Հիպերմնեզիա
Հիպերմնեզիա ( հին հունարեն՝ ὑπέρ - չափից ավելի և μνήμη - հիշողություն), տեղեկատվության մտապահման և վերարտադրման բարձրացում։ Կարող է վերաբերել հիշողության տարբեր ձևերին ու տեսակներին։ Հաճախ լինում են ոչ հաճելի, հիվանդագին երևույթներ (օրինակ՝ հիշողության մեջ պահելով աննշան մանրամասների առատությունը)[1]։
Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարբերվում են հիպերմնեզիայի մի քանի տեսակներ[2]։ Առաջին հերթին՝ հիշողության բարելավումը կարող է կապված լինել հոգեկան հուզմունքի ավելացմամբ, դա առավել անհատական հանդիպող դեպքն է հոգեբուժական պրակտիկայում[3]։ Այդ դեպքում հիպերմնեզիան հիպոմանիայի, Մանիակային համախտանիշի կամ հիպերտիմիայի ախտանիշներից կարող է լինել։ Այն կարող է լինել նաև դեղորայքային հիպերտիմիայի (կամ հիպոմանիա) նախանշան, որն առաջանում է, օրինակ գրավչանյութերից։ Այդպիսի հիպերմնեզիան չի առաջացնում տհաճ զգացողություններ։
Հիպերմնեզիան կարող է կապված լինել նաև խառնաշփոթ գիտակցության, զգայապատրանքների, զառանցանքի զարգացման ակտիվ ձևերի[4], այլ հոգեկան հիվանդությունների հետ։ Տարբերվում են նաև դրվագային և հաստատուն հիպերմնեզիաներ։
Դիֆուզային (ընդհանուր) հիպերմնեզիայի դեպքում հիշողությունը ուժեղանում է հավասարաչափ, դա բնորոշ է մոլական վիճակին՝ ալկոհոլի և մարիխուանայի հարբեցման, պրոգրեսիվող պարալիզի, պարաֆրենիկ համախտանիշի սկզբնական փուլերում[3]։
Ընտրովի (մասնակի, ընտրողական) հիպերմնեզիայի դեպքում հիշողությունը ուժեղանում է առանձին դեպքերում՝ փաստեր, թվեր կամ կյանքի որոշակի փուլեր։ Այն կարող է առաջանալ պարոնոյայից։ Մտավոր հետամնացության ժամանակ այն կարող է վերաբերել առանձին փաստերին, որոնք հիվանդի հետաքրքրությունների ոլորտից են։ Նույն երևույթը կարելի է դիտարկել էպիլեպսիայի դեպքում։ Դեպրեսիայի և ընկճախտային համախտանիշի ժամանակ հանդիպում է ընտրովի հիպերմնեզիան[3]։
Հիպերմնեզիան արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆունես։ Սուր հիշողության տերը-Խ․ Լ․ Բորխեսի պատմվածքը մարդու մասին, որը չկարողացավ մոռանալ ոչինչ
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Антропов Ю. А., Антропов А. Ю., Незнанов Н. Г. Память и её патология // Основы диагностики психических расстройств. — М.: ГЭОТАР-Медиа, 2010. — ISBN 978-5-9704-1292-3
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Гипермнезия. Мир психологии. Словарь.
- ↑ Жмуров В. А. Гипермнезия // Большая энциклопедия по психиатрии. — 2-е изд. — М.: Джангар, 2012. — 864 с.
- ↑ 3,0 3,1 3,2 Антропов и др., 2010, 6.1. Обострение памяти
- ↑ «Гипермнезия»։ Толковый словарь психиатрических терминов։ Արխիվացված օրիգինալից 2012-06-18-ին։ Վերցված է 2012-03-15