Հիլբերտ-Հուանգի ձևափոխություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիլբերտ-Հուանգի ձևափոխություն (անգլ.՝ HHT), ձևափոխության տեսակ, որի դեպքում ազդանշանը տարրալուծվում է ըստ էմպիրիկ մոդերի, հետագայում այդ մոդերի նկատմամբ Հիլբերտի ձևափոխության կիրառմամբ։ Այս ձևափոխությունը նախատեսված է ոչ գծային և ոչ ստացիոնար ազդանշանների հետ ավելի արդյունավետ աշխատանքի համար։

Հիլբերտ-Հուանգի ձևափոխությունը հարմոնիկ անալիզում օգտագործվող Ֆուրիեյի ձևափոխության համանման ձևափոխություն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիլբերտ-Հուանգի ձևափոխությունը առաջարկվել է 1995 թվականին Նորդեն Հուանգի կողմից իր՝ ՆԱՍԱ-ում աշխատելու տարիներին։ Ձևափոխության օգտագործման առաջնային նպատակը տայֆունների մակերեսային ալիքների ուսումնասիրությունն էր։ 1998 թվականին տպագրված հոդվածում մեթոդը ընդհանրացվեց կամայական ժամանակային շարքերի ուսումնասիրման նպատակով օգտագործման համար[1]։ Ի սկզբանե կոչվել է «EMD-HSA» - ոչ գծային և ոչ ստացիոնար ազդանշանների ձևափոխություն ըստ էմպիրիկ մոդերի՝ հետագա Հիլբերտի սպեկտրալ անալիզի կիրառմամբ, սակայն հետագայում, օգտագործվելով գիտության այլ ճյուղերում, սկսել է օգտագործվել ավելի կարճ «HHT» անվանումը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Huang, Norden E.; Shen, Zheng; Long, Steven R.; Wu, Manli C.; Shih, Hsing H.; Zheng, Quanan; Yen, Nai-Chyuan; Tung, Chi Chao; Liu, Henry H. (1998 թ․ մարտի 8). «The empirical mode decomposition and the Hilbert spectrum for nonlinear and non-stationary time series analysis». Proceedings of the Royal Society of London. Series A: Mathematical, Physical and Engineering Sciences. 454 (1971): 903–995. doi:10.1098/rspa.1998.0193.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.scholarpedia.org/article/Hilbert-Huang_transform
  2. Hilbert-Huang Transform and Its Applications