Հիմենո II Գարսես
Հիմենո II Գարսես | |
Մասնագիտություն՝ | կառավարիչ |
---|---|
Ծննդյան օր | ոչ վաղ քան 882 և ոչ ուշ քան 890 |
Վախճանի օր | մայիսի 29, 931 |
Դինաստիա | Խիմենես |
Հայր | García Jiménez of Pamplona?[1] |
Մայր | Dadildis of Pallars? |
Ամուսին | Sancha Aznárez? |
Զավակներ | García Jiménez?, Սանչո Խիմենես, Դադիլդիս Խիմենես և Նունիլոնա Խիմենա |
Հիմենո II Գարսես (իսպ.՝ Jimeno II Garcés) ոչ վաղ քան 882 և ոչ ուշ քան 890 - մայիսի 29, 931, Նավարրայի թագավորը (925-ից 931 թվականներին) Հիմենես արքայատոհմից։ Սանչո I Գարսեսի կնոջ՝ Տոդոյ Ասնարես թագուհու հետ եղել է թագավորության ժամանակավոր կառավարիչը իր բարեկամ՝ Գարսի I Սանչեսի մանուկ ժամանակ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմենո II-ը եղել է Գարսի II Հիմենեսի և նրա երկրորդ կնոջ՝ Դադիլդիս Պալյարսկոյի որդին։ Երբ 925 թվականին մահացավ նրա եղբայրը՝ Սանչո I Գարսես թագավորը, Հիմենոն դարձավ իր մանկահասակ բարեկամի՝ Գարսի I Սանչեսի խնամակալը՝ կիսելով գահի խնամակալությունը մահացած արքայի՝ Թոդայի կնոջ հետ։ Միևնույն ժամանակ Հիմենո II-ը խնամակալության վերաբերյալ փաստաթղթերում օգտագործել է արքայական տիտղոսը։ Փաստաթղթերը, որոնք Գարսիա I Սանչեսին շնորհում էին նրան «արքա» տիտղոսը, վերաբերում էին միայն Հիմենոյի կյանքի վերջին տարվան։ Իր կառավարման ժամանակ Հիմենո II-ը փորձում էր տարաձայնություններ չունենալ իր մուսուլանական հարևանների հետ։ Միայն 927 թվականին նա զորք հավաքելով արշավանք է իրականացրել Բանու Կասիի մուսուլմանների ունեցվածքի համար՝ մտադիր լինելով աջակցել իր բարեկամին՝ էմիր Կորդովա Աբդ ար Ռահմանա III-ին[2], սակայն հետ է վերադարձել՝ չանցկացնելով ռազմական գործողություններ։ Հիմենո II-ը մահացել է 931 թվականի մայիսի 29-ին, 5 տարի և 5 ամիս իր կառավարությունից հետո։
Ըստ Նավարրայի հին պատմության՝ «Ծագումնաբանության օրենսգրքի» աղբյուրների Հիմենո II Գարսեսը ամուսնացած է եղել պարոն Լառաունայի և Տոդե թագուհու քրոջ՝ Ասնարա Սանչեսի աղջկա՝ Սանչա Ասնարեսի հետ։ Սանչա Ասնարեսը սպանվել է Լակո շքեղ ամառանոցում (Գալիսիայում), իսկ ի պատասխան դրան սպանվել են նաև Իոաննա Վելասկեսոմը և Քարդելեմ Վելասկեսոմը Սալերասոյում։ Սանչեյ Անսարեսի հետ ամուսնությունից հետո Հիմենո II-ը ունեցել է չորս երեխա։
- Գարսիա՝ ամուսնացել է իր հոր՝ Սանչե Գարսեսի խորթ քրոջ հետ, ինչը տեղի է ունեցել Գասկոնում։ Սպանել է մորը, որից հետո՝ ինքն էլ սպանվել է։
- Սանչո՝ ամուսնացել է Բայլո կոմսի՝ Գարսի Դատոյի աղջկա՝ Կիկսիլեյի հետ
- Դադիլդիս՝ Ուեսկի Մուսի Ասնարեսա իբն ալ-Տավիլիայի կինը
- Մունիա՝ (Նունիա կամ Նունիլա) (ամուսնացել է 913 թվականի նոյեմբերի 25-ից հետո), Լեոն Ֆրուել II-ի կինը 911 թվականից ի վեր (875-925 թվականների շրջանում)
- Հիմենո II-ը իր սպասուհուց ևս ունեցել է մեկ որդի՝ Գարսին, ով մահացել էր Կորդովեում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Lundy D. R. The Peerage
- ↑ Абд ар-Рахман III был племянником жены Химено II, Санчи Аснарес.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Корсунский А.Р. История Испании IX — XIII веков. — М.: Высшая школа, 1976. — 239 с.
- Альтмира-и-Кревеа Р. История средневековой Испании. — СПб.: Евразия, 2003. — 608 с. — ISBN 5-8071-0128-6
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Реконкиста». Վերցված է 28 февраля 2010-ին.
- «Navarre, kings» (անգլերեն). Foundation for Medieval Genealogy. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 28 февраля 2010-ին.