Jump to content

Հիզեր Ուայթսթոուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիզեր Ուայթսթոուն
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 24, 1973(1973-02-24)[1] (52 տարեկան)
ԾննդավայրԴոտան, Ալաբամա
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունJacksonville State University?, Հուվեր ավագ դպրոց և Central Institute for the Deaf?
Մասնագիտությունմոդել, գրող, գեղեցկության մրցույթի մասնակից և բալետի պարող
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
🌐
 Heather Whitestone Վիքիպահեստում

Հիզեր Լեյթ Ուայթսթոուն Մաքքալլամ (անգլ.՝ Heather Leigh Whitestone McCallum, փետրվարի 24, 1973(1973-02-24)[1], Դոտան, Ալաբամա), խուլ ու համր ամերիկացի մոդել, «Միսս Ամերիկա 1995» մրցույթի հաղթող, գրող, բալետի պարուհի[2][3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիզեր Ուայթսթոունը ծնվել է 1973 թվականի փետրվարի 24-ին, ԱՄՆ Ալաբամա նահանգի Դոթան քաղաքում։

Մեկ ու կես տարեկանում Հիզերը գրեթե ամբողջությամբ կորցրել է լսողությունը, ինչը դժվարացրել է նրա կյանքը։ Չորրորդ դասարանում Հիզերը տեղեկացել է Ալաբամայից մի կնոջ՝ կույր և խուլ ամերիկացի գրող, հասարակական գործիչ Հելեն Քելլերի կյանքի պատմությունը և ոգեշնչվել նրանով։

Հիզերը ծնողներին խնդրել է, որ իրեն ուղարկեն հատուկ դպրոց, քանի որ առողջական խնդրի պատճառով նա չի կարողացել սովորել իր հասակակիցների մակարդակով[4]։

Սենթ Լուիսի (Միսսուրի նահանգ) Խուլերի ինստիտուտում երեք տարվա ընթացքում նա կարողացել է հասնել իր հասակակիցների մակարդակին և վերադարձել տուն, որպեսզի միջին ակադեմիական գնահատական ստանալու համար ավարտի իր դպրոցը։

Տասնվեց տարեկանում, ծնողների բաժանումից հետո, Հիզեր Ուայթսթոունը տեղափոխվել է Բիրմինգհեմ քաղաք, որտեղ մեկ տարի հաճախել է Ալաբամայի Գեղարվեստի դպրոցը (անգլ.՝ Alabama School of Fine Arts)։ 1991 թվականին նա ավարտել է Բերիի միջնակարգ դպրոցը։ Դրանից հետո Հիզերը ընդունվել է Ջեքսոնվիլի պետական համալսարան (անգլ.՝ Jacksonville State University), որը գտնվում է Ալաբամա նահանգի Ջեքսոնվիլ քաղաքում։ Սիրել է զբաղվել բալետով։

Գեղեցիկ արտաքին ունենալու շնորհիվ սկսել է մասնակցել գեղեցկության մրցույթների։ Առաջին անգամ մասնակցել է Ալաբամայի Շելբի շրջանի մրցույթին։ Այդ մրցույթը նրան վստահություն է հաղորդել և նա մասնակցել է «Միսս Ջեքսոնվիլի համալսարան» մրցույթին, որտեղ դարձել է հաղթող, իսկ 1994 թվականին դարձել է «Միսս Ալաբամա» մրցույթի հաղթող և հնարավորություն ստացել մասնակցելու «Միսս Ամերիկա» գեղեցկության մրցույթին[5]։ 1995 թվականին նա հաղթել է նաև այդ հեղինակավոր ամերիկյան մրցույթում։

Որպես «Միսս Ամերիկա-1995» մրցույթի հաղթող նա ամբողջ երկրում ներկայացրել է S.T.A.R.S. ծրագիրը (անգլ.՝ Success Through Action and Realization of your dreamS, որը թարգմանվում է որպես «Հաջողություն՝ գործողության և երազանքդ իրականացնելու միջոցով»)։ Ծրագրի մեջ ընդգրկվել է է հինգ կետ․ դրական մտածողություն, հավատ քո երազանքին, պատրաստակամություն քրտնաջան աշխատելու, դժվարությունների հաղթահարում և հուսալի աջակցության թիմի ստեղծում։ Նա նաև եղել է Հաշմանդամություն ունեցող մարդկանց զբաղվածության հարցով նախագահի կոմիտեի անդամ, գլխավորել է երկրի ամենամեծ բազմամեդիա սոցիալական արշավը՝ լսողության վաղաժամ կորստի հայտնաբերման նպատակով, որը ստեղծվել էր «Միսս Ամերիկա» կազմակերպության և Ալեքսանդր Գրահամ Բելլի խուլերի ասոցիացիայի կողմից[6]։

Համալսարանն ավարտելուց հետո Հիզերը շարունակել է իր գործունեությունը խուլերի և լսողության խնդիրներ ունեցող մարդկանց հետ կապված ոլորտում, անձնական կյանքի փորձի հիման վրա գրել է գրքեր այդ թեմայով։

Եղել է ԱՄՆ հանրապետական կուսակցության աջակից, ելույթ է ունեցել կուսակցության 1996 և 2000 թվականների ազգային համագումարներում՝ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածուներ Բոբ Դոուլի և Ջորջ Բուշ կրտսերի օգտին[7]։

Լսողության բարելավման համար 2002 թվականի սեպտեմբերի 19-ին հաջողությամբ կատարել է վիրահատություն՝ խխունջային ներպատվաստում։

Հիզեր Ուայթսթոունը ապրում է իր ամուսնու՝ Ջոն Մաքքալլումի հետ՝ Ջորջիա նահանգի Սենթ Սայմոնս կղզում։ Նրանք ունեն չորս երեխա՝ Ջոն, Ջեյմս, Ուիլսոն և Ուիլյամ[8]։

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Самые яркие участницы конкурса «Мисс Америка»». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 23-ին.
  3. «Первая женщина с нарушенным слухом, которая завоевала титул Мисс Америка». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 23-ին.
  4. «Gadsden Times - Google News Archive Search». news.google.com. Վերցված է 2025 թ․ հուլիսի 13-ին.
  5. Miss Alabama History Արխիվացված 2015-06-02 Wayback Machine(անգլ.)
  6. Miss America Organization. "Miss America 1995: Heather Whitestone." Miss America Organization. Miss America Organization, 2012. Web. 19 Oct. 2012.
  7. «Wayback Machine» (PDF). www.misssouthcentral.org. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2025 թ․ հուլիսի 13-ին.
  8. «Miss America : 1995». missamerica.org. Վերցված է 2025 թ․ հուլիսի 13-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիզեր Ուայթսթոուն» հոդվածին։