Հինգերորդ իշխանություն (քաղաքականություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հինգերորդ իշխանություն (անգլ.՝ fifth power), տերմին, որն ըստ Իգնասիո Ռամոնեի, փորձում է շարունակել բարոն դե Մոնտեսքյոի երեք դասական իշխանությունների (գործադիր, օրենսդիր և դատական) և չորրորդ իշխանության՝ զանգվածային լրատվության միջոցների շարքը։ Առաջին անգամ հիշատակվել է 2003 թվականին[1]։

Որպես հայեցակարգ հինգերորդ իշխանություն տերմինը կիրառվել է երկու շատ տարբեր երևույթների նկատմամբ. մի կողմից` շուկայում պետության (մասնավորապես՝ կառավարության) տնտեսական միջամտության, իսկ մյուս կողմից` նոր սոցիալական երևույթների, որոնք առաջացել են համացանցի շուրջ (հասարակական կարծիք)[2]։

Կառավարության տնտեսական միջամտությունը՝ որպես հինգերորդ իշխանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմականորեն, իշխանության հարաբերությունները տնտեսության հետ շատ սերտ կապակցված են եղել, հատկապես նոր դարաշրջանի մերկանտիլիզմի հետ[3]։ Այնուամենայնիվ, ժամանակակից դարաշրջանից սկսած կարելի է սահմանել չորս դիրք, որոնք առավելապես ի հայտ են եկել 1929 թվականի ճգնաժամի դիմակայությունից սկսած.

  1. Լիբերալիզմը, որը բխում է դասական տնտեսական լիբերալիզմից (որը նորացնում է իր արդիականությունը գլոբալիզացիայի հետ, հատկապես Բեռլինի պատի անկումից հետո), պաշտպանում է նվազագույն լիազորություններով (մինարխիզմ) կամ սուբսիդավորվող պետություն, որը սահմանափակվում է ազատ շուկայի գործունեության պայմանների երաշխավորմամբ։
  2. Կոմունիզմը, որը զարգացնում էր Խորհրդային Միությունում և այսպես կոչված սոցիալիստական ճամբարի երկրներում, հանդես է գալիս պրոլետարիատի դիկտատուրային ենթարկված պետության կողմից տնտեսության ամբողջական վերահսկողությամբ՝ արտադրության միջոցների յուրացմամբ և տնտեսական պլանավորման պարտադրմամբ։
  3. Ֆաշիզմը, որը մշակել էր պատեռնալիզմ և կենտրոնացնող տնտեսական միջամտություն, որը կարող է սահմանվել որպես կորպորատիվիզմ (ըստ որի հասարակության տարրական մասնիկները որոշակի սոցիալական խմբերն են, այլ ոչ թե անհատները)։
  4. Սոցիալական պետությունը, որը ներշնչված էր սոցիալ-դեմոկրատիայով և քեյնսանությամբ (20-րդ դարի արևմտյան պետական քաղաքականության գերիշխող միտումները), հենվում է առաջադեմ հարկերի, պետական ծախսերի և ինդիկատիվ պլանավորման վերաբաշխման կարողությունների, ինչպես նաև ռազմավարական ոլորտները (բանակ, էներգետիկա, տրանսպորտ...) վերահսկող և տնտեսությունը մասնավոր հատվածի հետ մրցակցությանն ուղղորդող պետական հատվածի առկայության վրա։

2008 թվականի վերջին ֆինանսական ճգնաժամը հանգեցրեց շուկայական տնտեսության մեջ պետության դերի վերաբերյալ բանավեճի, որը շուկայի քննադատների համար հարցականի տակ է դնում կապիտալիզմի և ժողովրդավարության միջև փոխհարաբերությունները, որոնք նախորդ ժամանակաշրջանում համարվում էին ճանաչելի տերմիններ (դեմոկրատական կապիտալիզմ)։ Այնուամենայնիվ, շուկայի պաշտպանների կողմից քննադատությունն ուղղված է պետությունների կողմից ուղղորդվող ֆինանսական կարգավորման քաղաքականությանը (Բիզնես ցիկլերի ավստրիական տեսություն)[4]։

Ինտերնետը որպես հինգերորդ իշխանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համացանցը ավանդական մեդիային գերազանցելով և սոցիալական կազմակերպման հնարավորություններով կարող ծառայել որպես հինգերորդ իշխանություն: Մասնավորապես բլոգոլորտը, վիքիները, սոց-ցանցերը և այն ամենը, ինչ կոչվում է Web 2.0, որն ըստ էության պետության վերահսկողությունից և ավանդական մասնավոր լրատվամիջոցներից պլստում է և իրականացվում է հենց հասարակության կողմից։

Լրագրողները, համալսարանի ուսանողները, ասոցիացիաների ակտիվիստները, թերթի ընթերցողները, ռադիոլսողները, հեռուստադիտողները, համացանցի օգտատերերը, բոլորը միավորվում են` ստեղծելու բանավեճի և ժողովրդավարական գործողությունների հավաքական զենք։ Գլոբալիզատորները հայտարարել էին, որ 21-րդ դարը լինելու է համաշխարհային ընկերությունների դար. Media Watch Global ասոցիացիան հաստատում է, որ դա կլինի դարաշրջան, երբ հաղորդակցությունն ու տեղեկատվությունը, ի վերջո, կպատկանի բոլոր քաղաքացիներին[5]։

Հենց այս տեսանկյունից է, որ Time ամսագիրը 2006 թվականի «Տարվա մարդուն» նվիրած ամենամյա հայտնի շապիկը ներկայացնում է համաշխարհային սարդոստայնի ինֆորմացիայի օգտատերերին. պատկերված է համակարգիչ, որի էկրանին արտացոլված է «YOU» (ԴՈՒ) բառը[6]։

Եկեղեցին որպես հինգերորդ իշխանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հինգերորդ իշխանություն» կոչման մեկ այլ ուժեղ թեկնածու կարող է համարվել եկեղեցին` եկեղեցու և պետության տարանջատման հայեցակարգի պատճառով։ Այս հայեցակարգն ընդունվել է մի շարք երկրներում՝ տարբեր աստիճաններով՝ կախված կիրառելի իրավական կառույցներից և հասարակության մեջ կրոնի պատշաճ դերի նկատմամբ տարածված տեսակետներից։

Եկեղեցու իշխանությունը պետության մյուս երեք իշխանություններից (գոծադիր, օրենսդիր և դատական) տարանջատելու այս հայեցակարգը շատ ավելի հին է, քան տնտեսական իշխանության կամ ինտերնետի իշխանության հասկացությունները։ Մասնավորապես, Ֆրանսիայում մինչև ֆրանսիական հողափոխությունը եկեղեցին մեկն էր սեփականության սկզբնական երեք սոցիալական շերտավորումներից (նվիրապետություն, ազնվականություն, գյուղացիություն

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ramonet, Ignacio (2003 թ․ հոկտեմբերի 1). «El quinto poder». Le Monde diplomatique (իսպաներեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 13-ին.
  2. «What is Fifth Power | IGI Global». www.igi-global.com. Վերցված է 2023 թ․ հունվարի 13-ին.
  3. Pablo Sebastián El sexto poder y la semilla del Diablo, ABC, 23 de octubre de 2006. [Ղեկավարները (...) չդիմացան այս լիազորությունները՝ գործադիր, օրենսդիր և դատական (...) միավորելու գայթակղությանը, ինչպես նաև դրանց հետ կապված հանրային և մասնավոր լրատվամիջոցները։ [Հավելելով] Որպես տորթի համեղ պատառ՝ պետության հինգերորդ իշխանության վերահսկողությունը՝ խոշոր ընկերությունները և ֆինանսական հատվածը կարգավորելու կարողությունը]։
  4. Chad (2014 թ․ դեկտեմբերի 30). «The Austrian Theory of the Trade Cycle and Other Essays Audiobook». Mises Institute (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 14-ին.
  5. Ramonet, Ignacio (2003 թ․ հոկտեմբերի 1). «El quinto poder». Le Monde diplomatique (իսպաներեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 14-ին.
  6. «TIME Magazine -- U.S. Edition -- December 25, 2006 Vol. 168 No. 26». content.time.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]