Հին աշխարհի կապիկներ
Հին աշխարհի կապիկներ |
---|
Գիտական դասակարգում |
|
Լատիներեն անվանում |
Cercopithecidae
|
Հին աշխարհի կապիկներ կամ կզակապիկներ', Cercopithecidae (/ˌsɜːrkoʊpᵻˈθɛsᵻdiː/) ընտանիքի պրիմատներ։ Ընտանիքում հաշվում են քսանչորս ցեղ և 138 տեսակ, ինչն այն դարձնում է պրիմատների ամենամեծ ընտանիքը։ Հին աշխարհի կապիկների ցեղը ներառում է պավիաններ, կոլոբուսներ, մակակներ, տալապոիններ, կարմիր կոլոբուսներ, սև ու սպիտակ կոլոբուսներ, գուենոններ, դոուկներ, վերվետներ, գելադաներ, մանգաբեյներ, լանգուրներ, մանդրիլներ, սուրիլիներ, պատաներ և պրոբոսկիսներ։ Ֆիլոգենետիկորեն նրանք ավելի սերտ կապված են մարդանման կապիկների, քան Նոր աշխարհի կապիկների հետ, ընդ որում Հին աշխարհի կապիկները և մարդանման կապիկները ընդհանուր նախնուց տրոհվել են 25-30 միլիոն տարի առաջ[1]։ Հին աշխարհի կապիկներին և մարդանման կապիկներին պարունակող այս կենսաբանական կլադը տրոհվել է Նոր աշխարհի կապիկների ընդհանուր նախնուց մոտ 45-55 միլիոն տարի առաջ[2]։ Հին աշխարհի կապիկների առանձնյակները, որոնք ընդհանուր նախնուց տրոհվել են 14 միլիոն տարի առաջ, առավել սերտ առնչություն ունեն միմյանց, քան մարդանման կամ այլ խմբերի կապիկների հետ[3]։ Հին աշխարհի կապիկներից ամենափոքրը տալապոինն է՝ 37 սմ երկարությամբ և 1,3 կգ քաշով։ Ամենախոշորը մանդրիլի արուն է՝ 70սմ երկարությամբ և 50 կգ քաշով[4]։ Հին աշխարհի կապիկներն ունեն դեմքի յուրահատուկ կառուցվածք, որոշներն ունեն դուրս ցցված մռութ, որոշները՝ տափակ քիթ և շատերն ունեն գունավորում։ Շատերն ունեն պոչ, որը զուրկ է ծառերի ճյուղերից կառչելու ունակությունից։ Հին աշխարհի կապիկների բնօրրանը Աֆրիկան և Ասիան է, որտեղ նրանք ապրում են զանազան բնական միջավայրերում՝ արևադարձային անտառներ, սավաննաներ, կիսաանապատային թփուտներ, լեռնային տեղանք։ Անցյալում նրանք ապրել են նաև Եվրոպայի մեծ մասում, թեև ներկայումս միակ գոյատևածները Բարբարի մակակներն են Ջիբրալթարում։ Հայտնի չէ, թե արդյոք նրանք Ջիբրալթարի բնիկներ են, թե բերվել են։ Հին աշխարհի կապիկները ծառաբնակ են, ինչպես օրինակ կոլոբուսները, մյուսները ցամաքաբնակ են, ինչպես պավիանները։ Շատերը, առնվազն մասամբ ամենակեր են, սակայն բոլորն էլ գերադասում են բուսական սնունդ։ Բույսերը կազմում են հին աշխարհի կապիկների սննդակարգի հիմնական մասը։ Շատերը խիստ պատեհապաշտ են, հիմնականում մրգեր են ուտում, բայց նաև ուտում են գրեթե ցանկացած հասանելի սնունդ՝ ծաղիկներ, տերևներ և կոճղարմատներ, ինչպես նաև միջատներ, խխունջներ, փոքր կաթնասուններ[4] և մարդկանց նետած սննդի մնացորդները:
Տաքսոնոմիական դասակարգում և ֆիլոգենիա
[խմբագրել | խմբագրել կոդը]


Հին աշխարհի կապիկները բաժանվում են երկու ենթաընտանիքի՝ լատին․՝ Cercopithecinae, որոնք հիմնականում աֆրիկական են, սակայն ներառում են նաև մակակների ցեղի ասիական և հյուսիսաֆրիկյան կապիկներ։ Մյուս ենթաընտանիքը լատին․՝ Colobinae-ն է, որը ներառում է հիմնականում ասիական, բայց նաև աֆրիկյան կոլոբուս կապիկներ Գերընտանիքով սկսվող դասակարգումը հետևյալն է․
- Cercopithecoidea գերընտանիք
- Cercopithecidae ընտանիք, Հին աշխարհի կապիկներ
- Cercopithecinae ենթաընտանիք
- Cercopithecini ցեղ
- ճահճային կապիկ
- տալապոիններ
- պատա կապիկներ
- կանաչ կապիկներ
- գուենոններ
- ալոկրոցեբուսներ
- Papionini ցեղ
- մակակներ
- սրապոչ մանգաբեյներ
- կիպունջիներ
- պավիաններ
- գելադաներ
- սպիտակ կոպերով մանգաբեյներ
- մանդրիլներ
- Cercopithecini ցեղ
- Colobinae ենթաընտանիք
- աֆրիկյան խումբ
- Լանգուրների խումբ
- Հանուման լանգուրներ
- լուտունգներ
- սուրիլիներ
- «Տարօրինակ» կապիկների խումբ
- դոուկներ
- կճատ կապիկներ
- երկարաքիթ կապիկներ
- խոզապոչ կապիկներ
- Cercopithecinae ենթաընտանիք
- Cercopithecidae ընտանիք, Հին աշխարհի կապիկներ
Սովորական և մարդանման կապիկների միջև տարբերակում անելը բարդանում է կապիկների ավանդական պարաֆիլիայի՝ խմբավորման, այս կամ այն խմբի հետ ձուլվելու հատկության պատճառով։ Մարդանման կապիկները, որպես կզակապիկների (հին աշխարհի կապիկներ) ենթախումբ, ձուլվել են կճատ քթով կապիկներին, որոնք, իրենց հերթին, նոր աշխարհի կապիկների ենթախումբ են։ Հետևաբար, այս երեք խմբի կապիկները, ինչպես նաև նրանց անհետացած մի քանի նախնիները (օրինակ, պրոկոնսուլ կապիկները) պարզապես «կապիկներ» են՝ ցանկացած հետևողական սահմանմամբ հանդերձ[5]։ Հին աշխարհի կապիկները կարոող են ներառել կատարինների ու մարդանման կապիկների բոլոր, (այդ թվում անհետացած եգիպտական օպիտեկուս[6]) տեսակները, քանի որ վերջիններս և անգամ պլատիրինին, որը նոր աշխարհի կապիկ է[7], ձուլվել են հին աշխարհի կապիկների գերընտանիքում։ Պատմականորեն «Հին աշխարհից» (Աֆրո-Արաբիա) կապիկները ինչ-որ կերպ տեղափոխվել են «Նոր աշխարհ» մոտ 40 միլիոն տարի առաջ՝ ձևավորելով «Նոր աշխարհի կապիկները» (պլատիրիններ կամ լայնաքիթ կապիկներ): Մարդանման կապիկներն ավելի ուշ ի հայտ են եկել Աֆրո-արաբական խմբում:
Կենսաբանական հատկանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին աշխարհի կապիկները միջինից մեծ չափսեր ունեն և տատանվում են ծառերից կառչելու ունակություն ունեցողներից, օրինակ, կոլոբուսներից մինչև ամբողջովին ցամաքային տեսակներ, ինչպիսիք են պավիանները: Ամենափոքրը տալապոինն է՝ 34–37 սմ երկարությամբ մարմնով (ներառյալ գլուխը) և 0,7-ից 1,3 կիլոգրամ քաշով, ամենամեծը արու մանդրիլն է (տեսակի էգերը զգալիորեն փոքր են)՝ մոտ 70 սմ երկարությամբ և մինչև 50 կիլոգրամ քաշով[4]։ Հին աշխարհի կապիկներից շատերը պոչ ունեն («պոչավոր կապիկների» ընտանիք), ի տարբերություն անպոչ կապիկների։ Հին աշխարհի կապիկների պոչերը վեր ցցված չեն, ի տարբերություն Նոր աշխարհի կապիկների (պլատիրինների)։ Կատարինների տարբերակումը պլատիրինից կախված է ռինարիումի կառուցվածքից, իսկ Հին աշխարհի կապիկների տարբերությունը մարդանման կապիկներից կախված է ատամնաշարի ձևից (ատամների թիվը երկուսի մոտ էլ նույնն է, բայց դրանք տարբեր ձև ունեն): Հին աշխարհի մի քանի կապիկներ ունեն անատոմիական տարօրինակություններ: Օրինակ՝ կոլոբուս կապիկները բութ մատների վրա ունեն կոճեր, որոնք օգնում են իրենց բազմաբնույթ շարժմանը, պրոբոսկիս կապիկն ունի արտասովոր քիթ, մինչդեռ կճատ կապիկները ընդգծված քիթ չունեն։ Արու մանդրիլի սեռական անդամը բոսորագույն է, իսկ ամորձիները` յասամանագույն, դեմքը նույնպես վառ գույնի է։ Գունավորումն ավելի արտահայտված է գերիշխող արուների մոտ[8]։
Բնական միջավայր և տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին աշխարհի կապիկների հայրենիքն է Աֆրիկան և Ասիան, որտեղ դրանք ապրում են բազմազան միջավայրերում՝ խոնավ արևադարձային անտառներում, սավաննաներում, թփուտներում և լեռնային տեղանքում: Նեոգենի ժամանակաշրջանում դրանք ապրել են նաև Եվրոպայի մեծ մասում[9]․ այսօր Եվրոպայում հանդիպող միակ տեսակը Ջիբրալթարի Բարբարի մակակներն են։
Վարքագիծ և էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սնունդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին աշխարհի կապիկները մասամբ ամենակեր են՝ և՛ բուսակեր են և՛ մսակեր, սակայն հիմնականում գերադասում են բուսական սնունդը, որը կազմում է նրանց սննդակարգի հիմնական մասը։ Կոլոբինա տեսակի կապիկները հիմնականում սնվում են տերևներով և ուտում են միայն փոքր քանակությամբ միջատներ, իսկ մյուս տեսակները շատ պատեհապաշտ են՝ հիմնականում ուտում են մրգեր, բայց նաև՝ գրեթե ցանկացած հասանելի սննդամթերք, ինչպիսիք են ծաղիկները, տերևները, սոխուկները և կոճղարմատները, միջատները, նույնիսկ մանր խխունջները[4]։ Բարբարի մակակների սննդակարգը հիմնականում բաղկացած է տերևներից և արմատներից, թեև դրանք ուտում են նաև միջատներ և մայրու ծառերից ստանում ջրի հիմնական պաշարը[10]։
Վերարտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին աշխարհի կապիկների հղիությունը տևում է հինգից յոթ ամիս: Սովորաբար ծնվում է մեկ ձագ, չնայած, ինչպես մարդկանց դեպքում, երբեմն լինում են երկվորյակներ: Ձագերը ծնվում են համեմատաբար լավ զարգացած և ծնված օրվանից կարողանում են ձեռքերով կառչել մոր մորթուց։ Համեմատած այլ կաթնասունների մեծ մասի հետ՝ նրանցից երկար ժամանակ է պահանջվում սեռական հասունության հասնելու համար, ընդ որում՝ չորսից վեց տարին բնորոշ է տեսակների մեծամասնությանը:
Սոցիալական համակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեսակների մեծ մասում էգ կապիկները մնում են իրենց մայրերի հետ ամբողջ կյանքի ընթացքում, այնպես որ հին աշխարհի կապիկների հիմնական սոցիալական խումբը մայրիշխանական է: Արու կապիկները թողնում են խումբը դեռահասության տարիքին հասնելով և նոր խումբ գտնում միանալու համար: Շատ տեսակների մեջ յուրաքանչյուր խմբի հետ ապրում է միայն մեկ չափահաս արու՝ քշելով բոլոր մրցակիցներին, սակայն մյուսներն ավելի հանդուրժող են՝ հաստատելով հիերարխիկ հարաբերություններ գերիշխող և ենթակա արուների միջև: Խմբերի չափերը խիստ փոփոխական են, նույնիսկ տեսակների ներսում՝ կախված սննդի և այլ ռեսուրսների առկայությունից[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Palmer, Chris; magazine, Nature. «Fossils Indicate Common Ancestor for Old World Monkeys and Apes». Scientific American. Վերցված է 11 December 2023-ին. «25 million to 30»
- ↑ Perez, S.I.; Tejedor, M.F.; և այլք: (June 2013). «Divergence times and the evolutionary radiation of New World monkeys (Platyrrhini, Primates): an analysis of fossil and molecular data». PLOS ONE. 8 (6): e68029. Bibcode:2013PLoSO...868029P. doi:10.1371/journal.pone.0068029. PMC 3694915. PMID 23826358.
- ↑ Dawkins, Richard (2004). The Ancestor's Tale: A Pilgrimage to the Dawn of Evolution. Houghton Mifflin Harcourt. էջ 138. ISBN 9780618619160.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Brandon-Jones, Douglas & Rowell, Thelma E. (1984). Macdonald, D. (ed.). The Encyclopedia of Mammals. New York: Facts on File. էջեր 370–405. ISBN 0-87196-871-1.
- ↑ «GEOL 204 The Fossil Record: The Scatterlings of Africa: The Origins of Humanity». www.geol.umd.edu. Արխիվացված օրիգինալից 2019-02-07-ին. Վերցված է 2022-01-02-ին.
- ↑ AronRa (2010-01-16), Turns out we DID come from monkeys!, Արխիվացված օրիգինալից 2021-12-21-ին, Վերցված է 2018-11-12-ին
- ↑ «Early Primate Evolution: The First Primates». anthro.palomar.edu. Արխիվացված է օրիգինալից 2018-01-10-ին. Վերցված է 2017-08-12-ին.
- ↑ Setchell, Joanna M.; Dixson, Alan F. (2002). «Developmental variables and dominance rank in adolescent male mandrills (Mandrillus sphinx)». American Journal of Primatology. 56 (1): 9–25. doi:10.1002/ajp.1060. PMID 11793410. S2CID 25762754.
- ↑ Agustí, Jordi; Antón, Mauricio (2002). Mammoths, Sabretooths, and Hominids: 65 Million Years of Evolution in Europe. New York: Columbia University Press. էջեր 216–218. ISBN 0-231-11640-3.
- ↑ Ciani, Andrea Camperio; Martinoli, Loredana; Capiluppi, Claudio; Arahou, Mohamed; Mouna, Mohamed (2001). «Effects of Water Availability and Habitat Quality on Bark-Stripping Behavior in Barbary Macaques». Conservation Biology. 15: 259–265. doi:10.1111/j.1523-1739.2001.99019.x. S2CID 86080812.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հին աշխարհի կապիկներ» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հին աշխարհի կապիկներ» հոդվածին։ |
|