Հիմնական արտադրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հիմնական արտադրություն, ձեռնարկության արտադրական պրոցեսի մաս, որի ընթացքում հիմնական նյութերը վերածվում են պատրաստի արտադրանքի։ Իրականացվում է հիմնական արտադրամասերում։ Բնույթն ու կառուցվածքը կախված են թողարկվող արտադրանքի առանձնահատկություններից, արտադրության տիպից և կիրառվող տեխնոլոգիայից։ Լինում է սինթետիկ (բազմատեսակ հումքից պատրաստվում է մեկ կամ մի քանի տեսակի արտադրանք), անալիտիկ (միատեսակ հումքից պատրաստվում է բազմատեսակ արտադրանք), ուղղակի պրոցեսների ձևով (միատեսակ հումքից թողարկվում է մեկ պատրաստի արտադրանք), ինչպես նաև անընդհատ կամ ընդհատվող, ագրեգատային կամ նեղ մասնագիտացված։ Հիմնական արտադրությունը կարող է կազմակերպվել տեխնոլոգիական սկզբունքով, երբ առանձին օղակներն առանձնացվում են ըստ օպերացիաների տեխնոլոգիական համասեռության, և առարկայական սկզբունքով, երբ հիմնական արտադրության յուրաքանչյուր մասը կատարում է որոշակի արտադրատեսակի պատրաստման բոլոր օպերացիաները կամ դրանց մի մասը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 406 CC-BY-SA-icon-80x15.png