Հովհաննես Թումանյանն այս քառյակը գրել է 1917 թվականի նոյեմբերի 11-ին։ Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում է չորս ինքնագիր, որոնցից մեկը բանաստեղծի դուստր Արփենիկ Թումանյանի ալբոմում է։ Քառյակն առաջին անգամ տպագրվել է 1918 թվականին Թիֆլիսում լույս տեսնող «Ժողովրդի ձայն» թերթի 23-րդ համարում[1], այնուհետև՝ 1920 թվականին Թիֆլիսում հրատարակված Հովհաննես Թումանյանի «Քառյակներ» ժողովածուում, ապա՝ Թումանյանի երկերի ժողովածուի առաջին հատորի 205-րդ էջում[2]։
Ստեղծագործությունն արտատպվեւմ է Կ․ Պոլիսում լույս տեսած բանաստեղծություններ ժողովածուից[2]։