Հիպնագոգիկ հալյուցինացիաներ
| Ենթակատեգորիա | • վիճակ • state of consciousness | |
|---|---|---|
| Բժշկական մասնագիտություն | քնի բժշկություն | |
Հիպնագոգիա, անցումային վիճակ արթնությունից դեպի քուն, որը սահմանվում է նաև որպես գիտակցության թուլացող վիճակ քնի սկիզբի ընթացքում։ Դրա համապատասխան վիճակն է հիպնոպոմպիա՝ քնից դեպի արթնություն։ «Սահմանային գիտակցություն» կոչվող այս վիճակի ընթացքում կարող են առաջանալ հոգեկան երևույթներ, ինչպիսիք են հալյուցինացիաները, գիտակցված երազները և քնի կաթվածը։
Էթիմոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]1848 թվականին Ալֆրեդ Մորին գործածության մեջ դրեց «հիպնագոգիկ» տերմինը, որը կազմված է հունարեն՝ ύπνος (“hypnos”) «քուն» և αγωγός ("agōgos")՝ «ղեկավար» կամ «առաջնորդ» բառերից։ Ավելի ուշ՝ 1904 թվականին, Ֆրեդերիկ Մայերսը ստեղծեց «հիպնոպոմպիկ» տերմինը, որի վերջավորությունը ծագում է հունարեն pompos` «ուղարկող» բառից[1]։
Սահմանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Հիպնագոգիա» բառը երբեմն օգտագործվում է սահմանափակ իմաստով՝ քնի սկիզբը նշելու համար և հակադրվում է հիպնոպոմպիա տերմինին, որը Մայերսը առաջարկել է արթնանալու գործընթացի համար[2]։ Սակայն հիպնագոգիա տերմինը հաճախ օգտագործվում է նաև ընդհանրական իմաստով՝ ընդգրկելով և՛ քուն մտնելը, և՛ արթնանալը։ Իրականում միշտ չէ, որ հնարավոր է տվյալ երևույթի որևէ դրվագ հստակ դասել մեկի կամ մյուսի շարքը, քանի որ նույնպիսի փորձառությունները կարող են հանդիպել երկուսի ժամանակ էլ, երբ մարդիկ անցնում են քնի և արթնության սահմանագծով։
Հիպնագոգիայի համար առաջարկված այլ տերմիններ մեկ կամ երկու իմաստով, ներառում են «նախասոմնալ» կամ «անտիպնիկ զգացողություններ», «կիսաքնի տեսիլքներ», «օնիրագոգիկ պատկերներ» և «ֆանտազմատա»[3], «քնի սահմանագիծ», «պրեադորմիտիում»[4], «սահմանային վիճակ», «կիսաերազային վիճակ», «նախաերազային վիճակ»[5], «փքնի սկզբնային երազներ» (dreamlets)[6], և «արթնություն-քնի անցում» (WST)[7]։
«Սահմանային գիտակցություն» (գիտակցությունը արթուն է, մարմինը քնած) նկարագրում է նույն հոգեվիճակը այն մարդու, որը շարժվում է քնի կամ արթնության ուղղությամբ, բայց դեռ չի ավարտել անցումը։ Այդպիսի անցումները սովորաբար կարճատև են, բայց կարող են երկարաձգվել քնի խանգարման կամ դիտավորյալ հրահրման արդյունքում, օրինակ՝ մեդիտացիայի ժամանակ։
Նշաններ և ախտանշաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քնի և արթնության անցումը կարող է ուղեկցվել բազմազան զգայարանային փորձառություններով։ Դրանք կարող են առաջանալ ցանկացած եղանակով, առանձին կամ համակցված, և տատանվել անհստակ ու հազիվ ընկալելիից մինչև վառ հալյուցինացիաների միջև[8]։
Տեսողական զգայապատրանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենատարածված[9][10] և ամենահետազոտված զգայական առանձնահատկություններից են ֆոսֆենները, որոնք կարող են արտահայտվել որպես պատահական կետեր, գծեր, երկրաչափական նախշեր կամ որպես պատկերավոր և մտավոր պատկերներ։ Դրանք կարող են լինել միագույն կամ հարուստ գունավորմամբ, անշարժ կամ շարժվող, հարթ կամ եռաչափ։ Նշվում են նաև պատկերներ, որոնք ներկայացնում են շարժում լույսի թունելներով։ Առանձին պատկերները սովորաբար կարճատև են և արագ փոփոխվող։ Ասվում է, որ դրանք տարբերվում են իրական երազներից նրանով, որ հիպնագոգիկ պատկերները հիմնականում ստատիկ են և զուրկ պատմողական բովանդակությունից[11]՝ թեև որոշ հեղինակներ այս վիճակը հասկանում են որպես աստիճանական անցում հիպնագոգիայից դեպի մասնատված երազներ[12], այսինքն՝ պարզ ներքին լույսից մինչև ամբողջական պատկերներ։ Բացառիկ վառ և բարդ հիպնագոգիկ տեսողական զգայություններ կարելի է գտնել Մարի-Ժան-Լեոն դ’Հերվեյ դե Սեն Դենիի աշխատանքներում։
«Տետրիսի» էֆեկտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդիկ, որոնք քնելուց առաջ երկար ժամանակ զբաղվել են ինչ-որ կրկնվող գործողությամբ, հատկապես այնպիսին, որն իրենց համար նոր է, կարող են հայտնաբերել, որ այն գերակշռում է իրենց պատկերացումներում, երբ նրանք դանդաղորեն թմրում են։ Այս միտումը կոչվում է «Տետրիսի» էֆեկտ։ Այս էֆեկտը նկատվել է նույնիսկ ամնեզիա ունեցող մարդկանց մոտ, ովքեր չունեն հիշողություն տվյալ գործողության մասին[13]։ Երբ գործողությունը ներառում է շարժվող օբյեկտներ, ինչպես, օրինակ, Տետրիս տեսախաղում, համապատասխան հիպնագոգիկ պատկերները հակված են ընկալվել որպես շարժվող։ «Տետրիսի» էֆեկտը սահմանափակված չէ միայն տեսողական պատկերացումներով, այլ կարող է արտահայտվել նաև այլ զգայական ոլորտներում։ Օրինակ, Ռոբերտ Սթիքգոլդը հիշում է, որ քնելուց առաջ զգացել է քարերի հպումը՝ լեռ բարձրանալուց հետո[14]։ Նմանատիպ երևույթ կարող է տեղի ունենալ նաև այն մարդկանց մոտ, ովքեր փոքր նավակով ճոճվել են փոթորկոտ ծովում կամ լողացել են ալիքների միջով և քնելուց առաջ զգում են ալիքների շարժը, կամ դահուկորդների մոտ, ովքեր շարունակում են «զգալ ձյունը» ոտքերի տակ։ Նոր աշխատակիցները, որոնք զբաղվում են սթրեսային և պահանջկոտ աշխատանքով, հաճախ նշում են, որ քնելուց առաջ շարունակում են վերապրել աշխատանքային գործողությունները։
Ձայներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիպնագոգիկ հալյուցինացիաները հաճախ ունեն լսողական բնույթ կամ ներառում են լսողական բաղադրիչ։ Ինչպես տեսողականները, հիպնագոգիկ ձայները կարող են տատանվել թույլ տպավորություններից մինչև բարձր աղմուկներ, օրինակ՝ թակոցներ, պայթյունանման ձայներ։ Մարդիկ կարող են պատկերացնել իրենց անունի արտասանումը, պոլիէթիլենային տոպրակների շրշյունը, սպիտակ աղմուկ կամ դռան զանգ։ Հաճախ հանդիպում են նաև պատկերացված խոսքի հատվածներ։ Թեպետ սովորաբար դրանք անիմաստ և մասնատված են։ Դրանք հաճախ պարունակում են բառախաղ, նեոլոգիզմներ և հորինված անուններ։ Հիպնագոգիկ խոսքը կարող է դրսևորվել որպես անձի սեփական «ներքին մենախոսություն» կամ այլ մարդկանց ձայներ՝ ծանոթ կամ անծանոթ։ Ավելի հազվադեպ կարող են լսվել նաև պոեզիա կամ երաժշտություն[15]։
Այլ զգայապատրանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիպնագոգիայի ընթացքում գրանցվել են համային, հոտառական և շոշափելիքի զգայապատրանքներ։ Երբեմն հանդիպում է սինեսթեզիա․ շատ մարդիկ հայտնում են, որ իրական ձայնի արձագանքով տեսնում են լույսի բռնկում կամ այլ տեսողական պատկեր։ Կարող են նկատվել նաև պրոպրիոցեպտիվ ազդեցություններ՝ թմրածություն, մարմնի չափերի և համամասնությունների փոփոխված ընկալում[15], լողալու կամ ճոճվելու զգացողություն, կարծես մահճակալը նավ լինի և մարմնից դուրս գալու փորձառություններ[16]։ Հնարավոր է, որ այս տեսակի ամենատարածված փորձառությունը «ընկնելու» զգացողությունն է և դրա հետ կապված հիպնոսային ցնցումը, որը հանդիպում է շատերի մոտ՝ գոնե երբեմն, քնելու պահին[17]։
Կոգնիտիվ և աֆեկտիվ երևույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մտավոր գործընթացները քնի եզրին զգալիորեն տարբերվում են սովորական արթուն վիճակի գործընթացներից։ Օրինակ՝ ինչ-որ բան, որի հետ հիպնագոգիկ վիճակում համաձայնում ես, կարող է արթուն վիճակում թվալ լիովին անիմաստ։ Հիպնագոգիան կարող է ներառել «էգոյի սահմանների թուլացում՝ զգայունություն, ֆիզիկական և հոգեբանական միջավայրի ներքինացում-սուբյեկտիվացում, էմպաթիա և ցրված-կլանված ուշադրություն»[18]։ Հիպնագոգիկ ճանաչողությունը համեմատած սովորական, սուր արթուն վիճակի հետ, բնորոշվում է բարձր աստիճանի ենթարկվողությամբ[19] և ոչ-տրամաբանականությամբ։ Այս վիճակում սուբյեկտները ավելի ընդունող են փորձարկողի առաջարկներին, քան այլ ժամանակ, և հեշտությամբ ներառում են արտաքին գրգիռները հիպնագոգիկ մտքի հոսքերի և հաջորդական երազների մեջ։ Այս ընկալունակությունն ունի նաև ֆիզիոլոգիական զուգահեռ՝ ԷԷԳ գրանցումները ցույց են տալիս բարձրացված արձագանք ձայնին քնի սկզբի շրջանում[20]։
Հերբերտ Զիլբերերը նկարագրել է մի գործընթաց, որը նա անվանել է «ավտոսիմվոլիզմ»՝ երբ հիպնագոգիկ հալյուցինացիաները կարծես ներկայացնում են տվյալ պահին մտածվածը՝ առանց ճնշման կամ գրաքննության, վերածելով աբստրակտ գաղափարը կոնկրետ մտավոր պատկերի, որը կարող է ընկալվել որպես դրա հարմար և հակիրճ ներկայացում[21]։
Ֆիզիոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիզիոլոգիական հետազոտությունները սովորաբար կենտրոնանում են հիպնագոգիայի նեղ իմաստի վրա՝ քնի բնական սկսման ժամանակ առաջացող փորձառությունների ուսումնասիրության վրա: Այս փորձառությունները հատկապես կապված են NREM քնի առաջին փուլի հետ[22], սակայն կարող են առաջանալ նաև նախաքնային ալֆա ալիքների հետ[23][24]։ Դևիսը և համահեղինակները հայտնաբերել են, որ քնի սկզբում կարճատև երազանման պատկերները համընկնում են ալֆա ԷԷԳ ակտիվության նվազման հետ[25]։ Հորին և գործընկերները քնի սկզբի հիպնագոգիան դիտարկում են որպես վիճակ, որը տարբերվում է թե՛ արթնությունից, թե՛ քնից՝ ունենալով յուրահատուկ էլեկտրոֆիզիոլոգիական, վարքային և սուբյեկտիվ բնութագրեր[9][11]։
Քնի անցման ընթացքում պատկերների ուղեկցող ԷԷԳ վիճակը ավելի ճշգրիտ բնութագրելու համար Հորին և գործընկերները առաջարկել են ԷԷԳ-ի 9 փուլից բաղկացած սխեմա՝ սահմանված տարբեր հարաբերակցություններով ալֆա ալիքների (փուլեր 1–3), 20 μV-ից ցածր ճնշված ալիքների (փուլ 4), թետա տատանումների (փուլ 5), սղոցաձև ալիքների (փուլեր 6–7) և քնի շեղբերների (փուլեր 8–9) առկայությամբ[9]։
Ցերեկային երազներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միկրոքունը (անմիջական քնի սկսման կարճ դրվագները) կարող է ներխուժել արթնությանը՝ արթուն քնի ցիկլի ցանկացած պահի, քնի պակասի և այլ պայմանների պատճառով[26], ինչը հանգեցնում է ճանաչողական խանգարումների և նույնիսկ ամնեզիայի[11]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիպնագոգիայի մասին վաղ հղումներ կարելի է գտնել Արիստոտելի, Յամբլիխոսի, Կարդանոյի, Սայմոն Ֆորմանի և Սվեդենբորգի աշխատություններում[27]։ Ռոմանտիզմը նորից արթնացրեց հետաքրքրությունը քնի եզրին գտնվող սուբյեկտիվ փորձառության նկատմամբ[28]։ Վերջին դարերում շատ հեղինակներ անդրադարձել են այս վիճակին․ օրինակ՝ Էդգար Ալան Պոն գրել է «երազանքների» մասին, որոնք նա զգացել է «միայն այն ժամանակ, երբ քնի եզրին եմ, գիտակցելով, որ այդպես է»[4]։
Չարլզ Դիքենսի Օլիվեր Թվիստ վեպում կա երկու դրվագների առաջինում գլխավոր հերոսը ներկայացված է հիպնոպոմպիկ վիճակում, որին հաջորդում է դրվագ, որտեղ նա գտնվում է հիպնագոգիկ վիճակում՝
Կա քնի մի տեսակ, որը երբեմն գալիս է մեզ վրա՝ այս ընթացքում պահելով մարմինը գերի, բայց միաժամանակ թույլ չտալով մտքին ազատվել շրջապատի զգացողությունից և թափառել իր հաճույքի համար։ … Անհերքելի փաստ է, որ չնայած մեր շոշափելիքի և տեսողության զգայարանները տվյալ պահին մեռած են, այնուամենայնիվ մեր քնած մտքերը և երևակայական տեսարանները, որոնք անցնում են մեր առաջ, ազդվում են և նյութականորեն պայմանավորված են որևէ արտաքին առարկայի լուռ ներկայությամբ, որը գուցե մեր մոտ չի եղել, երբ աչքերը փակել ենք, և որի մոտիկության մասին մենք արթուն վիճակում տեղյակ չենք եղել[29][30]։
Գիտական լուրջ ուսումնասիրությունները սկսվեցին 19-րդ դարում՝ Յոհանես Պետր Մյուլլերի, Ժյուլ Բայյարջեի և Ալֆրեդ Մորիի կողմից, և շարունակվեցին 20-րդ դարում՝ Լերուայի հետ[31]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ghibellini, Romain; Meier, Beat (2023 թ․ փետրվար). «The hypnagogic state: A brief update». Journal of Sleep Research. 32 (1): e13719. doi:10.1111/jsr.13719. ISSN 0962-1105. PMC 10078162. PMID 36017720.
- ↑ Myers, Frederic (1903). Human Personality and Its Survival of Bodily Death. London: Longmans.
- ↑ Mavromatis (1987), էջ. 1
- 1 2 Mavromatis (1987), էջ. 4
- ↑ Lachman, Gary (2002). 'Hypnagogia'. Fortean Times.
- ↑ Schacter D.L. (1976). «The hypnagogic state: A critical review of the literature». Psychological Bulletin. 83 (3): 452–481. doi:10.1037/0033-2909.83.3.452. PMID 778884. S2CID 1151874.
- ↑ Bódizs, Róbert; Sverteczki, Melinda; Mészáros, Eszter (2008). «Wakefulness–sleep transition: Emerging electroencephalographic similarities with the rapid eye movement phase». Brain Research Bulletin. 76 (1–2): 85–89. doi:10.1016/j.brainresbull.2007.11.013. ISSN 0361-9230. PMID 18395615. S2CID 6066430.
- ↑ Mavromatis (1987), էջ. 14
- 1 2 3 Hori, T., Hayashi, M., & Morikawa, T. (1993). Topographical EEG changes and hypnagogic experience. In: Ogilvie, R.D., & Harsh, J.R. (Eds.) Sleep Onset: Normal and Abnormal Processes, pp. 237–253.
- ↑ Germaine A., Nielsen T.A. (1997). «Distribution of spontaneous hypnagogic images across Hori's EEG stages of sleep onset». Sleep Research. 26: 243.
- 1 2 3 Vaitl, Dieter; Birbaumer, Niels; Gruzelier, John; Jamieson, Graham A.; Kotchoubey, Boris; Kübler, Andrea; Lehmann, Dietrich; Miltner, Wolfgang H. R.; Ott, Ulrich; Pütz, Peter; Sammer, Gebhard; Strauch, Inge; Strehl, Ute; Wackermann, Jiri; Weiss, Thomas (2005). «Psychobiology of Altered States of Consciousness». Psychological Bulletin. 131 (1): 98–127. doi:10.1037/0033-2909.131.1.98. ISSN 1939-1455. PMID 15631555. S2CID 6909813.
- ↑ Lehmann D, Grass P, Meier B (1995). «Spontaneous conscious covert cognition states and brain electric spectral states in canonical correlations». International Journal of Psychophysiology. 19 (1): 41–52. doi:10.1016/0167-8760(94)00072-m. PMID 7790288.
- ↑ Stickgold R, Malia A, Maguire D, Roddenberry D, O'Connor M (2000). «Replaying the game: Hypnagogic images in normals and amnesics». Science. 290 (5490): 350–3. Bibcode:2000Sci...290..350S. doi:10.1126/science.290.5490.350. PMID 11030656.
- ↑ Stickgold, R., interviewed 30 October 2000 by Norman Swan for The Health Report on Australia's Radio National (transcript). Retrieved 3 July 2008.
- 1 2 Mavromatis (1987), էջ. 81
- ↑ Petersen, Robert (1997). Out of Body Experiences. Hampton Roads Publishing Company, Inc. ISBN 1-57174-057-0.
- ↑ Oswald Ian (1959). «Sudden bodily jerks on falling asleep». Brain. 82 (1): 92–103. doi:10.1093/brain/82.1.92. PMID 13651496.
- ↑ Mavromatis (1987), էջ. 82
- ↑ Ellis, Havelock (1897). 'A note on hypnagogic paramnesia'. Mind, New Series, Vol. 6:22, 283–287.
- ↑ Mavromatis (1987), էջեր. 53–54
- ↑ Silberer, Herbert (1909). 'Bericht Ueber eine Methode, gewisse symbolische Hallucinations-Erscheinungen hervorzurufen und zu beobachten'. Jahrbuch für psychoanalytische Forschungen 1:2, pp. 513–525; Eng. Transl. by Rapaport D., 'Report on a method of eliciting and observing certain symbolic hallucination phenomena', in Rapaport's Organization and pathology of thought, pp. 195–207 (Columbia Univ. Press, New York 1951.).
- ↑ Rechtschaffen, A., & Kales, A. (1968). A manual of standardized terminology, techniques and scoring system for sleep stages of human subjects. Washington, DC: Public Health Service, U.S. Government Printing.
- ↑ Foulkes D., Vogel G. (1965). «Mental activity at sleep onset». Journal of Abnormal Psychology. 70 (4): 231–43. doi:10.1037/h0022217. PMID 14341704.
- ↑ Foulkes D., Schmidt M. (1983). «Temporal sequence and unit composition in dream reports from different stages of sleep». Sleep. 6 (3): 265–80. doi:10.1093/sleep/6.3.265. PMID 6622882.
- ↑ Davis H, Davis PA, Loomis AL, Harvey EN, Hobart G (1937). «Changes in human brain potentials during the onset of sleep». Science. 86 (2237): 448–50. Bibcode:1937Sci....86..448D. doi:10.1126/science.86.2237.448. PMID 17838964.
- ↑ Oswald, I. (1962). Sleeping and waking: Physiology and psychology. Amsterdam: Elsevier.
- ↑ Mavromatis (1987), էջեր. 3–4
- ↑ Pfotenhauer, Helmut & Schneider, Sabine (2006). Nicht völlig wachen und nicht ganz ein Traum: Die Halfschlafbilder in der Literatur. Verlag Königshausen & Neumann. 3-8260-3274-8.
- ↑ Edgecomb, Rodney Stenning. "The Oneiric Vision of "Oliver Twist". Dickens Quarterly. Vol. 31, No. 2, June 2014. p. 98-102
- ↑ Charles Dickens, Oliver Twist, Chapter 34
- ↑ Leroy, E.B. (1933). Les visions du demi-sommeil. Paris: Alcan.