Հիլանա Տաարկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիլանա Տաարկա
Ծնվել էմարտի 22, 1856(1856-03-22)[1]
ԾննդավայրՀիլանա, Մեռեմյաե, Վիրումաա, Էստոնիա
Մահացել էդեկտեմբերի 27, 1933(1933-12-27)[1] (77 տարեկան)
Մահվան վայրՎիմոռսկի, Մեռեմյաե, Վիրումաա, Էստոնիա
Քաղաքացիություն Էստոնիա
Մասնագիտություներգչուհի
 Hilana Taarka Վիքիպահեստում

Հիլանա Տաարկա[2] (էստ․՝ Hilana Taarka), նաև Հիլանա Տարկա (էստ․՝ Hilana Tarka)[3] (Դարյա Պիսումա (էստ․՝ Darja Pisumaa), Դարյա Մատվեևա (էստ․՝ Darja Matvejeva), Վասիլա Տաարկա (էստ․՝ Vasila Taarka)[4], մարտի 22, 1856(1856-03-22)[1], Հիլանա, Մեռեմյաե, Վիրումաա, Էստոնիա - դեկտեմբերի 27, 1933(1933-12-27)[1], Վիմոռսկի, Մեռեմյաե, Վիրումաա, Էստոնիա), սետու էթնիկ խմբի ռունական երգերի կատարող։ Կրել է «Սետուի երգեցիկ մայր» (էստ․՝ Setu lauluema) ոչ պաշտոնական տիտղոսը[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիլանա Տաարկայի մոր անունը Օկա (Ագաֆյա Գերասիմովա) է եղել։ 16 տարեկանում նրան կնության են տվել Հյարմա գյուղից Մատս (Մատվե Գավրիլով) անունով մի տղամարդու։ Ընտանիքում չորս երեխա է եղել, Հիլանան ընտանիքի ավագ երեխան է եղել։ Հիլանան նրա հայրենի գյուղն է (Հիլանամյագի, էստ․՝ Hilanamägi): Ընտանիքը հարուստ է եղել, բայց հայրը հարբեցող էր և վաճառել է գրեթե իր բոլոր հողերը, իսկ Հիլանայի եղբորը՝ իր ժառանգորդին, մնացել է միայն մեկ կտոր հող։ Երբ Հիլանան 13 տարեկան էր, նա սկսել է օգնել մորը երկանքով աղալու գործում։ Աշխատավայրում մայրը Հիլանային երգել է սովորեցրել։ Օկան լավ էր երգում, և բանահավաքները գալիս էին նրա մոտ երգեր ձայնագրելու։ Օկան երգել է բազմաթիվ հարսանիքների ժամանակ և Հիլանային տարել է իր հետ։ Օկան մահացել է 34 տարեկանում։ Մատսն ապրել է 60 տարի։ Հիլանան չի ամուսնացել։ Հարևան գյուղից մի տղա նրա ձեռքն է խնդրել, բայց հարազատները դեմ են եղել նրանց ամուսնությանը[2][5]։ Առանց պաշտոնական ամուսնության Հիլանան հինգ երեխա է ունեցել՝ Ֆյոկլային, Սերգեյին, Իրինային, Ագաֆիային և Տատյանային, որոնց հայրը Վասիլի Իվանովիչ Կոոսերն է եղել։

Սետու երգեցիկ մայրիկի՝ Հիլանա Տաարկայի հուշարձանը Օբինիցա գյուղում

Հիլանա Տաարկան առաջինն էր, ով էստոնական կրթված շրջանակներին ծանոթացրել է երկրի հարավ-արևելքում բնակվող սետու էթնիկ խմբի ժողովրդական երգերին[6]։ Սետուի ռունական երգերի կատարողների մեծ ընտանիքում, դեռևս Յակոբ Հուրտի ժամանակ, այնպիսի երգիչների հետ, ինչպիսիք են Միկո Օդեն (Miko Ode, Եվդոկիա Կանիստե, 1864-1924) և Մարտինա Իրոն (Martina Irò, Իրինա Լույկ, 1866-1947), Հիլանա Տաարկան առանձնապես հայտնի է դարձել հանպատրաստից ստեղծագործելու իր զարմանալի ունակությամբ և երգարվեստի նյութական հարստությամբ[2][5]։

1921 թվականին՝ Յանովի օրը, Հիլանա Տաարկան, որպես մենակատար, մեծ պատիվ է ունեցել Հելսինկիում շնորհավորել Ֆինլանդիայի նախագահին տոնի կապակցությամբ, ինչպես նաև ելույթ ունենալ Ֆինլանդիայի երգի փառատոնում[2]։

1920-ականներին նա երգել է մի շարք հրապարակային համերգներում, այդ թվում՝ Տալլինի Էստոնիա համերգասրահում։ 1922 թվականին Սետուի երգի առաջին փառատոնի ժամանակ Հիլանա Տաարկան ողջույնի երգ է երգել Սետումաայից 100 ժողովրդական երգիչների մասնակցությամբ[7]։

Սահմանամերձ հողերի ընկերության (էստ․՝ Piirimaade Selts) հրահանգիչ Սամուել Սոմմերի (Samuel Sommer) և Մայրենի լեզվի ակադեմիական միության (էստ․՝ Akadeemiline Emakeele Selts) աջակցությամբ երեք «Սետուի երգեցիկ մայրերի»՝ Հիլանա Տաարկային, Մարտինե Իրոնին և Աննե Վաբարնային 1926 թվականին Էստոնիայի Հանրապետության կողմից նշանակվել է ամսական փոքր նպաստ[8]։

Սակայն Հիլանա Տաարկայի կյանքի վերջին տարիներն անցել են աղքատության մեջ, ինչի մասին նա երգել է իր երգերում[2]՝:
«Olõ-õs meil põldu, mida põima,
Olõ-õs rüki, mida rühki,
Külä-ks võti künnümaa,
Vald ragi mi varigu!»

Մահացել է 1933 թվականի դեկտեմբերի 27-ին՝ 77 տարեկան հասակում Վիմմորսկի գյուղի իր փոքրիկ տանը, դստեր՝ Տատյանայի (Taana, Tattö) ձեռքերի վրա[3]։ 1934 թվականի հունվարի 6-ին «Lääne Teataja» թերթում գրել են, որ տեղական լուրերի համաձայն Հիլանա Տաարկան մահացել է սովից[6]։ Հուղարկավորությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 31-ին Օբինիցա գյուղի գերեզմանատանը[6]։

Ստեղծագործական ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիլանա Տաարկայի մեծ երգացանկում տեղ են գտել մի քանի երկար էպիկական երգեր, ինչպես Միկո Օդեի և Մարտինա Իրոյի մոտ, բայց անվանի սետու երգչուհիներից Հիլանա Տաարկան (Wasila Taarka ծխական գրառումներում) առաջինն է, ով կատարել է կատակներից բաղկացած հումորային երգեր և նրան հաճախ հրավիրել են երգելու Սետումաայում կազմակերպվող երեկույթներին ու հարսանիքներին[5]։

Հիլանա Տաարկայի՝ Յակոբ Հուրտին (1903) և պատմաբան Հենդրիկ Պրանցին (Hendrik Prants, 1889) նվիրված ռունական երգրերը հրատարակվել են Հուրտի կողմից «Setukeste lauludes» ժողովածուում։ Ժողովածուի երկու հատորներում, ի թիվս այլ երգիչների երգերի, կան Հիլանա Տաարկայի 29 երգեր, որոնցից 16-ը հասարակ երգեր են[2]`:
1. Հին կրոնական՝ ,,Päevapoeg", «Neiu veri»,,,Hiiv hitskmehe",,,Imelik koda" և «Ait põleb»,
2. Քրիստոնեական՝ «Jeesuse surm»,
3. Հեքիաթային՝ «Haned kadunud», «Hobune varas­tatud», «Oravad oksalt — müügiks müüril»,,,Karjaneiu ja kaup­mehed" և «Neiu liin»,
4. Աղջկական՝ «Neiu kiidab oma käsi­tööd»,
5. Ծննդյան խաղային՝ «Liigu, liigu lijnakõnõ!»,
6. Հարսնացուի հարսանեկան երգեր՝ «Ristimäle (pulma kutsudes)», «Ristimäle (saaja-päeval)» և «Neiu trotsijale».

Այս հրատարակություններում կան Հիլանա Տաարկայի 13 բազմաբնույթ երգեր[2]՝:
«Kosjasõit + Kalmu­neiu»,
,,Hääl kadunud + Vend pilliks Pihkvas",
«Neiu vennad + Tänuline lind»,
«Tütar vette + Uibonõ näiokõnõ + Neiumüük»,
«Kolm vaest + Härjad varastatud»,
«Rikas kosilane + Kuhja loomine».
Դրանցից ամենաերկարը 128 տողանոց երգ է՝ «Kosjasõit + Kal­muneiu»[2]:

Ֆինն բանահավաք Արմաս Օտտո Վայսանենն այդ ժողովածուի երգերից շատերը ձայնագրել է ֆոնոգրաֆի վրա և ձեռքով արտագրել 1913, 1914, 1921 և 1922 թվականներին։ Սետուական բանահյուսությունը հավաքել են նաև Տարտուի համալսարանի բանասիրական ֆակուլտետի ուսանող Պաուլոպրիյտ Վոոլայնը (Paulopriit Voolaine, 1899-1985) և մանկավարժ Յան Այնելոն (Jaan Ainelo, 1882—1941): Ըստ Վայսանենի, Հիլանա Տաարկայի երգած գովաբանական և լալագին երգերի մեծ մասը մնացել է չձայնագրված, մասնավորապես, բոլոր նրանք, որոնք նա երգել է Սետումաայում և Էստոնիայում հարսանիքների ժամանակ, ինչպես նաև 50 տարեկանից հետո իր հյուրերի համար[2]։

Հիլանա Տաարկայի գերեզմանը Օբինիցա գյուղի գերեզմանատանը (2019 թվականի հունիս)

Հիշատակի հավերժացում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆինն քանդակագործ Աիպո Սաիլոն (Aipo Sailo) իր կյանքի վերջին տարիներին քանդակել է Հիլանա Տաարկայի կիսանդրին։
  • 1986 թվականին Օբինիցա գյուղում բացվել է «Սետուի երգեցիկ մայրիկ Հիլանա Տաարկա» հուշարձանը, որը կերտել է քանդակագործ Էլմար Ռեբանեն (Elmar Rebane
  • Սետոմաայի վոլոստը շնորհում է Հիլանա Տաարկայի անվան մշակութային մրցանակ սետուի ավանդական մշակույթի պահպանման գործում ակնառու աշխատանքի համար[9][10]։
  • Վիռուս բանաստեղծուհի Կաուկսի Ույլեն գրել է «Տաարկա» պիեսը, որը բեմականացվել է 2005 և 2006 թվականների ամռանը Օբինիցա գյուղում։
  • 2008 թվականին Exitfilm կինոստուդիան թողարկել է «Տաարկա» գեղարվեստական ​​ֆիլմը, որը նկարահանել է ռեժիսոր Այն Մյաեոտսը (Ain Mäeots), որտեղ գլխավոր դերերում հանդես են գալիս Ինգա Սալուրանդը (Inga Salurand, երիտասարդ Տաարկա), Սիյրի Սիսասկը (Siiri Sisask, Դարիյա (Տաարկա) Պիսումաա) և Մարյե Մետսուրը (Marje Metsur, ծեր Տաարկա)[11][12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Faceted Application of Subject Terminology
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Elmar Päss (1934)։ «Hilana Taarka»։ Sõjaeelse Eesti esseistika ja kirjanduskriitika (էստոներեն)։ Eesti Kirjandus։ Արխիվացված է օրիգինալից 2021-05-19-ին։ Վերցված է 2021-05-20 
  3. 3,0 3,1 Hilana Tarka suri(էստոներեն) // Päewaleht. — 1933. — № 1. Архивировано из первоисточника 19 Մայիսի 2021.
  4. Veera Pino Elukutseline tegevus — setu rahvalaulik (Darja Pisumaa, alias Hilana Taarka – Vasila Taarka)(էստոներեն) // Keel ja Kirjandus. — 1994. — № 2. — С. 99–104.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Postimees (31.12.1933)։ «"Lauluimä" Hilana Taarka»։ Digar (էստոներեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-05-19-ին։ Վերցված է 2021-05-20 
  6. 6,0 6,1 6,2 Lääne Teataja (06.01.1934)։ «Päevast päeva»։ Digar (էստոներեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-05-20-ին։ Վերցված է 2021-05-20 
  7. Kalendrileht '81 märts // Kultuur ja Elu. — 1981.
  8. «Setu lauluema Anne Vabarna»։ folklore.ee (էստոներեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-06-13-ին։ Վերցված է 2021-05-20 
  9. Meremäe Vallavolikogu (03.03.2017)։ «Hilana Taarka nimelise kultuuripreemia andmise kord»։ Riigi Teataja (էստոներեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-05-20-ին։ Վերցված է 2021-05-20 
  10. «Hilana Taarka nimelise omakultuuripreemia laureaadid on selgunud»։ Setomaa (էստոներեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-05-19-ին։ Վերցված է 2021-05-20 
  11. «Taarka (2008)»։ Eesti Filmi Andmebaas (էստոներեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-05-19-ին։ Վերցված է 2021-05-20 
  12. «Taarka (2008)»։ IMDB 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Elmar Päss. Hilana Taarka Archived 2021-05-19 at the Wayback Machine..(էստոներեն) // Eesti Kirjandus. — 1934. — Nr. 1.
  • Pino, Veera. Elukutseline tegevus — setu rahvalaulik (Darja Pisumaa, alias Hilana Taarka — Vasila Taarka)(էստոներեն) // Keel ja Kirjandus. — 1994. — Nr 2, lk. 99-104.