Հիմնական սնունդ



Հիմնական սնունդ (անգլ.՝ Staple food, նաև հիմնական սննդամթերք, կամ պարզապես սնունդ), որը հաճախ օգտագործվում է այնքան մեծ քանակությամբ, որը կազմում է անհատի կամ բնակչության խմբի սննդակարգի գերակշռող մասը ՝ ապահովելով էներգիայի մեծ մասը, ընդհանուր առմամբ, կազմում է նաև այլ սննդանյութերի ընդունման զգալի մասը[1]։ Որոշ հասարակություններում հիմնական սնունդը օգտագործվում է ամեն օր կամ յուրաքանչյուր կերակուրի ժամանակ, և մարդկանց մեծամասնությունը դիետա է պահում, սնվում է ընդամենը մի քանի հիմնական սննդատեսակի վրա հիմնված սննդակարգով[2]։ Հիմնական սննդատեսակները տարբեր երկրներում նույնը չեն, սակայն սովորաբար դրանք էժան կամ մատչելի սննդամթերքներ են, որոնք ապահովում են գոյատևման և առողջության համար անհրաժեշտ մեկ կամ մի քանի մակրոէլեմենտներ և միկրոէլեմենտներ՝ ածխաջրեր, սպիտակուցներ, ճարպեր, հանքանյութեր և վիտամիններ[1]։ Այդպիսի օրինակներից են՝ հացահատիկները (ձավարեղեն և հատիկաընդեղեն), սերմեր, ընկույզներ և արմատային բանջարեղեն (պալարներ և արմատներ)։ Դրանցից հատկապես հացահատիկները (բրինձ, ցորեն, վարսակ, եգիպտացորեն և այլն), հատիկաընդեղենը (ոսպ և լոբի) և պալարները (օրինակ՝ կարտոֆիլ, տարո և յամ) կազմում են աշխարհում օգտագործվող սննդային կալորիաների մոտ 90% - ը[1]։
Վաղ գյուղատնտեսական քաղաքակրթությունները մեծ նշանակություն էին տալիս այն մշակաբույսերին, որոնք դառնում էին նրանց հիմնական սնունդը, քանի որ դրանք ոչ միայն ապահովում էին անհրաժեշտ սննդանյութերը, այլև հարմար են երկար ժամանակ առանց փչանալու պահել: Նման չփչացող սնունդը միակ հնարավոր մթերքն է քիչ պաշարների ժամանակաշրջանում, ինչպիսիք են երաշտը կամ ցուրտ ձմեռները բարեխառն կլիմայական պայմաններում, երբ բերքը պետք է պահեստավորվեր։ Իսկ բերքահավաքի ժամանակ ավելի լայն ընտրանիով սննդամթերք կարող է հասանելի լինել։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական մթերքները պատրաստվում են բուսական կամ կենդանական ծագման մթերքներից, որոնք հարմար են մարդկանց համար և կարող են մատակարարվել զգալի քանակությամբ։ Բույսերից ստացված հիմնական սնունդները ներառում են հացահատիկներ (օրինակ՝ բրինձ, ցորեն, եգիպտացորեն, կորեկ, գարի, վարսակ, աշորա, սպելտա, հաճար, տրիտիկալե և սորգո), օսլա պարունակող պալարներ (օրինակ՝ կարտոֆիլ, բաթաթ, յամ և տարո) կամ արմատային բանջարեղեններ (օրինակ՝ կասավա, ճակնդեղ, գազար, գոնգեղ), և չորացրած հատիկաընդեղեն (ոսպ և լոբի)[3]։ Կենդանիներից ստացված հիմնական մթերքները ներառում են տարբեր տեսակի միս (հիմնականում գյուղատնտեսական կենդանիների և թռչնամսի), ձուկ, ձու, կաթ և կաթնամթերք (օրինակ՝ պանիր)[2]։ Այլ հիմնական մթերքներ են սագո (ստացվում է սագոյան արմավենու միջուկից)[4], և մեծ մսոտ պտուղներ (օրինակ՝ հացի ծառ, հացընկույզ, կոկոս և պլանտան)։ Հիմնական մթերքները կարող են ներառել նաև մշակված սննդամթերքներ (կախված տարածաշրջանից), ինչպիսիք են ձիթապտղի յուղը, կոկոսի յուղը և շաքարը[5][6][7]։
Ընդհանուր առմամբ, հիմնական մթերքները մեծ քանակությամբ սպառվող սնունդ է, որը մարդուն էներգիա է ապահովում, հիմնականում շաքարների և ածխաջրերի տեսքով, և դրանք մեծամասամբ բուսական ծագում ունեն, քանի որ միսն ու ձուն հիմնականում պարունակում են սպիտակուցներ և ճարպեր, չնայած կաթնամթերքը պարունակում է այդ ամենը: Այնուամենայնիվ, ոչ բոլոր վայրերն են հարմար գյուղատնտեսության համար, և դրա փոխարեն կարելի է նախընտրել անասնապահությունը, քանի որ այն առավելություն ունի, որ կենդանիները կարող են ապրել գյուղատնտեսական մշակաբույսերի համար ոչ պիտանի հողերում և օգտագործել տեղական բուսական նյութը, որն այդ դեպքում ուտելի չէ մարդկանց համար և այն վերածել սննդի՝ միս, ենթամթերք, ճարպ, ձու և կաթ, որոնք մարդիկ կարող են ուտել: Կենդանիները նաև կարող են ապահովել մարդու սննդակարգը ոչ հարմարավետ էկոհամակարգերում, ինչպիսիք են անապատները, տափաստանները, տայգան, տունդրան և լեռնային տեղանքները: Հատուկ օրինակները ներառում են անասնապահություն այնպիսի տարածաշրջաններում, ինչպիսիք են Մոնղոլիան, որտեղ ոչխարներ են արածեցնում,Պրերիաներում սիուները արածեցնում էին բիզոններին, և Արկտիկայի տարածքում, որտեղ սաամի ժողովուրդը հյուսիսային եղջերուներ է արածեցնում[8][9][10]։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարբեր տարածաշրջաններում հիմնական սննդամթերքները կախված են եղանակային պայմաններից, տեղանքի ռելիեֆից, գյուղատնտեսական սահմանափակումներից, համից և էկոհամակարգերից: Օրինակ, Աֆրիկայի միջին սննդակարգում էներգիայի հիմնական աղբյուրը հացահատիկային մշակաբույսերն են (46%), արմատապտուղներն ու պալարավորները (20%) և կենդանական ծագման մթերքները (7%): Արևմտյան Եվրոպայում միջին սննդակարգի հիմնական մթերքները կենդանական ծագման են (33%), հացահատիկները (26%), արմատապտուղներն ու պալարավորները (4%):
Մարդկության մեծ մասը ապրում է սննդակարգով, որը ներառում է հետևյալ հիմնական բաղադրիչներից մեկը կամ մի քանիսը՝ հացահատիկներ (բրինձ, ցորեն, եգիպտցորեն, կորեկ և սորգո), արամատապտուղներ և պալարավորներ (կարտոֆիլ), կասավա, յամ և տարո), և կենդանական ծագման մթերքներ, ինչպիսիք են միսը, կաթը, ձուն, պանիրը և ձուկը։ Տսրածաշրրջանային հիմնական մթերքներից են նաև աշորան, սոյան, գարին, վարսակը և տեֆը։
Ընդհանուր առմամբ 15 բուսական մշակաբույսերը ապահովում են աշխարհում սպառված սննդի էներգիայի 90%–ը (առանց մսի), որոնցից բրինձը, եգիպտացորենն ու ցորենը կազմում են մարդու սննդի մոտ 2/3–ը։ Այս երեք մշակաբույսերը աշխարհի բնակչության մոտ 80%–ի հիմնական սնունդն է, իսկ բրնձով սնվում է մարդկության գրեթե կեսը։
Միևնույն ժամանակ, արմատապտուղներն ու պալարավորները հիմնական սնունդն են ավելի քան մեկ միլիարդ մարդու համար՝ կազմելով սննդի մոտ 40%–ը՝ հատկապես Սահարայից հարավ գտնվող Աֆրիկայի բնակչության կեսի համար։ Արմատապտուղները և պալարավորները հարուստ են ածխաջրերով, կալցիումով և վիտամին C–ով, բայց սպիտակուցներ քիչ են պարունակում։ Օրինակ, կասավայի արմատը զարգացող երկրների համար կարևոր սնդդամթերք է ՝ հանդիսանալով մոտ 500 միլիոն մարդու հիմնական սննդի աղբյուր։ Տնտեսական զարգացման և ազատ առևտրի շնորհիվ շատ երկրներ անցել են ցածր սննդարարությամբ հիմնական մթերքներից դեպի ավելի բարձր սննդարարությամբ մթերքների, ինչպես նաև ավելացրել են մսի օգտագործումը։
Որոշ մթերքներ, ինչպիսիք են սագախոտը, որը կեղծ հացահատիկ է, ծագումով՝ Անդերից, դարեր առաջ նույնպես եղել է հիմնական սննդամթերք[11]։ Օկա պալարները, ուլլուկո պալարները և հավակատարը, որոնք հավանաբար պատմականորեն եղել են Անդերի տարածաշրջանի հիմնական սննդամթերքները[12]։ Հյուսիսային Ամերիկայի հարթավայրերում հնդկացիների համար հիմնական կերակուրն է համարվում պեմմիկանը, որը պատրաստվում է չորացրած մսից և
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս հիմնական սննդամթերքի մեծ մասը արտադրվում է ժամանակակից, ավանդական գյուղատնտեսական մեթոդներով։ Այնուամենայնիվ, հիմնական սննդամթերքի արտադրությունը օրգանական գյուղատնտեսության մեթոդներով աճում է։
Աշխարհի արտադրությունը,
2012 թվականին[15] |
Աշխարհի միջին բերքատվությունը,
2010 թվականին |
Աշխարհի ամենաբարձր բերքատվություն ունեցող երկրները[16],
2012[17] թվականին |
Աշխարհի ամենամեծ արտադրող երկրները,
2013[18] թվականին | ||||
---|---|---|---|---|---|---|---|
Դասակարգում | Մշակաբույս | (մետրական տոննա) | (տոննա մեկ հեկտարի համար) | (տոննա մեկ հեկտարի համար) | Երկիր | (մետրական տոննա) | Երկիր |
1 | Եգիպտացորեն | 873 միլիոն | 5.1 | 11.1[19] | Միացյալ Նահանգներ | 354 միլիոն | Միացյալ Նահանգներ |
2 | Բրինձ | 738 միլիոն | 4.3 | 9.5 | Եգիպտոս | 204 միլիոն | Չինաստան |
3 | Ցորեն | 671 միլիոն | 3.1 | 8.9 | Նոր Զելանդիա | 122 միլիոն | Չինաստան |
4 | Կարտոֆիլ | 365 միլիոն | 17.2 | 45.4 | Նիդերլանդներ | 96 միլիոն | Չինաստան |
5 | Կասավա | 269 միլիոն | 12.5 | 34.8 | Ինդոնեզիա | 47 միլիոն | Նիգերիա |
6 | Սոյա | 241 միլիոն | 2.4 | 4.4 | Եգիպտոս | 91 միլիոն | Միացյալ Նահանգներ |
7 | Բաթաթ | 108 միլիոն | 13.5 | 33.3 | Սենեգալ | 71 միլիոն | Չինաստան |
8 | Յամ | 59.5 միլիոն | 10.5 | 28.3 | Կոլումբիա | 36 միլիոն | Նիգերիա |
9 | Սորգո | 57.0 միլիոն | 1.5 | 4.5 | Միացյալ Նահանգներ | 10 միլիոն | Միացյալ Նահանգներ |
10 | Պլանտան | 37.2 միլիոն | 6.3 | 31.1 | Էլ Սալվադոր | 9 միլիոն | Ուգանդա |
Մշակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրինձը հիմնականում եփում և ուտում են որպես առանձին ամբողջական ձավարեղեն, բայց այլ հիմնական հացահատիկները աղում են ալյուրի կամ խոշոր աղացած հատիկավորի տեսքով, որն օգտագործում են հաց, արիշտա, մակարոնեղեն, շիլա և շիլայանման ուտեստներ, օրինակ՝ եգիպտացորենի շիլա պատրաստելու համար (չնայած երկուսն էլ կարելի է ուտել թե՛ որպես հացահատիկ, թե՛ ալյուրի տեսքով ): Արմատային բանջարեղենը կարելի է տրորել և օգտագործել շիլայանման ուտեստներ պատրաստելու համար, ինչպիսիք են պոի և ֆուֆու: Լոբազգիները (օրինակ՝ սիսեռը, որից պատրաստվում է սիսեռի ալյուրը) և օսլա պարունակող արմատային բանջարեղենները (օրինակ՝ կաննայի կոճղարմատները) նույնպես կարելի է ալյուրի վերածել։
Սննդային արժեք
[խմբագրել | խմբագրել կոդը]Առանձին օգտագործվող հիմնական մթերքները չեն ապահովում բոլոր անհրաժեշտ սննդային տարրերը: Սննդային անբավարարություն առաջացնող պելագրա հիվանդությունը կապված է հիմնականում եգիպտացորենի սննդակարգի հետ, մինչդեռ բերի–բերի հիվանդությունը կապված է մանրացված սպիտակ բրնձի օգտագործմամբ[20]։ Լնդախտ հիվանդությունը կարող է առաջանալ վիտամին C–ի անբավարարությունից, որը հայտնի է նաև որպես ասկորբինաթթու: Մի գրող նշել է, որ ածխածնի երկօքսիդի բարձր մակարդակները, որը տեղի է ունենում կլիմայի փոփոխության արդյունքում, բացասաբար են ազդում որոշ հիմնական սննդամթերքների սննդային արժեքի վրա[21]։
10 հիմնական սննդամթերքների համեմատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետևյալ աղյուսակում նշված է 10 հիմնական բուսական մթերքների սննդանյութերի պարունակությունը հում վիճակում ՝ չոր քաշի հիման վրա, որպեսզի հաշվի առնվի դրանց տարբեր ջրային պարունակությունը։ Հում հացահատիկը հնարավոր չէ ուտել և չի կարող մարսվել, ուստի այն պետք է պատրաստվի, ծլեցվի կամ այլ կերպ մշակվի մարդկանց սպառման համար։ Ծլեցված և եփված վիճակում այս հացահատիկների յուրաքանչյուրի հարաբերական սննդանյութերի և հակասննդարար բաղադրությունների պարունակությունը տարբերվում է դրանց հում ձևից, ինչպես ցույց է տրված։ Կարտոֆիլը նույնպես պետք է խոհարարական նախապատրաստում անցնի, սակայն չպետք է ծլեցված լինի։ Նշված արժեքները ցույց են տալիս այս 10 հիմնական սննդանյութերում ամենաբարձր սննդարության խտությունը։ Մյուս սննդամթերքները, որոնք սպառվում են քիչ քանակություններով, կարող են ունենալ տարբեր սննդարարության խտություն։
Հիմնական | Եգիպտացորեն[A] | Սպիտակ բրինձ[B] | Ցորեն[C] | Կարտոֆիլ[D] | Կասավա[E] | Կանաչապատիճ սոյա[F] | Բաթաթ[G] | Յամ[Y] | Սորգո[H] | Պլանտան[Z] | Օրական առաջարկվող չափաբաժին |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ջրի պարունակությունը (%) | 10 | 12 | 13 | 79 | 60 | 68 | 77 | 70 | 9 | 65 | |
Ամբողջական հացահատիկներ՝ 100 գ չոր քաշով | 111 | 114 | 115 | 476 | 250 | 313 | 435 | 333 | 110 | 286 | |
Սննդանյութեր | |||||||||||
Էներգետիկ արժեք (կՋ) | 1698 | 1736Է | 1574 | 1533 | 1675 | 1922 | 1565 | 1647 | 1559 | 1460 | 8,368–10,460 |
Սպիտակուցներ (գ) | 10.4 | 8.1 | 14.5 | 9.5 | 3.5 | 40.6 | 7.0 | 5.0 | 12.4 | 3.7 | 50 |
Ճարպեր (գ) | 5.3 | 0.8 | 1.8 | 0.4 | 0.7 | 21.6 | 0.2 | 0.6 | 3.6 | 1.1 | 44–77 |
Ածխաջրեր (գ) | 82 | 91 | 82 | 81 | 95 | 34 | 87 | 93 | 82 | 91 | 130 |
Մանրաթելեր (գ) | 8.1 | 1.5 | 14.0 | 10.5 | 4.5 | 13.1 | 13.0 | 13.7 | 6.9 | 6.6 | 30 |
Շաքար (գ) | 0.7 | 0.1 | 0.5 | 3.7 | 4.3 | 0.0 | 18.2 | 1.7 | 0.0 | 42.9 | քիչ |
Հանքանյութեր | [A] | [B] | [C] | [D] | [E] | [F] | [G] | [Y] | [H] | [Z] | Օրական առաջարկվող չափաբաժին |
Կալցիում (մգ) | 8 | 32 | 33 | 57 | 40 | 616 | 130 | 57 | 31 | 9 | 1,000 |
Երկաթ (մգ) | 3.01 | 0.91 | 3.67 | 3.71 | 0.68 | 11.09 | 2.65 | 1.80 | 4.84 | 1.71 | 8 |
Մագնեզիում (մգ) | 141 | 28 | 145 | 110 | 53 | 203 | 109 | 70 | 0 | 106 | 400 |
Ֆոսֆոր (մգ) | 233 | 131 | 331 | 271 | 68 | 606 | 204 | 183 | 315 | 97 | 700 |
Կալիում (մգ) | 319 | 131 | 417 | 2005 | 678 | 1938 | 1465 | 2720 | 385 | 1426 | 4700 |
Նատրիում (մգ) | 39 | 6 | 2 | 29 | 35 | 47 | 239 | 30 | 7 | 11 | 1,500 |
Ցինկ (մգ) | 2.46 | 1.24 | 3.05 | 1.38 | 0.85 | 3.09 | 1.30 | 0.80 | 0.00 | 0.40 | 11 |
Պղինձ (մգ) | 0.34 | 0.25 | 0.49 | 0.52 | 0.25 | 0.41 | 0.65 | 0.60 | - | 0.23 | 0.9 |
Մանգան (մգ) | 0.54 | 1.24 | 4.59 | 0.71 | 0.95 | 1.72 | 1.13 | 1.33 | - | - | 2.3 |
Սելեն (մկգ) | 17.2 | 17.2 | 81.3 | 1.4 | 1.8 | 4.7 | 2.6 | 2.3 | 0.0 | 4.3 | 55 |
Վիտամիններ | [A] | [B] | [C] | [D] | [E] | [F] | [G] | [Y] | [H] | [Z] | Օրական առաջարկվող չափաբաժին |
Վիտամին C (մգ) | 0.0 | 0.0 | 0.0 | 93.8 | 51.5 | 90.6 | 10.4 | 57.0 | 0.0 | 52.6 | 90 |
Թիամին (B1) (մգ) | 0.43 | 0.08 | 0.34 | 0.38 | 0.23 | 1.38 | 0.35 | 0.37 | 0.26 | 0.14 | 1.2 |
Ռիբոֆլավին (B2) (մգ) | 0.22 | 0.06 | 0.14 | 0.14 | 0.13 | 0.56 | 0.26 | 0.10 | 0.15 | 0.14 | 1.3 |
Նիացին (B3) (մգ) | 4.03 | 1.82 | 6.28 | 5.00 | 2.13 | 5.16 | 2.43 | 1.83 | 3.22 | 1.97 | 16 |
Պանտոտենաթթու (B5) (մգ) | 0.47 | 1.15 | 1.09 | 1.43 | 0.28 | 0.47 | 3.48 | 1.03 | - | 0.74 | 5 |
Վիտամին B6 (մգ) | 0.69 | 0.18 | 0.34 | 1.43 | 0.23 | 0.22 | 0.91 | 0.97 | - | 0.86 | 1.3 |
Ֆոլատ (B9) (մկգ) | 21 | 9 | 44 | 76 | 68 | 516 | 48 | 77 | 0 | 63 | 400 |
Վիտամին A (ՄՄ) | 238 | 0 | 10 | 10 | 33 | 563 | 4178 | 460 | 0 | 3220 | 5000 |
Վիտամին E, ալֆա-տոկոֆերոլ (մգ) | 0.54 | 0.13 | 1.16 | 0.05 | 0.48 | 0.00 | 1.13 | 1.30 | 0.00 | 0.40 | 15 |
Վիտամին K1 (մկգ) | 0.3 | 0.1 | 2.2 | 9.0 | 4.8 | 0.0 | 7.8 | 8.7 | 0.0 | 2.0 | 120 |
Բետա-կարոտին (մկգ) | 108 | 0 | 6 | 5 | 20 | 0 | 36996 | 277 | 0 | 1306 | 10500 |
Լյութեին+զեաքսանտին (մկգ) | 1506 | 0 | 253 | 38 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 86 | 6000 |
Ճարպեր | [A] | [B] | [C] | [D] | [E] | [F] | [G] | [Y] | [H] | [Z] | Օրական առաջարկվող չափաբաժին |
Հագեցած ճարպաթթուներ (գ) | 0.74 | 0.20 | 0.30 | 0.14 | 0.18 | 2.47 | 0.09 | 0.13 | 0.51 | 0.40 | քիչ |
Չհագեցած ճարպաթթուներ (գ) | 1.39 | 0.24 | 0.23 | 0.00 | 0.20 | 4.00 | 0.00 | 0.03 | 1.09 | 0.09 | 22–55 |
Պոլիչհագեցած ճարպաթթուներ (գ) | 2.40 | 0.20 | 0.72 | 0.19 | 0.13 | 10.00 | 0.04 | 0.27 | 1.51 | 0.20 | 13–19 |
[A] | [B] | [C] | [D] | [E] | [F] | [G] | [Y] | [H] | [Z] | Օրական առաջարկվող չափաբաժին |
[A]Եգիպտացորեն
[B] Սպիտակ երկարահատիկ բրինձ
[C] Կարմրահատ ցորեն
[D]Կարտոֆիլ
[E] Կասավա
[F]Կանաչապատիճ սոյա
[G] Բաթաթ
[H] Սորգո
[Y] Յամ
[Z]Պլանտան
[/*] unofficial
Պատկերներ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Եփված սպիտակ բրինձ
-
Ցորենի ալյուրից պատրաստված հաց
-
Եգիպտացորեն
-
Կարմիր լոբի
-
Սորգոյի սերմեր և «պայթեցված» սորգո
-
Կորեկի հատիկ
-
Հավակատար (ձախը) և սովորական ցորենի սերմեր
-
Օկա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Su, Wen-Hao; He, Hong-Ju; Sun, Da-Wen (24 March 2017). «Non-Destructive and rapid evaluation of staple foods quality by using spectroscopic techniques: A review». Critical Reviews in Food Science and Nutrition. 57 (5): 1039–1051. doi:10.1080/10408398.2015.1082966. ISSN 1040-8398. PMID 26480047. S2CID 40398017.
- ↑ 2,0 2,1 United Nations Food and Agriculture Organization: Agriculture and Consumer Protection. «Dimensions of Need - Staples: What do people eat?». Վերցված է 15 October 2010-ին.
- ↑ «Around the world in dishes made with pulses». Food and Agricultural Organisation of the United Nations. 18 November 2015. Վերցված է 23 September 2017-ին.
- ↑ The Sago Palm: The Food and Environmental Challenges of the 21st Century. Kyoto University Press. 2015. էջ 331. ISBN 978-1-920901-13-4.
- ↑ «African Food Staples». Վերցված է 29 May 2015-ին.
- ↑ «Olive Oil & Health - All Olive Oil». Վերցված է 29 May 2015-ին.
- ↑ «How Sugar Went From a Condiment to a Diet Staple». Time.
- ↑ «Bidos». March 26, 2016.
- ↑ Sustainability of the Indigenous People's food system. 2021. doi:10.4060/cb5131en. ISBN 978-92-5-134561-0.
{{cite book}}
:|website=
ignored (օգնություն) - ↑ Hill, Christina Gish (May 2, 2016). «Precolonial Foodways». The Routledge History of American Foodways. Routledge. doi:10.4324/9781315871271-3 (inactive 1 November 2024). ISBN 978-1-315-87127-1.
{{cite book}}
: CS1 սպաս․ DOI inactive as of Նոյեմբեր 2024 (link) - ↑ E.A. Oelke; և այլք:. «Quinoa». University of Minnesota.
- ↑ Arbizu and Tapia (1994). «Plant Production and Protection Series No. 26. FAO, Rome, Italy». FAO / Purdue University.
- ↑ John E. Foster. «Pemmican». The Canadian Encyclopedia. Արխիվացված օրիգինալից 29 May 2015-ին. Վերցված է 29 May 2015-ին.
- ↑ Allianz. «Food security: Ten Crops that Feed the World». Allianz.
- ↑ «Food and Agricultural commodities production / Commodities by regions». Food and Agriculture Organization of the United Nations. 2012. Արխիվացված է օրիգինալից 16 June 2016-ին. Վերցված է 7 January 2015-ին.
- ↑ The numbers in this column are country average; regional farm productivity within the country varies, with some farms even higher.
- ↑ «FAOSTAT: Production-Crops, 2010 data». Food and Agriculture Organization of the United Nations. 2011. Արխիվացված է օրիգինալից 2012-06-19-ին. Վերցված է 2012-01-08-ին.
- ↑ «Food and Agricultural commodities production / Countries by commodity (2013 data)». Food and Agriculture Organization of the United Nations. Վերցված է 24 April 2016-ին.
- ↑ «USDA Crop Production» (PDF). Վերցված է 20 February 2022-ին.
- ↑ United Nations Food and Agriculture Organization: Agriculture and Consumer Protection. «Rice and Human Nutrition» (PDF). Վերցված է 15 October 2010-ին.
- ↑ Wernick, Adam (29 October 2017). «Global warming threatens nutrition levels in staple crops». Public Radio International (PRI). Վերցված է 30 October 2017-ին.
- ↑ «Nutrient data laboratory». United States Department of Agriculture. Արխիվացված է օրիգինալից April 3, 2019-ին. Վերցված է August 10, 2016-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հիմնական սնունդ կատեգորիայում։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիմնական սնունդ» հոդվածին։ |