոփոխության ճշգրտումներով կատարվում է հիպոկենտրոնի նախնական գնահատումը, այնուհետև ստեղծվում է գծային հավասարումների շարք՝ յուրաքանչյուր կայանի համար: Հավասարումներն արտահայտում են դիտարկված ժամանման ժամանակների և նախնական գնահատված հիպոկենտրոնից հաշվարկված ժամանակների միջև տարբերությունը:
Այս հավասարումները լուծվում են նվազագույն քառակուսիների մեթոդով, որը նվազագույնի է հասցնում դիտարկված և հաշվարկված ժամանման ժամանակների միջև եղած տարբերությունների քառակուսիների գումարը, որից հետո հաշվարկվում է նոր գնահատված հիպոկենտրոնը: Համակարգը կրկնում է այս գործողությունն այնքան ժամանակ, մինչև տեղանքը մատնանշվի` արագության հաշվարկների սխալի սահմաններում[15]:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փաստարկ, 2020 թվականի ֆիլմ, որն իր սցենարում ներառում է ստորգետնյա միջուկային «հիպոկենտրոն»
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «For convenience, the term 'ground zero' will be used to designate the point on the ground directly beneath the point of detonation, or 'air zero.»[5]:
- ↑ «Խոսվում է, որ նրանց (խորհրդային) միջուկային զինանոցի մի մասն ուղղված է եղել այդ շենքին` Պենտագոնի հոթ-դոգի տեղին», - ասում են զբոսավարները այցելուներին, երբ նրանք անցնում են կրպակի մոտով: «Այստեղի շենքը ստացել է «Cafe Ground Zero» մականունը՝ որպես աշխարհի ամենամահաբեր հոթ-դոգի տեղ»[7]:
- ↑ Պենտագոնը Միացյալ Նահանգների պաշտպանության դեպարտամենտի կենտրոնակայանն է, որը գտնվում է Վիրջինիա նահանգի Առլինգթոն կոմսությունում:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «hypocenter —- Definitions». Collins English Dictionary. Վերցված է 12 July 2024-ին.
- ↑ Royal Air Force Common Core and Deployment Skills Aide-Memoire AP 3242B VOL 5, ABBREVIATIONS
- ↑ The hypocenter is the point within the earth where an earthquake rupture starts. The epicenter is the point directly above it at the surface of the Earth. Also commonly termed the focus. «Earthquake Glossary – hypocenter». United States Geological Survey. Արխիվացված օրիգինալից 15 March 2010-ին.
- ↑ «U.S. DoD Terminology: zero point». Վերցված է 28 November 2016-ին.
- ↑ U.S. Strategic Bombing Survey: The Effects of the Atomic Bombings of Hiroshima and Nagasaki Արխիվացված 2011-06-07 Wayback Machine. June 19, 1946. President's Secretary's File, Truman Papers. Page 5.
- ↑ William L. Laurence, Dawn over Zero (London: Museum Press, 1947), 4.
- ↑ 7,0 7,1 Smith, Steven Donald (September 20, 2006). «Pentagon Hot Dog Stand, Cold War Legend, to be Torn Down». United States Department of Defense. Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին. Վերցված է 2010-05-06-ին.
- ↑ Hamill, Denis (16 September 2001). «Rescue Workers Keep Up Quest for Signs of Life Ruin All Over, But Not One Unkind Word». Daily News (New York).
- ↑ 9,0 9,1 «How the "ground zero mosque" fear mongering began - Park51, Muslim Community Center in Lower Manhattan - Salon.com». web.archive.org. 2010-09-12. Արխիվացված օրիգինալից 2010-09-12. Վերցված է 2025-03-15-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) - ↑ «The Sad, True Story of the Ground Zero Mosque». The Awl (անգլերեն). Վերցված է 2025-03-19-ին.
- ↑ 11,0 11,1 Geoghegan, Tom (2011-09-07). «Is it time to retire 'Ground zero'?». BBC. Վերցված է 2011-09-10-ին.
- ↑ «Пострадавшую при падении метеорита перевезут из Челябинска в Москву». RIA (ռուսերեն). 16 February 2013. Արխիվացված օրիգինալից 15 February 2023-ին. Վերցված է 15 February 2023-ին.
- ↑ 13,0 13,1 The hypocenter is the point within the earth where an earthquake rupture starts. The epicenter is the point directly above it at the surface of the Earth. Also commonly termed the focus. «Earthquake Glossary – hypocenter». United States Geological Survey. Արխիվացված օրիգինալից 15 March 2010-ին.
- ↑ Kennelly, Patrick J.; Stickney, Michael C. (2000). «Using GIS for Visualizing Earthquake Epicenters, Hypocenters, Faults and Lineaments in Montana». Digital Mapping Techniques '00 -- Workshop Proceedings. United States Geological Survey. USGS Open-File Report 00-325. Արխիվացված օրիգինալից 23 March 2004-ին.
- ↑ 15,0 15,1 «FAQs – Measuring Earthquakes: Q: How do seismologists locate an earthquake?». United States Geological Survey. Արխիվացված է օրիգինալից 2012-03-11-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() |
Ընթերցե՛ք «հիպոկենտրոն» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիպոկենտրոն» հոդվածին։ |
|