Հիմար (անձնանուն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիմար
Հիմար
Տեսակիգական անձնանուն
Սեռիգական
Նշանակությունհիմար
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Կապված հոդվածներ«Հիմար» սկսվող էջեր

Հիմար, հայկական իգական անուն։ Առաջացել է հայերեն հիմար բառից։ Այս անվանը համապատասխանում են հունական Σάλον և թուրքական Saloz անձնանունները, որոնք նույնպես նշանակում են հիմար[1]։ Հիմար՝ Σάλος էին կոչվում որոշ սուրբ մարդիկ, որոնք Քրիստոսի սիրով իրենց հիմար էին ձևացնում և որոնցից ամենանշանավորն է Սիմեոն Աղվաշը[2]։

Գործածություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հիմար Վանեցի - Լենկթեմուրի արշավանքի ժամանակ ամուսինը սպանվելով (1387)՝ գնում է մի քրդի մոտ և նրա կնոջ մոտ ծառայության անցնում։ Տիկնոջ մահից հետո նրա կինն է դառնում՝ պահպանելով իր հավատքը։ Տաճիկ մուղրիները չարանում են և պահանջում, որ հավատքը փոխի։ Հիմարը մերժում է և բավարարվում միայն եկեղեցուն 3 քար գցելով։ Քսան տարի հետո գնում է Մակու՝ որպեսզի քրիստոնեությունն ազատ դավանի, բայց զղջալով իր արարքի համար՝ նորից գալիս է Վան և քարկոծմամբ նահատակվում մուղրիների կողմից (1418)[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Գ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1946, էջ 528 — 742 էջ։
  2. Sophocles 977 բ
  3. Նօտարք 47