Հին Նոր տարի (բանաստեղծություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հին Նոր տարի
ռուս.՝ Старый Новый год
Տեսակբանաստեղծություն և երաժշտական գործ/ստեղծագործություն
Ձևերգ և բանաստեղծություն
ՀեղինակԱնդրեյ Վոզնեսենսկի
Երկիր ԽՍՀՄ
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1987 և 1975
Հրատարակվել է1987

Հին Նոր տարի (ռուս.՝ Старый Новый год), Անդրեյ Վոզնեսենսկու բանաստեղծությունը, որը գրվել է 1975 թվականին։ 1987 թվականին լայնորեն հայտնի է դարձել որպես «Տասներկու օրեր» երգ։ Երաժշտությունը գրել է Իգոր Նիկոլաևը, կատարում է Ալեքսանդր Աբդուլովը։

Բանաստեղծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծության հեղինակը, նկարագրելով Հին Նոր տարվա և Նոր տարվա միջև եղած ժամանակահատվածը, այն անվանում է «ժամանակների միջև ընկած անդունդը»` նկատի ունենալով որոշակի հին ժամանակը և նոր, ներկայիս ժամանակը։ Հին ժամանակ ասելով հեղինակը նկատի ունի Ռուսաստանի պատմությունը մինչև 1918 թվականի հունվարի 31-ը, այսինքն մինչև այն օրը, երբ Հուլյան օրացույցի փոխարեն սկսում է օգտագործվել Գրիգորյան օրացույցը և համապատասխանաբար, Նոր տարին սկսում է նշվել նոր ոճով։ Չնայած նրան, որ այդ ժամանակն «անդունդ» է, հեղինակն ասում է, որ հենց այդ ընթացքում հին ու նոր ժամանակները գոյություն ունեն զուգահեռաբար։

Ահա «Հին Նոր տարին», հայտնի բանաստեղծություն է։ Ի՞նչի մասին է այն, ինչի՞ համար է այն։ Ռուսաստանում տարին սկսվում է երկու անգամ, և ստացվում է, որ 1-13-ը անդունդ է ժամանակների մեջ։

առաջինից տասներեք ժամանակների միջև ընկած բացը

Յուրաքանչյուրին հասկանալի է և այս այլաբանության տրամաբանական կողմը։ Սակայն սա ընդամենը բանաստեղծության մուտքն է։ Իսկ հետո բանաստեղծն առաջարկում է «ժամանակների միջև ընկած այս անդունդը» պատկերացնել, զգալ, վերապրել։ Նա մեզ ցույց է տալիս իր զգացմունքները ազատ թռիչքը. «Վերնադսկայա» մետրոյի փոխարեն պտտվում են ծառերը, կայսերական տեսարանով

պտտում է Պավլովան։
- Գ. Տրուբնիկով[1]

Բանաստեղծությունը հրատարակվել է «Վինտաժի վարպետ» ժողովածուում, 1976 թվականին։

Երգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին տեսաֆայլեր
Ստաս Նամինի տեսահոլովակը
Երգ Ալեքսանդր Աբդուլովի կատարմամբ


Բանաստեղծության հիման վրա առաջին երգը գրվել է Ստաս Նամինի կողմից, 1983 թվականին։ «Ծաղիկներ» (ռուս.՝ Цветы) խմբի հետ նա տեսահոլովակ է նկարահանել է, որը չի հեռարձակվել ԽՍՀՄ-ում և առաջին անգամ եթերում հայտնվել է 1986 թվականին ԱՄՆ-ում։ Երգը հայտնի չի դարձել։

1985 թվականին բանաստեղծության կարճ տարբերակի համար երաժշտություն է գրել Իգոր Նիկոլաևը և այն կատարել է դերասան Ալեքսանդր Աբդուլովը «Վիտրաժների վարպետ» երաժշտական ֆիլմում, որը լիովին հիմնված էր Անդրեյ Վոզնեսենսկու ստեղծագործության վրա։ Սակայն իրական հանրաճանաչություն այն ձեռք է բերել 1987 թվականին, «Առավոտյան փոստ» հեռուստահաղորդման ժամանակ եթեր հեռարձակվելուց հետո։

Իգոր Նիկոլաևի խոսքով, այս երգը եթերում կարող էր չհայտնվել միայն մեկ տողի պատճառով։ Հակաալկոհոլային արշավի շրջանակներում խմբագիրներն արգելում էին «ես շամպայնը թաղեցի այգում, ձյան տակ, դուրս կգամ քեզ զգուշությամբ, իսկ եթե հանկարծ չգտնեմ ես այն»։ Նիկոլաևը և Աբդուլովը ստիպված էին զանգահարել հեղինակին` խնդրելով նրան ձևափոխել տեքստը։ Անդրեյ Վոզնեսենսսկին անմիջապես նրան հեռախոսով թելադրում է գրաքննության տեսանկյունից ճիշտ տարբերակը. «Դուրս կգամ քեզ հետ զգուշությամբ, իսկ այն չեմ գտնի»[2]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Вступительная статья Г. Трубникова к книге «Андрей Вознесенский» в серии «Новая библиотека поэта»
  2. Татьяна Липницкая (2014 թ․ հունվարի 12). «Любимая песня про Старый Новый год». Вечерняя Москва. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 12-ին.