Jump to content

Հիշամ Զերուալի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիշամ Զերուալի
արաբ․՝ هشام زروالي‎‎
Քաղաքացիությունը  Մարոկկո
Ծննդյան ամսաթիվ հունվարի 17, 1977(1977-01-17)[1]
Ծննդավայր Ռաբաթ, Մարոկկո
Մահվան ամսաթիվ դեկտեմբերի 5, 2004(2004-12-05) (27 տարեկան)
Մահվան վայր Ռաբաթ, Մարոկկո
Հասակ 170 սանտիմետր
Դիրք հարձակվող

Հիշամ Զերուալի (արաբ․՝ هشام زروالي‎‎, հունվարի 17, 1977(1977-01-17)[1], Ռաբաթ, Մարոկկո - դեկտեմբերի 5, 2004(2004-12-05), Ռաբաթ, Մարոկկո), մարոկկացի ֆուտբոլիստ։ Ունեցել է Zero (անգլ. թարգմանաբար՝ «զրո») և Morroccan Magician[2] (անգլ. թարգմանաբար՝ «Մարոկկացի հրաշագործ») մականունները։ Հարձակվող, խաղացել է Մարոկկոյի, Շոտլանդիայի և ԱՄԷ-ի ակումբներում։ Եղել է Մարոկկոյի ազգային հավաքականի անդամ, միջազգային հանդիպումներում խաղադաշտ է դուրս եկել 17 անգամ։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարոկկոյում կարիերայից հետո, որտեղ Զերուալին խաղում էր «Յակուբ Էլ Մանսուր», «USP Փոլիս» և «Ֆաթհ Յունիոն Սպորտ» ակումբներում[3], 1999 թվականի նոյեմբերին 450․000 ֆունտ ստեռլինգով նա միացել է շոտլանդական «Աբերդինին»։ Գործարքը կայացել է մարզիչ Քիթ Բերքինշոուի առաջարկով[3]։ Զերուալին դարձել է առաջին խաղացողը Շոտլանդիայում, որը հանդես է եկել «0» համարի մարզաշապիկով․ դա տեղի է ունեցել 2000 թվականին։ Ավելի ուշ Անգլիայի և Շոտլանդիայի Պրեմիեր լիգաները «0»-ի վրա արգելք են դրել[4]։

2000 թվականի հունվարին Զերուալին տուգանային հարվածով 27,4 մետր հեռավորությունից գոլ է խփել։ Դա Շոտլանդիայի ֆուտբոլի գավաթի խաղն էր «Սենտ Միրենի» դեմ[5]: Այնուհետև Զերուալին գոլ է խփել «Պիտտոդրիի» դեմ խաղում (խաղի վերջնական հաշիվը 2:0 էր)․ այդ գոլով նա ակումբին օգնել է դուրս գալ մրցաշարի հաջորդ փուլ։ «Աբերդինը» կարողացել է հասնել ինչպես Շոտլանդիայի լիգայի գավաթի 2000 թվականի եզրափակիչ, այնպես էլ Շոտլանդիայի գավաթի 2000 թվականի եզրափակիչ։ Մարոկկացին մասնակցել է երկու խաղերին էլ, սակայն երկու հանդիպումներն էլ ավարտվել են պարտությամբ, համապատասխանաբար, «Սելթիկից» և «Ռեյնջերսից»[3]։

2000 թվականի օգոստոսին Զերուալին «Մոդերվելի» դեմ խաղում ստացել է կոճի վնասվածք[3]՝ բաց թողնելով Սիդնեյի Օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորությունը[6] և, ի վերջո, «կորցրել է» մրցաշրջանը։ Վերադարձից հետո «Դանդիի» դեմ խաղում նա դարձել է հեթ-տրիկի հեղինակ[7][8]։

«Ալ-Նասր» և «ՖԱՌ»

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Աբերդինում» պայմանագրի ժամկետը լրանալուց հետո Զերուալին սկսել է խաղալ ԱՄԷ-ի «ալ-Նասր» ակումբում[9]։ 2003 թվականին նա վերադարձել է Մարոկկո և պայմանագիր կնքել «ՖԱՌ» ակումբի հետ։ Նույն թվականին նա շահել է Coupe du Trône գավաթը[10]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարոկկոյի հավաքականի կազմում Զերուալին մասնակցել է 17 խաղի և դարձել երեք գոլի հեղինակ։ Մարոկկոյի կազմում նա խաղացել է 2002 թվականին Մալիում կայացած Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունում և երկու գոլ խփել Բուրկինա Ֆասոյի դեմ խաղում (2-1)[3]։ Նա նաև խաղացել է 1997 թվականի աշխարհի երիտասարդական առաջնությունում: Մահվանից մեկ ամիս առաջ նա գտնվել է ազգային հավաքականում[10]։

Զերուալին մահացել է 2004 թվականի դեկտեմբերին՝ 27 տարեկանում, Ռաբաթում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարից[10]: Նախորդ շաբաթ օրը նա երկու գոլ է խփել ակումբի կազմում[3][10]։ Զերուալիի դուստրը մնացել է Աբերդինում[10]։

Զերուալին երկրպագուներին հայտնի էր Zero մականունով (անգլ. թարգմանաբար՝ «զրո»)[3]։ Նրա մահից հետո «Պիտտոդրի» մարզադաշտում կանգնեցվել է հուշահամալիր։ Տեղի է ունեցել արարողություն, որին մասնակցել են երկրպագուները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. Footballers with the shirt numbers to match their names Արխիվացված է Մայիս 17, 2019 Wayback Machine-ի միջոցով: By Guardian Sport
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «Hicham Zerouali remembered». Aberdeen F.C. 2014-12-04. Արխիվացված է օրիգինալից 2019-02-28-ին. Վերցված է 2019-02-27-ին.
  4. Hamish MacKay (2014-08-26). «Mario Balotelli's lucky number, Argentina's alphabetical World Cup and Clint Dempsey's rap name... The strangest squad numbers in sport, and the reasoning behind them». Daily Mail. Արխիվացված է օրիգինալից 2016-04-12-ին. Վերցված է 2014-08-29-ին.
  5. «Zero goal sets up Pittodrie replay». AFC Heritage Trust. 2000-01-29. Արխիվացված է օրիգինալից 2019-02-28-ին. Վերցված է 2019-02-27-ին.
  6. «Zero luck for Moroccan». BBC Sport website. 2000-08-28. Արխիվացված է օրիգինալից 2016-03-15-ին. Վերցված է 2019-05-17-ին.
  7. «Zero hat-trick dumps Dundee». BBC Sport. 2001-09-29.
  8. «Zero hat trick hero in Dundee». AFC Heritage Trust. 2001-09-29. Արխիվացված է օրիգինալից 2019-02-28-ին. Վերցված է 2019-02-27-ին.
  9. «Zerouali leaves Aberdeen for Al Nasr». BBC Sport. 2002-07-11. Արխիվացված է օրիգինալից 2019-12-15-ին. Վերցված է 2019-05-17-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 «Zerouali killed in car accident». BBC Sport. 2004-12-06. Արխիվացված է օրիգինալից 2019-12-15-ին. Վերցված է 2013-08-28-ին.