Jump to content

Հիլ Քլինթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիլ Քլինթոն
անգլ.՝ Clint Hill
Դիմանկար
Ծնվել էհունվարի 4, 1932(1932-01-04)
ԾննդավայրԼարիմոր, Հյուսիսային Դակոտա
Մահացել էփետրվարի 21, 2025(2025-02-21)[1][2] (93 տարեկան)
Մահվան վայրԲելվիդեր, Կալիֆոռնիա
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՄինեսոտայի պետական ​​համալսարան Մուրհեդ և Concordia College?
Մասնագիտությունթիկնապահ և intelligence agent
ԱշխատատուԱՄՆ գաղտնի ծառայություն
ԱմուսինԼիզա Մաքքաբին
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո մեդալ
 Clint Hill (Secret Service) Վիքիպահեստում

Հիլ Քլինթոն (Քլինթ) (անգլ.՝ Clinton J. Hill, հունվարի 4, 1932(1932-01-04), Լարիմոր, Հյուսիսային Դակոտա - փետրվարի 21, 2025(2025-02-21)[1][2], Բելվիդեր, Կալիֆոռնիա), ԱՄՆ Գաղտնի ծառայության գործակալ, որը ծառայել է հինգ նախագահների օրոք՝ Դուայթ Էյզենհաուերից մինչև Ջերալդ Ֆորդ։ Հիլը առավել հայտնի է դարձել իր խիզախ գործողությամբ՝ 1963 թվականի նոյեմբերի 22-ին, երբ Դալասում սպանվել է ԱՄՆ նախագահ Ջոն Ֆ. Քենեդին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիլ Քլինթոնը ծնվել է Հյուսիսային Դակոտայում։ Մայրը եղել է նորվեգացի։ Ծնվելուց 17 օր անց նրա մայրը (բաժանված հորից) նրան մկրտել է, ապա թողել Ֆարգո քաղաքի մանկատանը։ Երեք ամիս անց նա որդեգրվել է մեկ այլ նորվեգական ընտանիքի կողմից։

Հիլի նոր ընտանիքը տեղափոխվել է Վաշինբերն, որտեղ նա ավարտել է Վաշինբերնի միջնակարգ դպրոցը[3] ։ Այնուհետև նա սովորել է Մուրհեդի (Մինեսոտա) Կոնկորդիա քոլեջում, որտեղ խաղացել է ամերիկյան ֆուտբոլ, բասկետբոլ և բեյսբոլ, ուսումնասիրել է պատմություն և 1954 թվականին ավարտել ուսումը։

Քոլեջն ավարտելուց կարճ ժամանակ անց նա զորակոչվել է ԱՄՆ բանակ և ուղարկվել Ֆորտ Լեոնարդ Վուդ (Միսսուրի)՝ նախնական պատրաստության։ Այնուհետև նա ծառայության է նշանակվել է ԱՄՆ բանակի Հետախուզական կենտրոնում՝ Դանդալկում (Մերիլենդ), որտեղ վերապատրաստվել է որպես հակահետախուզության (CI) հատուկ գործակալ և Դենվերի 113-րդ հակահետախուզական կորպուսի IX տարածաշրջանային գրասենյակում ծառայել մինչև 1957 թվականը[4]։

Ռազմական ծառայությունից հետո Հիլը միացել է Գաղտնի ծառայությանը և աշխատանքի անցել Դենվերի գրասենյակում։ 1958 թվականին նա ծառայել է նախագահ Դուայթ Էյզենհաուերի անվտանգության խմբում[5]։ Երբ Ջոն Ֆ. Քենեդին ընտրվել է ԱՄՆ նախագահ, Հիլը նշանակվել է առաջին տիկին Ժակլին Քենեդիի անվտանգության աշխատակից։

Ջոն Ֆ. Քենեդիի սպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագահ Քենեդին սպանվել է 1963 թվականի նոյեմբերի 22-ին Դալասում (Տեխաս), եղել է քաղաքով ընթացող ավտոշարասյան մեջ։ Մահափորձի պահին Հիլը Գաղտնի ծառայության ուղեկցող մեքենայից վազել է կրակոցների ուղղությամբ, ցատկել նախագահական մեքենայի հետևի հատվածին և իր մարմնով պաշտպանել վիրավոր նախագահին ու առաջին տիկին Ժակլին Քենեդիին, մինչ մեքենան շտապում էր Փարկլենդ հիվանդանոց։ Նրա գործողությունը նկարահանվել է ամերիկացի գործարար, կանացի հագուստ արտադրող Աբրահամ Զապրուդերի կողմից[6]։

Հիլը շարունակել է աշխատել որպես Ժակլին Քենեդիի անվտանգության աշխատակից ևս մեկ տարի՝ նրա ամուսնու մահից հետո[7]։

Հետագա կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականին նա հեռացել է ծառայությունից, մեկուսացել իր տանը։ Ունեցել է ալկոհոլային կախվածություն, 1980-ականների սկզբում ընկերների ջանքերով կարողացել է հաղթահարել ալկոհոլային կախվածությունը։ 2017 թվականին Հիլը հայտարարել է, որ 54 տարի շարունակ կրկին ու կրկին վերապրում է Դալասի դեպքերը։

2012 թվականի ապրիլին հրապարակվել է «Տիկին Քենեդին և ես» գիրքը, որտեղ Հիլը նկարագրում է իր կարիերան և աշխատանքային հարաբերությունները Ժակլին Քենեդիի հետ[8]։

Հիլ Քլինթոնը մահացել է 2025 թվականի փետրվարի 21-ին, իր տանը՝ Բելվիդերում (Կալիֆոռնիա նահանգ), 93 տարեկան հասակում[9]։ Նա վերջին կենդանի մնացած ուղևորն էր այն մեքենայից, որը նախագահ Քենեդիին տեղափոխել Պարկլենդի հիվանդանոց։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Clint Hill, Lisa McCubbin. Mrs. Kennedy and Me: An Intimate Memoir (англ.). — Gallery Books, 2012. — ISBN 9781451648447.
  • Clint Hill, Lisa McCubbin. Five Days in November (англ.). — Gallery Books, 2014. — ISBN 9781476731506.
  • Clint Hill, Lisa McCubbin. Five Presidents. My Extraordinary Journey with Eisenhower, Kennedy, Johnson, Nixon, and Ford (англ.). — *Gallery Books, 2017. — ISBN 9781476794143.
  • Clint Hill, Lisa McCubbin. My Travels with Mrs. Kennedy (англ.). — Gallery Books, 2022. — ISBN 9781982181116.
  • Хилл К., Мак-Каббин Л. Миссис Кеннеди и я / пер. с англ. Д. Земляковой. — Эксмо, 2017. — 480 с. — (Антироман). — ISBN 978-5-699-95789-7.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Clint Hill, Secret Service Agent Who Risked His Life to Protect JFK, Dies at 93People.
  2. 2,0 2,1 2,2 Χρήστος Κ. Πέθανε ο πράκτορας που προσπάθησε να σώσει τον Τζον Φ. Κένεντι — 2025.
  3. Ogden, Eloise (2012 թ․ սեպտեմբերի 25). «A witness to history: Former Secret Service agent talks about N.D. & Jacqueline Kennedy». Minot Daily News. Minot, North Dakota. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 26-ին.
  4. Hill, Clint (2016). Five Presidents. Gallery Books. էջեր 8–9. ISBN 9781476794143.
  5. 'Mrs. Kennedy': A relationship of respect, protection, love Արխիվացված 2012-06-24 Wayback Machine. USA Today, April 2, 2012. Retrieved April 19, 2013.
  6. Фильм Запрудера
  7. «Охранник первой леди описал убийство Кеннеди: "Она тянулась за куском черепа президента"». NEWSru.com (ռուսերեն). 2012-04-05. Վերցված է 2025-03-05-ին.
  8. «Рецензия на мемуары на washingtontimes.com». Արխիվացված օրիգինալից 2016-10-05-ին. Վերցված է 2017-01-05-ին.
  9. «Clint Hill, Secret Service agent who leapt onto JFK's car after the president was shot, dies at 93». Associated Press. 2025 թ․ փետրվարի 24. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2025 թ․ փետրվարի 24-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիլ Քլինթոն» հոդվածին։