Հին Կիոտոյի մշակույթի հուշարձաններ (Կիոտո, Ուձի և Օցու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հին Կիոտոյի մշակույթի հուշարձաններ
Տեսակմշակութային ժառանգություն և group of structures or buildings?
Երկիր Ճապոնիա
ՏեղագրությունԿիոտո, Ուձի և Օցու
ՎայրKyōto?
Մակերես1056 հեկտար, 3579 հեկտար
Կազմված էKamigamo Shrine?, Shimogamo Shrine?, Tō-ji?, Kiyomizu-dera?, Enryaku-ji?, Daigo-ji?, Ninna-ji?, Byōdō-in?, Ուձիգամի, Kōzan-ji?, Saihō-ji?, Tenryū-ji?, Կինկակու, Ginkaku-ji?, Ryōan-ji?, Nishi Hongan-ji? և Imperial Villa Nijō Castle?
Ժառանգության կարգավիճակՀամաշխարհային ժառանգություն
Քարտեզ
Քարտեզ

Հին Կիոտոյի մշակույթի հուշարձաններ (Կիոտո, Ուձի և Օցու քաղաքներում), ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտ։ Ներառում է 17 առանձին օբյեկտ Ճապոնիայի երեք քաղաքում՝ Կիոտոյում և Ուջիում (երկուսն էլ մտնում են Կիոտոյի վարչատարածքային միավորի կազմում), ինչպես նաև Օցույում (Սիգայի պրեֆեկտուրա)։ Դրանցից 13-ը բուդդայական տաճարներ են, երեքը՝ սինտոիստական, իսկ մեկն էլ՝ ամրոց։ Օբյեկտի շինություններից 38–ն ունեն «Համաժողովրդական սեփականություն» կարգավիճակը, 160-ը՝ «Մշակութային ժառանգության կարևոր օբյեկտ», 8 այգի՝ «Լանդշաֆտային արվեստի գլուխգործոց» և 4 այգի՝ «Բարձր գեղարվեստական արժեքի ճարտարապետական համալիր»։ Օբյեկտը Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվել է 1994 թվականին։

Ընտրության չափանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիոտոյի պատմական կառույցների մեծ մասը զերծ է մնացել ավերումից. այստեղ չի եղել ո՛չ պատերազմ, ո՛չ արշավանք։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, երբ ճապոնական խոշոր քաղաքները համատարած ռմբակոծվում էին դաշնակիցների օդուժի կողմից, Կիոտոն զերծ է մնացել ավիահարվածներից՝ հետագայում ատոմային ռմբահարության նշանակետ դարձնելու նկատառումով։ Ի վերջո, ԱՄՆ-ի ռազմական նախարար Հենրի Սթիմսոնի միջամտությամբ, որը նախկինում իր դիվանագիտական ծառայության ընթացքում բազմիցս եղել էր Կիոտոյում և ցանկացել է փրկել քաղաքի մշակութային հարուստ ժառանգությունը, Կիոտոն հանվել է ատոմային ռմբահարման ենթակա ճապոնական քաղաքների ցուցակից և փոխարինվել Նագասակիով[1][2]։ Ներկայումս այս քաղաքում ավելի շատ մշակութային ժառանգության օբյեկտներ կան, քան Ճապոնիայի որևէ այլ վայրում։ Հին Կիոտոյի մշակույթի հուշարձանները (Կիոտո, Ուջի և Օցու քաղաքներում) թվագրվում են 10-19-րդ դարերին։ Դրանք արտացոլում են իրենց դարաշրջանի մշակույթն ու կենցաղը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընտրության գործընթացում ևս նշվել է այս վայրերի պատմական կարևորությունը տարածաշրջանի զարգացման մեջ[3]։

Օբյեկտների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուն Տեսակ Տեղագրություն Պատկեր
Կամովակէիկաձուտի տաճար (賀茂別雷神社 Կամո Վակե-իկաձուտի Ձինձյա) կամ Կամիգամո տաճար (上賀茂神社 Կամիգանո Ձինձյա) սինտոյիստական Կիտա-կու, Կիոտո, 35°03′37″ հս․ լ. 135°45′10″ ավ. ե.HGЯO
Կամոմիոայի տաճար (賀茂御祖神社 Կամո Միոյա Ձինձյա) կամ Սիմոգամո տաճար (下賀茂神社 Սիմոհամո Ձինձյա) սինտոյիստական Սակյո-կու, Կիոտո, 35°02′20″ հս․ լ. 135°46′21″ ավ. ե.HGЯO
Կյոգոկուկու-ձի (教王護国寺) (Տո–ձի (東寺)) սինգոն բուդդայական Մինամի-կու տաճար, Կիոտո, 34°58′51″ հս․ լ. 135°44′48″ ավ. ե.HGЯO
Կիյոմիձու-դերա (清水寺) ինքնավար բուդդայական Հիգասիյամա–կու, Կիոտո, 34°59′41″ հս․ լ. 135°47′06″ ավ. ե.HGЯO
Էնրյակու–ձի (延暦寺) տենդայ բուդդայական Օցու, Սիգա, 35°04′13″ հս․ լ. 135°50′27″ ավ. ե.HGЯO
Դայգո-ձի (醍醐寺) սինգոն բուդդայական Ֆուսիմի-կու, Կիոտո, 34°57′03″ հս․ լ. 135°49′10″ ավ. ե.HGЯO
Նիննա-ձի (仁和寺) սինգոն բուդդայական Ուկյո-կու, Կիոտո, 35°01′51″ հս․ լ. 135°42′49″ ավ. ե.HGЯO
Բյոդո-ին (平等院) համատեղ՝ ձյոդո–բուդդայական և տենդայական Ուձի, Կիոտո, 34°53′21″ հս․ լ. 135°48′27″ ավ. ե.HGЯO
Ուձիգամի տաճար(宇治上神社 Ուձիգամի Ձինձյա) սինտոյիստական Ուձի, Կիոտո, 34°53′31″ հս․ լ. 135°48′41″ ավ. ե.HGЯO
Կոձանձի (高山寺) Օմուրոյի վարդապետության սինգոն բուդդայական տաճար Ուկյո-կու, Կիոտո, 35°03′36″ հս․ լ. 135°40′42″ ավ. ե.HGЯO
Սայհո-ձի (西芳寺) կամ Կոկե-դերա (苔寺) ռինձայ ձեն–բուդդայական Նիսիկյո-կու, Կիոտո, 34°59′31″ հս․ լ. 135°40′59″ ավ. ե.HGЯO
Տենրյու-ձի (天龍寺) ռինձայ ձեն–բուդդայական Տենրյուի վարդապետության տաճար Ուկե-կու, Կիոտո, 35°00′57″ հս․ լ. 135°40′25″ ավ. ե.HGЯO
Ռոկուոն-ձի (鹿苑寺) կամ Կինկակու-ձի (金閣寺) ռինձայ ձեն–բուդդայական Կիտա-կու, Կիոտո, 35°02′21″ հս․ լ. 135°43′45″ ավ. ե.HGЯO
Ձիսյո-ձի (慈照寺) կամ Գինկակու-ձի (銀閣寺) ռինձայ ձեն–բուդդայական Սակյո-կու, Կիոտո, 35°01′36″ հս․ լ. 135°47′53″ ավ. ե.HGЯO
Ռյոան-ձի Մեսինձի վարդապետության ռինձայ ձեն–բուդդայական տաճար Ուկյո-կու, Կիոտո, 35°02′04″ հս․ լ. 135°43′05″ ավ. ե.HGЯO
Նիսի Հոնգան-ձի (西本願寺) բուդդայական (Ձյոդո-սինսյու) Սիմոգյո-կու, Կիոտո, 34°59′31″ հս․ լ. 135°45′05″ ավ. ե.HGЯO
Նիձյոյի ամրոց(二条城 Նիձյո-ձյո) ամրոց Նակագյո–կու, Կիոտո, 35°00′50″ հս․ լ. 135°44′51″ ավ. ե.HGЯO

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Manhattan Project, Department of Energy at mbe.doe.gov». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 6-ին.
  2. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  3. ICOMOS (28 September 1993)։ «Advisory Body Evaluation»։ Վերցված՝ 2009-04-10։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]