Հիմնական հարթություն
Արտաքին տեսք
Հիմնական հարթությունը գնդային կոորդինատային համակարգում հանդիսանում է հղման հարթություն, որը բաժանում է գունդը երկու կիսագնդի։ Երկրակենտրոն լայնությունը որևէ կետի դեպքում սահմանվում է որպես անկյուն՝ հիմնական հարթության և այդ կետը գնդի կենտրոնին միացնող ուղիղի միջև[1]:
Երկրի աշխարհագրական կոորդինատային համակարգում հիմնական հարթությունն է հասարակածը։
Երկնային կոորդինատների համակարգերն ունեն տարբեր հիմնական հարթություններ[2]՝
- Հորիզոնական կոորդինատային համակարգը օգտագործում է դիտորդի հորիզոնը։
- Բեսելյան կոորդինատային համակարգը օգտագործում է Երկրի տերմինատորը (ցերեկ/գիշեր սահմանագիծը)[3]: Սա Դեկարտյան կոորդինատային համակարգն է (x, y, z)։
- Հասարակածային կոորդինատային համակարգը օգտագործում է երկնային հասարակածը։
- Խավարածրային կոորդինատային համակարգը օգտագործում է խավարածիրը։
- Գալակտիկական կոորդինատային համակարգը օգտագործում է Ծիր Կաթինի գալակտիկական հասարակածը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Rogers, Lucy (2008), It's ONLY Rocket Science: An Introduction in Plain English, Springer, էջ 136, ISBN 9780387753782.
- ↑ Newcomb, Simon (1906). A Compendium of Spherical Astronomy with Its Applications to the Determination and Reduction of Positions of the Fixed Stars. Macmillan. էջ 92..
- ↑ «NASA - Besselian Elements of Solar Eclipses». NASA. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 13-ին.