Հիմք (շինարարություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հիմք (այլ կիրառումներ)

Հիմք, շենքի (կառույցի) ստորգետնյա կամ ստորջրյա մաս, որի միջոցով բեռնվածքը փոխանցվում է հիմնատակի գրունտին։ Հիմքերը լինում են ցցային, սուզարկղերի ձևով, իջուցիկ հորերի, խորը տեղադրման հենարանների ձևով և սովորական։ Սովորական հիմքերը գլխավորապես պատրաստում են երկաթբետոնից, բետոնից, խամ քարից և լինում են ժապավենային (պատերի և սյուների տակ), անջատ (սյունաձև և սալաձև), հոծ՝ սալերի կամ զանգվածների ձևով, ճկուն և կոշտ, միաձույլ և հավաքովի։ Հիմքի վերին հարթությունը կոչվում է շուրթ (հիմքը կառույցից բաժանող), իսկ ստորին հարթությունը՝ հատակ (բեռնվածքը հիմնատակին փոխանցող)։ Հիմքիի տեսակի ընտրությունը որոշվում է շինհրապարակի երկրաբանական և հիդրոերկրաբանական պայմաններով, կառուցվող շենքի (կառույցի) բնույթով և նշանակությամբ, գործող բեռնվածքների արժեքներով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 409