Հինգ կայսրերի տարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հինգ կայսերի տարի կամ 193 թվական, երբ 5 տարբեր մարդիկ իրենց հայտարարեցին որպես Հռոմի կայսր։ Այդ մարդիկ էին Պերտինաքսը, Դիդիոս Հուլիանոսը, Պեսցենիոս Նիգերը, Կլոդիոս Ալբինոսը և Սեպտիմիոս Սևերոսը։ Հենց նույն տարում էլ սկսվել է քաղաքացիական պատերազմ, որի ժամանակ հինգ տարբեր անձինք ձգտում էին դառնալ Հռոմի կայսր։

Կոմմոդոս կայսեր սպանությունից հետո, ինչը տեղի ունեցավ 192 թվականի ամանորին, սկսվել են քաղաքական խռովություններ։ Կոմմոդոսի սպանությունից հետո Պերտինաքսը անմիջապես հռչակվեց կայսր, սակայն երբ նա փորձեց բարեփոխումներ ձեռնարկել, անմիջապես հանդիպեց պրոտերական գվարդիայի դիմադրությանը։ Մինչ Պերտինաքսը փորձում էր ճնշել ապստամբներին, սպանվեց հենց նրանց կողմից[1]։ Նա որպես կայսր կառավարել է ընդամենը 3 ամիս։ Պրոտերիական գվարդիայի կողմից կայսր է հռչակվում Դիդիոս Հուլիանոսը, որը, սակայն, շուտով գահընկեց է արվում Սեպտիմիոս Սևերոսի կողմից և հունիսի 1-ին մահապատժի ենթարկվում։ Սևերոսը Սենատի կողմից հռչակվում է կայսր, ինչով հարուցում է Պեսեցիոս Նիգերի թշնամանքը, որն այդ ժամանակ ինքն իրեն կայսր է հայտարարում[2]։ Սևերոսի և Նիգերի միջև սկսվում է քաղաքացիական պատերազմ։ Նրանք զորքեր են հավաքում և ճակատամարտում։ Այս պատերազմի ժամանակ Սևերոսը իր գահակից է նշանակում Կլոդիոս Ալբինոսին, որից նա զգուշանում էր, քանի որ կասկածում էր նրան։ Այդ քայլի շնորհիվ Սևերոսը կարողացավ կենտրոնանալ Նիգերի դեմ մղվող պատերազի վրա, այլ ոչ թե գահակալական խնդիրների[1]։ Սևերոսը հաղթանակ է տանում Նիգերի նկատմամբ։ Պատմիչների մեծ մասը և՛ Կլոդիոս Ալբինոսին, և՛ Սեպտիմիոս Սևերոսին համարում են կայսրեր, քանի որ նրանք գահակալել են միաժամանակ։ Շուտով Սևերոսը պատերազմեց նաև Ալբինսի դեմ և հաղթանակ տարավ նաև նրա հանդեպ։ 193 թվականին ստեղծված այս խառնաշփոթից հետո հիմնադրվեց Սևերոսների հարստութունը[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմմոդոսի սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարցիան նայում է Կոմմոդոսի անշնչացած մարմնին

Կոմմոդոսի հոգեկան առողջությունը սկսել է վատանալ այն ժամանակ, երբ նրա մտերիմ կողմնակիցներից մեկը՝ Կլեանդրը, սպանվել է, ինչից հետո կայսրը սկսում է վախենալ իր կյանքի համար։ Այդ ամենը պատճառ հանդիսացավ, որ Կոմմոդոսը ազնվականության շրջանում մեծ թվով մահապատիժներ իրականացնի։ Նա սկսել է գաղափարապես հեռանալ նաև սեփական արմատներից․ կայսրը վերականգնել էր իր ծննդյան անվանումը՝ փոխանակ օգտագործելու իր հոր կողմից նրան՝ որպես կայսրի, տրված անունը։ Նրա բնավորությունը շարունակել է խաթարվել, ինչի հետևանքով կայսրը դառնում էր էլ ավելի պարանոիդ։ 192 թվականի ամանորին նա Հռոմում իրականացրել է մեծամաշտաբ կոտորածներ, որպեսզի դառնա միանձնյա կոնսուլ։ Երեք ազնվականներ՝ Էկլեկտոսը, Մարցիան և Լետոսը, վախենալով սեփական կայնքը կորցնելուց, խեղդամահ են անում Կոմմոդոսին, մինչ նա կհասցներ իրենց մահապատժի ենթարկել։ Մարդասպանները նոր կայսր են հռչակում Պերտինաքսին[1]։

Մարդասպանության կազմակերպչի իսկությունը մինչ այժմ քննարկման առարկա է։ Որոշ աղբյուրներ տալիս են Պերտինաքսի անունը․ ըստ դրանց՝ նա կազմակերպել է սպանությունը, որպեսզի դրանից հետո ձեռք բերի կայսերական իշխանություն։ Այնուամենայնիվ, Պերտինաքսին հանցանքի մեջ մեղադրել են նրա թշնամիները՝ փորձելով հեղինակազրկել նրան։ Իրականում հենց իրենք՝ մեղադրողները, հնարավոր է՝ նույնպես չգիտեին իրական մեղավորին[1]։

Պերտինաքս[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիսանդրի Միության ազգային թանգարանում, հավանաբար Պերտինաքսինն է

Պերտինաքսը իր քաղաքական հզորությունը ձեռք է բերել ռազմական ոլորտում ունեցած իր հաջողությունների շնորհիվ։ Նա եղել է Աֆրիկայի պորկոնսուլ՝ դառնալով կայսրերից առաջինը, որը իր քաղաքական գործունեությունը սկսել է հենց այնտեղից[3]։ Ամանորին տեղի ունեցած մեծամաշտաբ կոտորածներից հետո Պերտինաքսը բարձրաստիճան քաղաքական այն քիչ գործիչներից էր, որը կարող էր նոր կայսր հռչակվել։ Կառավարման հենց սկզբնական շրջանում Պերտինաքսը հանդիպում է մի շարք դժվարությունների, որոնք կապված էին կայսրության ֆինանսական խնդիրների և նախորդ կայսրի սպանության վերաբերյալ իրեն ուղղված մեղադրանքների հետ։ Հնարավոր է, որ Պերտինաքսը մեղադրվել է նաև Կլեանդրի սպանության մեջ, որի մահից հետո էլ Կոմմոդոսի մոտ հոգեկան խնդիրներ էին ի հայտ եկել։

Պերտինաքսը Կոմմոդոսի հակառակորդն էր։ Նա կարգապահ էր, սակայն կորցրեց իր հեղինակությունը Պրետորիական գվարդիայի զինվորների շրջանում, երբ հրաժարվեց վճարել դոնատիվումը (լիտ.՝ donativum, թարգմանաբար՝ պարգևատրություն) և սկսեց հանել Կոմմոդոսի կողմից նրանց տրված արտոնությունները։ Երբ նրանց միջև բախումներ սկսվեցին, Պերտինաքսը այլևս չէր կարող բանակցել խաղաղության շուրջ և շուտով սպանվեց գվարդիայի կողմից։

Պերտինաքսի մահից հետո Պրոտերիական գվարդիան փաստացի աճուրդի է դնում Հռոմի կայսերական գահը՝ համաձայնելով այն հանձնել այն գործչին, որը ավելի շատ կվճարի իրենց։

Դիդիոս Հուլիանոսի կիսանդրին

Դիդիոս Հուլիանոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիդիոս Հուլիանոսը Աֆրիկայի պրոկոնսուլն էր, որը, մասնակցելով կայսերական գահի համար սկսված աճուրդին, շուտով դարձավ կայսր և հաջորդեց Պերտինաքսին։ Սակայն Պերտինաքսի սպանությունից հետո նա անմիջապես չի դարձել կայսր, այլ աճուրդի ժամանակ մրցակցել է Պերտինաքսի աներոջ՝ Սուլպիցիանոսի հետ։ Միակ ուղին, որի միջոցով Հուլիանոսը կարող էր շահել Պրետորիական գվարդիայի աջակցությունը, զինվորներին Սուլպիցիանոսի առաջարկածից ավելի բարձր աշխատավարձ առաջարկելն էր։ Հուլիանոսը սկզբնապես մեղադրվում էր նաև Պերտինաքսի սպանության մեջ։ Երկու հասարակական գործիչները՝ Սիրիայի կառավարիչ Պեսցենիոս Նիգերը և Սեպտիմիոս Սևերոսը, հասարակության վախը օգտագործում էին այս ճգնաժամի ժամանակ առավելություն ստանալու համար։ Պերտինաքսի սպանությունից 12 օր անց Սևերոսը Հուլիանոսի փոխարեն իրեն կայսր է հռչակում։ Հասարակ ժողովուրդի վերաբերմունքը նույնպես անբարենպաստ էր Հուլիանոսի համար, քանի որ նրանք օգնության էին կանչել Պեսցենիոս Նիգերին։ Շուտով Հուլիանոսը Սենատի կողմից դատապարտվում է մահապատժի։ Ըստ Դիոն Կասսիոսի՝ սպան, որ ուղարկվել էր կայսրի մահապատիժն իրականացնելու, նրան գտնում է ծնկաչոք աղոթելիս։ Դիդիուս Հուլիանոսը մահապատժի ենթարկվեց հունիսի 1-ին՝ կառավարելով ընդամենը 66 օր[1]։

Պեսցենիոս Նիգերի հատած դրամ

Պեսցենիոս Նիգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիգերը 193 թվականին Սիրիայի կառավարիչն էր։ Երբ հասարակ ժողովուրդը օգնության է կանչում նրան, Նիգերը թշնամանում է Սևերոսի հետ, քանի որ վերջինս իրեն կայսր էր հռչակել։ Նիգերը նույնպես իրեն կայսր է հռչակում, ինչը բարկացնում է Սևերոսին[1]։ Սիրիայի կառավարիչը կայսրության արևելյան մասում դաշնակիցներ ուներ, ինչի համար էլ երբ Սևերոսը նրան սպառնաց պատերազմով, նա զորք հավաքեց և կայսրությունը երկու տարի շարունակ մնաց քաղաքացիական պատերազմի մեջ։ Նիգերը օգնական զորք տրամադրելու համար դիմում է նաև Արշակունիների թագավորության արքա Վաղարշ II-ին, որը իր հեռատես քաղաքականության շնորհիվ չեզոք դիրք է բռնում։ Շուտով Նիգերը պարտություն է կրում Իսոսի մոտ տեղի ունեցած ճակատամարտում և զոհվում[2]։

Կլոդիոս Ալբինոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլոդիոս Ալբինոսի կիսանդրին

Ալբինոս կայսերական մրցավազքին միացավ 193 թվականին, երբ Կոմմոդոսի սպանությունից հետո նրան առաջարկում են դառնալ կայսր, սակայն նա մերժում է։ Այնուամենայնիվ նա ստանում է կայսրի տիտղոսը, քանի որ Սևերոսին անհրաժեշտ էր մի օգնական, որը կվերահսկեր կայսրությունը մինչ ինքը զբաղված էր Նիգերի դեմ շարունակվող քաղաքացիական պատերազմով։ Սևերոսը և Ալբինոսը այդ ժամանակ համարվում էին թշնամիներ, սակայն նրանց միջև համաձայնություն է կնքվում, ինչից հետո մեծանում է Ալբինոսի իշխանությունը և նա ստանում է կայսրի տիտղոս։ Որոշ աղբյուրներ պնդում էին, որ այս պայմանավորվածությունը օգուտ է բերել միայն Սևերոսին և բխում էր նրա շահերից, քանի որ նա դրա միջոցով ստացել է Ալբինոսի աջակցությունը՝ նրան չտալով կայսրի որևէ իշխանություն[4]։ Մինչ այդ Ալբինոսը վերահսկում էր միայն Բրիտանիան, իսկ համաձայնագրի ստորագրումից հետո՝ նաև Գալլիան ու Իսպանիան։ Մեծ թվով աղբյուրներ չեն հիշատակում ինչ-որ համաձայնագիր, այլ նշում են, որ այն ուղղակի եղել է ոչ պաշտոնական համաձայնություն նրանց միջև, ինչի արդյունքում Սևերոսը հնարավորություն ստացավ կենտրոնանալ Նիգերի դեմ մղվող պատերազմի վրա։ Ալբինոսը «կայսր» տիտղոստ կրեց ևս 3 տարի՝ մինչև իր և Սևերոսի միջև քաղաքացիական պատերազմ սկսվեց, որի արդյունքում Սևերոսը հաղթնակա տարավ և դարձավ միանձնյա կայսր[2]։

Սեպտիմիոս Սևերոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեպտիմիոս Սևերոսի կիսանդրին Մյունխենում

Փաստացիորեն Սևերոսը կայսր էր հենց Պերտինաքսի սպանությունից հետո։ Որոշ աղբյուրներ Սևերոսին և Պերտինաքսին դաշնակիցներ են համարում, ինչը բացատրում է այն, թե ինչպես էր Սևերոսը այս խառնաշփոթ իրավիճակի ժամանակ այդքան ուժեղ դարձել։ Պերտինաքսի՝ մարտի 28-ին տեղի ունեցած սպանությունից 12 օր հետո Սևերոսը, վայելելով Սենատի հովանավորությունը, իրեն հռչակեց կայսր[1]։ Նա Դիդիոս Հուլիանոսին մահապատժի է ենթարկում և ձեռք բերում նաև մի քանի ուժեղ ազնվականների թշնամանքը, որոնք կայսերական գահի հանդեպ նույնպես նկրտումներ ունեին (օրինակ՝ Նիգերը և Ալբինոսը)։ Նա սկզբնապես ցանկանում էր գահը գրավել հենց Կոմմոդոսի սպանությունից հետո, սակայն շտապողականություն ցուցաբերած Պերտինաքսը կանխում է դա՝ ինքը դառնալով կայսր։

Իր կառավարման առաջին տարիները նա ծախսել է քաղաքացիական պատերազմների վրա։ Նա Նիգերի դեմ պատերազմ է մղել կայսրության արևելյան մասում, ինչի ժամանակ իր իշխանությունը կիսել է Կլոդիոս Ալբինոսի հետ։ Նա վերջինիս հետ համաձայնության է եկել՝ նրա՝ իր հանդեպ ունեցած թշնամանքը դարձնելով աջակցություն և տալով նրան կայսրի տիտղոս, բայց ոչ իրական իշխանություն[4]։ Այնուամենայնիվ, Նիգերին պարտության մատնելուց հետո նա քաղաքացիական պատերազմ է սկսում նաև ընդդեմ Ալբինոսի և հաղթում նաև նրան[5]։ Երկու հակառակորդներին հաղթելուց հետո նա հաշվեհարդար է տեսել նաև վերջիններիս հետևորդների հետ՝ դառնալով միանձնյա կայսր։ Սևերոսի մինաձնյա իշխանության հաստատումը համարվում է Սևերոսների հարստության սկիզբը։

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Rahman, Abdur (2001)։ The African Emperor? The Life, Career, and Rise to Power of Septimius Severus, MA thesis։ University of Wales Lampeter 
  2. 2,0 2,1 2,2 2,3 Birley, Arthur R. (1999)։ Septimius Severus: The African Emperor։ New York: Routledge։ էջեր 89–128։ ISBN 0415165911 
  3. Birley, Arthur R. Septimius Severus: The African Emperor. New York: Routledge, 1999. 89–128.
  4. 4,0 4,1 Van Sickle, C.E. (April 1928)։ «Legal Status of Clodius Albinus, 193–196»։ Classical Philology (University of Chicago Press) 23 (2): 123–127։ doi:10.1086/361015 
  5. Burckhardt, Jacob. The Age of Constantine the Great. Los Angeles: University of California Press, 1949. 19–21.