Հիլդա Գալֆայան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալֆայան ազգանունով այլ մարդկանց մասին:
Հիլդա Գալֆայան | |
---|---|
Ծնվել է | 1942 |
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, մանկավարժ և գրող |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Փարիզի համալսարան |
Գիտական աստիճան | հոգեբանական գիտությունների դոկտոր (1973) |
Պարգևներ | |
Հիլդա Գալֆայան Վիքիդարանում |
Հիլդա Մարգարի Գալֆայան-Փանոսյան (1942, Ստամբուլ, Թուրքիա), հայ բանաստեղծուհի, մանկավարժ։ Հոգեբանական գիտությունների դոկտոր (1973):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիլդա Գալֆայանը ծնվել է 1942 թվականին Կոստանդնուպոլիս քաղաքում։ Սովորել է Կոստանդնուպոլսի Եսայան վարժարանում, հայագիտական կրթություն ստացել է Հրանտ Տեր-Անդրեասյանի մոտ։ Սովորել է Սորբոնի համալսարանում, 1973 թվականին պաշտպանել է ատենախոսություն և ստացել հոգեբանության դոկտորի գիտական աստիճան։ 1975 թվականին ավարտել է Փարիզի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ինստիտուտի հայագիտության բաժինը։ Զբաղվել է մանկավարժությամբ։ Աշխատակցել է սփյուռքի մի շարք պարբերականների։ 1993 թվականին ստեղծել է լեզվի պահպանության «Մաշտոց» կենտրոնը, օտարախոսների համար հրատարակել հայերենի ուսումնական ձեռնարկ։ 2003 թվականին մասնակցել է Հայաստան-Սփյուռք համաժողովին, 2006 թվականին` կրթության հարցերին նվիրված համահայկական ժողովին։ Քնարերգության հիմնական թեման սփյուռքահայ կյանքն է, մայրենին պահպանելու մտահոգությունը։ Սորբոնի համալսարանում դասավանդում է հոգեբանություն և լեզվաբանություն[1][2][3]։
Պարգևներ, կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սորբոնի համալսարանի հոգեբանության դոկտոր, 1973
- Ֆրանսահայ գրողների միության մրցանակ, 1981
- Արցախի վարչապետի պատվոգիր, 2009
- Սերժ Սարգսյանի շնորհակալագիր, 2009
- Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Խաչատուր Աբովյան մեդալ, 2009
- Մովսես Խորենացու մեդալ, 2014[4]
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Կաթիլ մը», ժողովածու, 1980։
- «Լեզուէն անդին», ժողովածու, 1980։
- «Արևմտահայերենի ուղեցույց ոչ հայախոսների համար»։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ «Հայկական վիրտուալ համալսարանը հյուրընկալեց պրոֆ. Հիլդա Գալֆայան-Փանոսյանին»։ www.avc-agbu.org։ Վերցված է 2016-10-22
- ↑ ««Աստված ուզեց երևի, որ այսպիսի մեթոդ ստեղծեմ հայ լեզվին համար». Հիլդա Գալֆայան-Փանոսյան»։ Hayern Aysor։ 2013-07-13։ Վերցված է 2016-10-22
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ նախագահ.հայ։ Վերցված է 2016-10-22
|