Jump to content

Հիմնական ուտեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիմնական ուտեստ
Ենթակատեգորիակերակուր, course Խմբագրել Wikidata
Նախորդentrée
անտիպաստո
նախուտեստ

Հիմնական ուտեստ Խմբագրել Wikidata

Հաջորդաղանդեր
սուրճ Խմբագրել Wikidata

Հիմնական ուտեստ, մի քանի ճաշատեսակներից բաղկացած կերակուրի հատուկ կամ հիմնական ուտեստ: Այն սովորաբար մատուցում են էնտրեից (նախուտեստ) հետո:

Հիմնական բաղադրիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական ուտեստը սովորաբար ճաշացանկի ամենածանր, ամենահագեցնող և բարդ ուտեստն է: Հիմնական բաղադրիչը միսը կամ ձուկն է։ Այդ պատճառով այն երբեմն անվանում են «մսային ուտեստ»: Բուսական խոհանոցում հիմնական ուտեստ սովորաբար հանդիսանում են հատիկաընդեղենից պատրաստված ուտեստները։ Հիմնական ուտեստին նախորդում է նախուտեստ, ապուր և/կամ աղցան, իսկ հաջորդում է դեսերտ:

Պաշտոնական ճաշկերույթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնական ճաշկերույթների ժամանակ լավ պլանավորված հիմնական ուտեստը կարող է ազդարարել ճաշի ավարտը և քննարկումների կուլմինացիան: Նման դեպքում դեպի հիմնական ուտեստ ընթացքը այնպես են իրականցվում, որ հիմնական ուտեստը սպասված է դառնում ճաշկերությի մասնակիցների կողմից, և եթե սննդակարգը հաջող է, ապա ճաշկերույթը մեծ բավականություն է պատճառում մասնակիցներին: Հիմնական ուտեստին հաջորդող ճաշատեսակները հանգստացնում են համի ընկալիչները և ստամոքսը[1]։

Անվանման կիրառում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Կանադայում (բացի Քվեբեկից) հիմնական ուտեստն ավանդաբար անվանում են «էնտրե»[2][3][4] Անգլախոս քվեբեկացիները հետևում են ժամանակակից ֆրանսիական «էնտրե» տերմինի կիրառմանը, որը վերաբերում է հիմնական ճաշից առաջ մատուցվող ուտեստին:

Ըստ լեզվաբան Դեն Ջուրաֆսկու, էնտրե տերմինի հյուսիսամերիկյան կիրառումը գալիս է ֆրանսերեն «entrée»՝ «մի քանի մսային ուտեստներից՝ առաջինը» իմաստից[5]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://books.google.ru/books?id=K7L2GwAACAAJ. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  2. «entrée». ENTRÉE | meaning in the Cambridge English Dictionary. Cambridge Dictionary.
  3. Stewart, Marjabelle Young and Elizabeth Lawrence (1999). Commonsense Etiquette: A Guide to Gracious, Simple Manners for the Twenty-First Century. St. Martin's Press. էջ 99. ISBN 9780312242947.
  4. «You are what you eat — and how you translate the menu». 22 September 2014. Վերցված է 12 September 2017-ին.
  5. Porzucki, Nina (22 September 2014). «You are what you eat—and how you translate the menu». The World from PRX (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 13 May 2023-ին. Վերցված է 2024-03-11-ին.

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիմնական ուտեստ» հոդվածին։