Հիմնական տնտեսական օրենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիմնական տնտեսական, հասարակական-տնտեսական որևէ ֆորմացիայում էկոնոմիկայի զարգացման հիմնական նպատակները, շարժիչ ուժերն ու պրոցեսներն արտացոլող օրենք։ Գործում է մարդկանց կամքից ու գիտակցությունից, սակայն մարդիկ կարող են ճանաչել և օգտագործել այն։ Հիմնական տնտեսական օրենք օրինակ ընդհանուր համակարգի մեջ է միավորում տվյալ ֆորմացիայի բոլոր տնտեսական օրենքները, կարգավորում նյութական և հոգևոր բարիքների արտադրությունը, փոխանակությունն ու սպառումը։ Արտահայտում է անմիջական արտադրողների և արտադրության միջոցների միավորման բնույթը, արտադրողական ուժերի զարգացման որոշակի աստիճանին համապատասխաող հիմնական արտադրական հարաբերությունը, հավելյալ և անհրաժեշտ արդյունքների արտադրության ու յուրացման եղանակը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 406