Հիպոթերմալ հանքավայրեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիպոթերմալ հանքավայրեր, ըստ ամերիկացի երկրաբան Վ. Լինդգրենի դասակարգման՝ բարձր (հիմնականում 400°-300 °C) ջերմաստիճանների և մեծ խորությունների պայմաններում գոյացած հիդրոթերմալ հանքավայրերը։ Այդ խմբի մեջ Լինդգրենն ընդգրկել է ոսկի-քվարցային, քվարց-անագաքարային, քվարց-վոլֆրամիտային, քվարց-մոլիբդենիտային և ուրիշ հանքավայրեր, որոնք իրոք առաջացել են նշված պայմաններում, սակայն նա այդ խմբի մեջ է ներառել նաև պղինձ-տուրմալինային, պղինձ-անագային, անագ-վոլֆրամ-բիսմութային ու մի շարք մագնետիտային հանքավայրեր, որոնք նույնպես առաջացել են բարձր ջերմաստիճանների պայմաններում, բայց փոքր խորություններում։ Հետագայում Լինդգրենի առաջարկած հիպոթերմալ հանքավայրերը ստորաբաժանվեցին երկու՝ 1.բարձր ջերմաստիճանային չափավոր ու մասամբ մեծ խորությունների և 2. բարձր ջերմաստիճանային փոքր խորությունների ենթախմբերի։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 420