Հիպոգեն միներալներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիպոգեն միներալներ (< հիպո... և Yένεσις - ծագում), միներալներ, որոնք առաջանում են երկրակեղևի խոր հորիզոններում։ Հիպոգեն են սիլիկատային և սուլֆիդային մագմատիկ հալոցքների սառչելու ընթացքում բյուրեղացող բոլոր միներալները (դաշտային սպաթներ, պիրոքսեններ, օլիվին, քրոմիտ, տիտանոմագնետիտ), գազանման միացություններով հարուստ մնացորդային (պեգմատիտային) հալոցքների միներալները (փայլարներ, տոպազ, բերիլ), կոնտակտմետասոմատիկ պրոցեսների միներալները (նռնաքարեր, վեզուվիան, մագնետիտ, պիրոքսեններ, շնելիտ), հիդրոթերմալ հանքային երակների միներալները (ֆլյուորիտ, վոլֆրամիտ, կասիտերիտ, երկաթի, պղնձի, կապարի, ցինկի սուլֆիդներ), հրաբխային գոլորշիացման միներալները (ծծումբ, անուշադր) և այլն։ Հիպոգեն միներալների գերակշռող մասը Երկրի մակերևույթին անկայուն են և հողմահարման պրոցեսների ներգործության շնորհիվ քայքայվելով՝ անցնում են հիպոգեն միներալների։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 419