Հին Արիզոնայում
Հին Արիզոնայում անգլ.՝ In Old Arizona | |
|---|---|
| Երկիր | ԱՄՆ |
| Ժանր | վեստեռն[1] |
| Թվական | 1928 |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Ռաուլ Ուոլշ և Իրվինգ Քամինգս[1] |
| Պրոդյուսեր | Շիհան Ուինֆիլդ |
| Սցենարի հեղինակ | Թոմ Բարրի և Փոլ Ջիրարդ Սմիթ |
| Դերակատարներ | Ուորներ Բաքսթեր[2], Էդմունդ Լոու[2], Դորոթի Բերջես[2], Ջոզեֆ ՄակԴոնալդ Ֆարել[2], Ջորջ Արլիս, Ֆրենկ Կամպիո[2], Հենրի Արմետտա[2], Ջեյմս Մարկուս, Թոմ Սանչի[2], Ռոյ Ստյուարտ, Ֆրենկ Նելսոն և Սոլեդադ Խիմենես |
| Օպերատոր | Արթուր Էդիսոն և Ալֆրեդ Գ. Հանսեն |
| Մոնտաժ | Լուիս Ռ. Լոֆլեր |
| Պատմվածքի վայր | Արիզոնա |
| Նկարահանման վայր | Կալիֆոռնիա |
| Կինոընկերություն | 20th Century Studios |
| Տևողություն | 95 րոպե |
«Հին Արիզոնայում» (անգլ.՝ In Old Arizona), 1928 թվականի սև-սպիտակ գեղարվեստական ֆիլմ, դրամատիկ վեսթեռն, որում համատեղ աշխատել են ռեժիսորներ Իրվինգ Քամինգսը և Ռաուլ Ուոլշը։ Գլխավոր դերերում հանդես են եկել Ուորներ Բաքսթերը, Էդմունդ Լոուն և Դորոթի Բյորջեսը։
Ֆիլմն առաջադրվել է հինգ «Օսկարի»՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր» (Իրվինգ Քամինգս), «Լավագույն դերասան» (Ուորներ Բաքսթեր, միակ հաղթած անվանակարգը), «Լավագույն օպերատորական աշխատանք» (Արթուր Էդիսոն), «Լավագույն ադապտացված սցենար» (Թոմ Բարրի)։
Դիպաշար
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերժանտ Միկի Դաննը (Էդմունդ Լոու) արդեն մի քանի ամիս փորձում է ճաղերի հետևը նստեցնել հայտնի հանցագործ Սիսկո Քիդին (Ուորներ Բաքսթեր)։ Քիդը գողացած փողերի մեծ մասը ծախսում է սիրած կնոջ՝ Տոնյայի համար (Դորոթի Բյորջես), որը դավաճանում է նրան նրա բացակայության ժամանակ։ Տոնյան ծանոթանում է Դաննի հետ և իմանում, որ իր սիրեկան Քիդի գլխի համար նշանակված է մեծ փոխհատուցում։ Նա որոշում է օգտվել դրանից և միավորվում է սերժանտի հետ։
Դերասանական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Դերասան | Դեր |
|---|---|
| Ուորներ Բաքստեր | Սիսկո Քիդ |
| Էդմունդ Լոու | սերժանտ Միկի Դանն |
| Դորոթի Բյորջես | Տոնյա Մարիա |
| Ջոզեֆ Ֆարել Մաքդոնալդ | ուղևոր |
Նկարահանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը նկարահանվել է Բրայս կիրճի և Զայոնի ազգային պարկերում, ինչպես նաև Մոխավե անապատում։ Որպես ռեժիսոր դիտարկվել է Ռաուլ Ուոլշը, որը ցանկացել է նաև Սիսկո Քիդի դերում նկարահանվել։ Ուոլշի պլանները չեն իրականացել. ավտովթարի պատճառով դերասանը կորցրել է աջ աչքը և վերականգնման համար անհրաժեշտ են եղել ամիսներ[3][4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0020018/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 http://www.imdb.com/title/tt0020018/fullcredits
- ↑ Marilyn Moss Raoul Walsh: The True Adventures of Hollywood's Legendary Director. — University Press of Kentucky, 2011. — С. 111. — 528 с. — (Screen Classics). — ISBN 9780813133942
- ↑ Peter B. Flint (1981 թ․ հունվարի 3). «Raoul Walsh, 93, dead; Early director of movies» (անգլերեն). New York Times.
{{cite web}}: Unknown parameter|accesstime=ignored (օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- In Old Arizona(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «In Old Arizona»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
- MdQIw7BiUBA "In Old Arizona" ՅուԹյուբում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հին Արիզոնայում» հոդվածին։ |
| ||||||
- Կալիֆոռնիայում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1928 ֆիլմեր
- 20th Century Fox ֆիլմեր
- Ամերիկյան մելոդրամա ֆիլմեր
- Ամերիկյան ռոմանտիկ ֆիլմեր
- Ամերիկյան սև-սպիտակ ֆիլմեր
- Ամերիկյան վեստերն ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Արկածային ֆիլմեր
- Սև-սպիտակ ֆիլմեր
- 1920-ականների ամերիկյան ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Արիզոնայում
- 1920-ականների անգլերեն ֆիլմեր
- Յուտայում նկարահանված ֆիլմեր