Հիմլեր գործողություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ձախից աջ` Ֆրանց Ժոզեֆ Հուբերը, Արտուր Նեբե և Հիմլեր գործողության երեք գլխավոր կազմակերպիչներ Հայնրիխ Հիմլեր, Ռայնհարդ Հայնդրիխը, Հենրիխ Մյուլերը:

Հիմլեր գործողություն (նաև հայտնի որպես Պահածո գործողություն կամ Պահածոյացված ապրանքների գործողություն), 1939 թվականի կեղծ դրոշով գործողություն պլանավորված Նացիստական Գերմանիայի կողմից, որպես արդարացում Գերմանիայի կողմից Լեհաստան ներխուժելու համար։ Այն ներառում էր մի քանի փուլ կեղծ հարձակումներ իրենք իրենց վրա` օգտագործելով անմեղ մարդկանց կամ համակենտրոնացման ճամբարների ձերբակալվածների։ Հիմլեր գործողությունը հավանաբար Եվրոպայում Երկորդ համաշխարհային պատերազմի առաջին ռազմագործողությունն էր[1]։

Պլանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականի ներխուժումից ամիսներ առաջ գերմանական մամուլը և քաղաքական գործիչները, ինչպիսիք էր Ադոլֆ Հիտլերը իրականացրեցին ազգային և միջազգային քարոզչություն` մեղադրելով լեհաստանի իշանություններին Լեհաստանում էթիկ գերմանացիների նկատմամբ էթնիկ զտումների մեջ[2][3]։

Նախագիծը անվանվեց նրա կազմակերպիչ Հայնրիխ Հիմլերի անունոնով[1], համակարգում էր Ռայնհարդ Հայնդրիխը[4] և կառավարում էր[5] Հենրիխ Մյուլերը[1][4]։ Այս կեղծ դրոշով գործողության նխատակն էր պատրանք ստեղծել Լեհաստանի ագրեսիայի ընդդեմ Գերմանիայի, ինչը կարող էր դիտվել որպես արդարացում Գերմանիայի ներխուժման Լեհաստան։ Հիտլերը հույս ուներ համոզել լեհերի դաշնակիցներ Միացյալ Թագավորությանը և Ֆրանսիային հրաժարվել Գերմանիայի դեմ պատերազմ հայտարարելու մտքից[6]։

Իրագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողությունները հիմնականում կատարվեցին 1939 թվականի օգոստոսի 31-ին[7]։ Գործողությունը, ինչպես նաև Գերմանիայի ներխուժումը նախատեսված էին օգոստոսի 26-ին, սակայն դիվանագիտական խնդիրների պատճառով այն հետաձգվեց Օգոստոսի 31/սեպտեմբերի 1, սակայն գերմանական ջոկատներից մեկը տեղյակ չէր հետաձգման մասին և իրականացրեց հարձակում գերմանական դիրքերի վրա, որի արդյունքում մի քանի գերմանացիներ սպանվեցին[8]։ Գործողությունները իրականացվեցին ՍՍ[7] և ՍԴ-ի գործակալները[9]։ Գերմանացի զինվորները լեհերի համազգեսներով պետք է գրոհեին սահմանային տարբեր կառույցների վրա, վախեցնեին տեղաբնիկներին կրակոցներով, վանդալային գործողություններ իրականացնեին և նահանջեին` թողնեին լեհական համազգեստով մի քանի դիակներ[9]։ Դիակները պատկանում էին համակենտրոնացման ճամբարների ձերբակալվածներին, որոնք հագած էին լեհական համազգեստ և սպանվել էին մինչև այդ։ Նրանք ծրագրի ժամանակ կոչվում էին պահածոներ, որից գալիս է գործողության ոչ պաշտոնական անվանումը` Պահածո գործողություն[1][7][10][11]։

Գործողության մեջ իրականացվեցին մի քանի տարբեր գործողություններ, ներառյալ հարձակումներ

Գլայվիցի պատահար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալֆրեդ Նայոքս
Գլիվիցեի ռադիոյի աշտարակն այսօր: Այն ամենաբարձր փայտե կառույցն է Եվրոպայում:

1939 թվականի օգոստոսի 31-ի գիշերը գերմանացի գործակալների փոքր խումբ հագած լեհական համազգեստ գրավեցին Գլիվիցեի ռադիոկայանը և լեհերենով հակագերմանական կարճ հեռահաղորդագրություն ուղարկեցին։ Մի քանի ձերբակալվածների (շատ հնարավոր է Դախաու համակենտրոնացման ճամբարից) և մեկ լեհ ակտիվիստի դի թողնվեցին դեպքի վայրում լեհական համազգեստով[10][13]։

Արդյունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեպտեմբերի 1-ին Հիտլերը Ռայխստագում իր ելույթում 21 սահմանային պատահարները համարեց արդարացում Գերմանիային «պաշտպանվելու» լեհերից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Roger Manvell, Heinrich Fraenkel, Heinrich Himmler: The SS, Gestapo, His Life and Career, Skyhorse Publishing Inc., 2007, 1-60239-178-5, Google Print, p.76
  2. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Hitler անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  3. Nazi Conspiracy And Aggression, Volume VI. Office of United States Chief of Counsel For Prosecution of Axis Criminality. United States Government Printing Office: Washington, 1946, p.188 Archived 2003-05-08 at the Wayback Machine.
  4. 4,0 4,1 20 Nuremberg Trial Proceedings Volume 4; Thursday, 20 December 1945 Archived 24 February 2008 at the Wayback Machine.. The Avalon Project. Retrieved 4 August 2007.
  5. Gerald Reitlinger, The SS, Alibi of a Nation, 1922-1945, Da Capo Press, 1989, 0-306-80351-8, Print, p.122
  6. Steven J. Zaloga, Poland 1939: The Birth of Blitzkrieg, Osprey Publishing, 2002, 1-84176-408-6, Google Print, p.39
  7. 7,0 7,1 7,2 James J. Wirtz, Roy Godson, Strategic Denial and Deception: The Twenty-First Century Challenge, Transaction Publishers, 2002, 0-7658-0898-6, Google Print, p.100
  8. Jack Weidner, A Question of Honor, Infinity Publishing, 2002, 0-7414-0953-4, Google Print, p.61
  9. 9,0 9,1 9,2 9,3 Martin Allen, Himmler's Secret War: The Covert Peace Negotiations of Heinrich Himmler, Carroll & Graf Publishers, 2005, 0-7867-1708-4, Google Print, p.51
  10. 10,0 10,1 10,2 10,3 Christopher J. Ailsby, The Third Reich Day by Day, Zenith Imprint, 2001, 0-7603-1167-6, Google Print, p.112
  11. John S. Craig, Peculiar Liaisons in War, Espionage, and Terrorism of the Twentieth Century, Algora Publishing, 2005, 0-87586-331-0, Google Print, p.180
  12. Jorgensen, Christer, "Hitler's Espionage Machine", Spellmount Ltd., 2004, 1-86227-244-1
  13. «Museum in Gliwice: WHAT HAPPENED HERE?»։ Արխիվացված է օրիգինալից 2008-05-02-ին։ Վերցված է 2019-11-28 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]