Jump to content

Հիլանա Սեդարուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիլանա Սեդարուս
մասրի՝ هيلانة سيداروس
Դիմանկար
Ծնվել էհունվարի 13, 1904(1904-01-13)[1]
ԾննդավայրՏանտա[2]
Մահացել էհոկտեմբերի 15, 1998(1998-10-15)[2] (94 տարեկան)
Քաղաքացիություն Եգիպտոս և  Օսմանյան կայսրություն
Մայրենի լեզուարաբերեն
Մասնագիտությունբժիշկ և գինեկոլոգ

Հիլանա Սեդարուս (հունվարի 13, 1904(1904-01-13)[1], Տանտա[2] - հոկտեմբերի 15, 1998(1998-10-15)[2]), Եգիպտոսի առաջին բժշկուհին, եղել է ղպտի[3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիլանա Սեդարուսը ծնվել է 1904 թվականին, նախնական կրթություն ստանալուց հետո ընդունվել է Կահիրեում գտնվող աղջիկների գիշերօթիկ դպրոց[4]։ Հետագայում նա վերապատրաստվել է մանկավարժական համալսարանում, որտեղ 2 տարի անց՝ 1922 թվականին ստացել է կրթաթոշակ և 5 այլ եգիպտացի 5 այլ եգիպտացի ուսանողի հետ ուղարկվել է Լոնդոն ՝ մաթեմատիկա սովորելու։

Հիլանա Սեդարուսն ու Զայնաբ Քամելը համարվում են սովորելու նպատակով Անգլիա ուղարկված առաջին ուսանողուհիները։ Հիլանա Սեդարուսն ընդունվել է Լոնդոնի բժշկական դպրոց, որտեղ վերապատրաստվել է և 1930 թվականին պաշտպանել իր դոկտորական թեզը։

Հիլանա Սեդարուսն Եգիպտոս վերադառնալուց հետո աշխատանքի է անցել որպես բժշկուհի և համարվել Եգիպտոսի առաջին կին բժշկուհին։ Նա աշխատել է Կահիրեի «Քիչեներ» հիվանդանոցում (Շուբրա գլխավոր հիվանդանոց)՝ իր վիրահատությունները կատարելով ղպտի հիվանդանոցում։ Նա նաև մասնավոր կլինիկա է բացել և մասնագիտացել մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտում[5]։

Բժշկուհին թոշակի է անցել յոթանասուն տարեկանում։ Թոշակի անցնելուց հետո նա զբաղվել է մանկական գրքերի և պատմվածքների թարգմանությամբ։ Նա իր ունեցվածքի մի մասն օգտագործել է բարեգործական նպատակներով։

Հիլանա Սեդարուսը մահացել է 1998 թվականին, բնական մահով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://web.archive.org/web/20120219195401/http://www.copticmedical.com/Hilana.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 https://www.annaharkw.com/Article.aspx?id=948676&date=10072013
  3. «About: Hilana Sedarous». dbpedia.org. Վերցված է 2024 թ․ հունիսի 12-ին.
  4. https://www.madamasr.com/en/2016/03/08/feature/society/firsts-for-egyptian-women/, Firsts for Egyptian women. {{cite web}}: External link in |last= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն); Missing or empty |url= (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  5. Mostafa, Marwa (2023 թ․ հուլիսի 2). «10 Egyptian Women Who Changed History». Top 50 Women Forum (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 12-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]