Հիպերմիջուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիպերմիջուկ (< հիպեր... և միջուկ), հիպերֆրագմենտ, անկայուն ատոմային միջուկ, որ նուկլոններից բացի պարունակում է նաև հիպերոններ։ Հայտնաբերել են (1952) լեհ ֆիզիկոսներ Մ. Դանիշը և Ե. Պնևսկին։ Բոլոր հայտնի հիպերմիջուկներն ունեն մեկ կամ, հազվադեպ, երկու -հիպերոն։ Հիպերմիջուկ նշանակվում է համապատասխան քիմական տարրի սիմվոլով, որի ներքևի ձախ կողմում գրվում է հիպերոնի նշանը, օրինակ, (պարունակում է ), (պարունակում է ) և այլն։ Հիպերմիջուկներն առաջանում են բարձր էներգիայի մասնիկների և միջուկների փոխազդեցության ժամանակ։ Հիպերմիջուկի կյանքի տևողությունը որոշվում է -hիպերոնի կյանքի տևողությամբ ( վրկ)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 417