Հին Եգիպտոսի քանդակագործություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օսիրիսի․քանդակ.Փարիզ․Լուվր

Հին Եգիպտոսի քանդակագործությունը հին Եգիպտոսի արվեստի ամենահագեցված և խիստ կանոնական մշակման ենթարկված ճյուղերից մեկն է։ Քանդակագործությունը ստեղծվել և զարգացել է որպեսզի ֆիզիկապես ներկայացվեն հին եգիպտական աստվածները,փարավոնները, թագավորներն ու թագուհիները։ Գոյություն են ունեցել նաև բազմաթիվ պատկերներ հասարակ եգիպտացիների գերեզմաններում՝ հիմնականում փայտից, որոնցից մի քանիսը պահպանվել են։ Աստվածների և փարավոնների քանդակները ինչպես կանոն դրվել են համընդհանուր ցուցադրման բաց տարածքներում։ Քանդակները, որպես կանոն, պահպանում են քարե գնդի կամ փայտի կտորի սկզբնական ձևը, որից պատրաստվել են։

Գոյություն ուներ հին եգիպտական քանդակների ստեղծման շատ խիստ կանոն[1]՝ տղամարդու մարմնի գույնը պետք է մուգ լիներ կնոջ մարմնի գույնից, նստած մարդու ձեռքերը պետք է բացառապես ծնկների վրա լինեն, գոյություն ունեին եգիպտական աստվածներին պատկերելու որոշակի կանոններ։ Օրինակ Հոր (եգիպտական դիցաբանություն) աստծուն պետք է պատկերել բազեի գլխով, մեռյալների աստծու Անուբիսին՝ շնագայլի գլխով։ Բոլոր քանդակները ստեղծվում էին այդ կանոններով և հետևելը այնքան խիստ էր, որ այն փոփոխության չի ենթարկվել Հին Եգիպտոսի երեքհազարամյա պատմության ընթացքում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «եգիպտացու կանոնական պատկեր». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
  2. Art in Ancient Egypt

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտական քանդակ[1]

  1. «Եգիպտական քանդակ».(չաշխատող հղում)