Հին շուկա (Ջյակովիցա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շուկա
Խանութ Հին շուկայում, 1957

Հին շուկա (Մեծ շուկա) Ջյակովիցայում (ալբ․՝ Pazari i vjetër në Gjakovë, սերբ.՝ Стари базар), ամենահին շուկան Կոսովոյի տարածքում։ Պատմական թաղամասում, որտեղ գտնվում է շուկան, գտնվում է նաև քաղաքի հնագույն Հադում մզկիթը, որ կառուցվել է 15-րդ դարում։

Մեծ շուկան եղել է Ջյակովիցայի տնտեսական կենտրոնը, որտեղ վաճառվել են շրջակա գյուղերից բերված ապրանքներ։ Հին շուկան քանդվել է 1999 թվականին Կոսովոյի պատերազմի ժամանակ, հետո վերակառուցվել։

Մզկիթի շուրջը կան գերեզմանաքարեր քանդակագործական ձևավորմամբ և գրություններով, որ արված են հին օսմանյան լեզվով։ Նախկինում այդտեղ թաղվել են Ջյակովիցայի հայտնի ընտանիքների ներկայացուցիչներ։ Մզկիթի համալիրի կազմում ներառված է եղել համամը (թուրքական բաղնիք), որն ավերվել է 2008 թվականին, և հին գրադարանի շենքը, որ կառուցվել է 1671 թվականին և ավերվել Կոսովոյի պատերազմի ժամանակ։

Հին շուկան գտնվում է քաղաքի կենտրոնի մոտ՝ Կրանա գետի մյուս ափին։ Շուկան զբաղեցնում է մոտ 3,5 հեկտար տարածք, իսկ գլխավոր փողոցի երկարությունը կազմում է 1 կմ, որի երկայնքով տեղակայված է շուրջ 500 խանութ։ Այնտեղ կան նաև մի մզկիթ և մի քանի թյուրբե[1]։ Հին շուկայի կենտրոնում 1597 թվականին կառուցել է ժամացույցի աշտարակ։ 1912 թվականին՝ Բալկանյան պատերազմներ ժամանակ, այն ավերվել է, սակայն հետո վերակառուցվել է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջյակովիցայի մեծ շուկան ստեղծվել է այնտեղ առաջին վարպետների ու արհեստավորների հայտնվելուն զուգահեռ։ Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Ջյակովիցան ստացել է կասաբայի (փոքր քաղաք) կարգավիճակ։ Շուկայի մասին առաջին ստույգ վկայություները հանդիպում են թուրք զբոսաշրջիկ Էվլիա Չելեբիի մոտ, որը 1662 թվականին այցելել է Ջյակովիցա և հիացել նրա գեղեցկությամբ։ Մեծ շուկայում եղել են մեծ թվով ամենատարբեր խանութներ։ Այնտեղ առևտրով են զբաղվել մետաղի մշակմամբ զբաղվող վարպետներ, կաշեգործներ, ջուլհակներ, երկաթագործներ, թամբագործներ և այլն[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Broshura për promovimin e Gjakovës,CBDC
  2. Grand Bazaar of Gjakova, Masar Rizvanolli, p.39

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Masar Rizvanolli (2009). Grand Bazaar of Gjakova. Gjakove: Association of Intellectuals.