Հին Եգիպտոսի հուղարկավորության տեքստեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հատված մահացածների Գրքից. Մետրոպոլիտեն թանգարան։

Հին Եգիպտոսի հուղարկավորության տեքստեր,  կրոնական փաստաթղթերի հավաքածու, որոնք հին եգիպտացիները օգտագործում էին հոգուն հանդերձյալ կյանքում օգնելու համար։

Հուղարկավորության տեքստերը կատարելագործվել են Եգիպտոսի ողջ պատմության ընթացքում, սկսած բուրգերի տեքստերից, որոնք առաջացել են հին թագավորության շրջանում և բացառապես հանդիպում էին արքայական դմբարաններում, Միջին թագավորության շրջանում, որոնք Միջին թագավորության վերափոխվել են սարկոֆագների տեքստերի, և ավարտվել են Հին եգիպտական Մեռյալների գիրքով, որոնք ի հայտ են եկել Նոր թագավորության շրջանում։ Ժամանակի ընթացքում հուղարկավորության տեքստերը հասանելի են դարձել միջին խավին, իսկ դրանից հետո նաև բոլորին, ով կարող էր իրեն դա թույլ տալ։

Հին թագավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փարավոնի բուրգի ներսում գտնվող տեքստերը Թեթի.

Հին թագավորության շրջանում հուղարկավորության տեքստերը ճոխություն էին համարվում, հասու էին միայն փարավոններին։ Այս ժամանակաշրջանի վերջում տեքստերը սկսեցին հայտնվել նաև արքայական կանանց գերեզմաններում։

Միջին թագավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անցումային ժամանակաշրջանում Եգիպտոսում սկսեցին հայտնվել հուղարկավորության տեքստերը, որոնք գրվում էին սարկոֆագի ներսի պատերին։ Այս տեքստերի նյութը մասնակիորեն փոխառվում էր ավելի վաղ շրջանի բուրգերի տեքստերից։ Դրա հետ միասին նրանցում հայտվեցին և շատ նորերը, ինչն առաջին հերթին կապված է եգիպտացիների ամենօրյա կարիքների հետ։ Նմանատիպ բուրգերը վկայում են այն մասին, որ այդ տեքստերը հասու էին դառնում նաև հասարակ մարդկանց։ Փարավոնը այլևս միանձնյա իրավունքներ չուներ հանդերձյալ կյանքի վրա, դրանից հետո դեպի հանդերձյալ կյանք անցագիր ստացան բոլորը, ով կարող էր իրեն թույլ տալ սակոֆագ գնել[1][2]։

Նոր թագավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատված Դարպասների գրքից

Ստորև բերված է այն տեքստերի ցանկը, որոնք հայտնվել են Նոր թագավորության ժամանակաշրջանում՝

Ուշ Նոր թագավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերված է Նուտ աստվածը Ռամզես IV դամբարանում
  • Երկնքի գիրք

Մարանայի շրջանից հետո Եգիպտոսում սկսեցին օգտագործել հուղարկավորության տեքստերի նոր հավաքածու[3]։ Այս տեքստերում գլխավոր տեղ էր զբաղեցնում Երկնքի աստվածուհի Նուտը։ Այս շրջանի տեքստերի մեջ պատմվում էր արևի ճամփորդությունը աստվածուհու ողջ մարմնի միջով, վերջում նա կյանք է տալիս թարմացված առավոտյան արևին։ Ռամզես IV դամբարանի առաստաղին Երկնքի տեքստերից իրար կողքի կար միանգամից երկու տեքստ։

Ստորև բերված են Նուտ աստվածուհու հետ կապված գրքերի ցանկը՝

Ուշ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հելլենիստական Եգիպտոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Եգիպտոսի հուղարկավորության արարողություններ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lichtheim (1975)
  2. Goelet et al. (1994)
  3. Hornung (1999), p. 113.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Goelet, Dr. Ogden; և այլք: (1994). The Egyptian Book of the Dead: The Book of Going Forth by Day. San Francisco: Chronicle Books. {{cite book}}: Explicit use of et al. in: |first= (օգնություն)
  • Hornung, E; Lorton, D.(translator) (1999). The Ancient Egyptian Books of the Afterlife. New York: Cornell University Press. {{cite book}}: |author2= has generic name (օգնություն)
  • Lichtheim, Miriam (1975). Ancient Egyptian Literature, vol 1. London, England: University of California Press. ISBN 0-520-02899-6.