Հիզեր Մորրիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox film.png
Հիզեր Մորրիս
Heather Morris by Gage Skidmore.jpg
Ծնվել է 1987 թվականի փետրվարի 1
Ծննդավայր Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտություն դերասանուհի, երգչուհի, պարուհի
IMDb ID ID 3529987
ԿինոՊոիսկ ID 1732143


Հիզեր Ելիզաբեթ Մորրիս (անգլ.՝ Heather Elizabeth Morris,փետրվարի 1, 1987({{padleft:1987|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:1|2|0}})[1], Թաուզենդ Օուքս, Վենտուրա շրջան, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ամերիկացի դերասանուհի, երգչուհի և պարուհի: Առավել հայտնի է «Երգչախումբ» («Glee») սերիալի Բրիտանիի դերով:

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիզեր Մորրիսը ծնվել է 1987 թվականի փետրվարի 1-ին Կալիֆոռնիա նահանգի Տաուզանդ-Օքս քաղաքում, սակայն ապագա աստղը մեծացել է Սքոթսդեյլ քաղաքում: Նա սկսեց պարել 1 տարեկան հասակում[2]: Պատանի Հեզերը մասնակցել է մի շարք պարի մրցույթների: 13 տարեկան հասակում մասնակցել է «Star Circle» շոուին, սակայն չի հասել մինչև կիսաեզրափակիչ: Նրա հայրը մահացել է քաղցկեղից, երբ նա 14 տարեկան էր: Desert Mountain միջին դպրոցն ավարտելուց հետո, Հեզերը մտածում էր ընդունվել տեղական համալսարան, սակայն հետ կանգնեց այդ մտքից: 19 տարեկան հասակում ապագա աստղը տեղափոխվեց Լոս-Անջելես[3]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին քայլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին մեծ նշանակություն ունեցող մասնակցությունը եղավ 2006 թվականի «So You Think You Can Dance?» երկրորդ շոուն: Կատարյալ մասնակցություն է ունեցել, սակայն երեք ձայն պակաս էր, որպեսզի հայտնվեր լավագույն 20-ի մեջ[4]:

Չհուսահատվելով, Հիզերը վերադարձավ Լոս-Անջելես և շարունակում էր իր կարիերան: Մեծ հաջողություն եղավ հայտնվել «Beyonce Experience World Tour»[5]-ին և մասնակցել Բեյոնսեյի հետ մի բեմում և պարել նրա երգի տակ: Որոշ ժամանակ անց նա վերադառնում է Բեյոնսեյի խումբը, որտեղ անց էին կացվում մինի-պրոմոտուրներ՝ «Single Ladies (Put a Ring on it)», ներառելով նաև American Music Awards[6] , Saturday Night Live և ուրիշներ: 2009 թվականին Մորրիսը կատարել է «Վառվի՛ր այս ամառ» ֆիլմի էպիզոդային դերը: Հենց այդտեղ է հանդիպել հանրաճանաչ պարարվեստ Զակ Վուդլիին: Վուդլին ապշած էր Հիզերի տաղանդով և խորհուրդ էր տալիս մասնակցել այլ նախածերի: Ի շնորհիվ նրա աղջիկը հայտնվեց «Էլայ Ստոուն» սերիալի էպիզոդներում, «Հեքիաթներ գիշերվա համար» ֆիլմում, և վերջապես «Երգչախումբ» սերիալում:

Հեռուստասերիալ «Երգչախումբ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեյոնսեի ավարտից հետո՝ Հիզերը իր ձեռքի տակ վերցրեց դերասանական աշխատանքը և սկսեց զբաղվել պարարվեստով: Մի անգամ Զակ Վուդլին մոտեցավ նրան խնդրանքով՝ սովորեցնել «Երգչախումբ» սերիալի դերասաններին Բեյոնսեյի պարը Single Ladies տեսահոլովակից: Հենց այդ ժամանակ էլ նրանք փնտրում էին մի աղջկա երրորդ չերլիդերի համար: Հենց այդպես Հիզեր Մորրիսը ստացավ Բրիթթանի Պիրսի դերը[7]: Դա դարձել է երկրորդ եթերաշրջանի Britney/Brittany գլխավոր հերոսուհին: Այդ դերով նա որոշակի հայտնիություն ձեռք բերեց:

2011 թվականին նա մասնակցությւոն է ունեցել «Glee Live! In Concert!» ֆիլմի նկարահանումներին և ուղարկվել է իր կոլեգաների հետ ճանապարհորդության ԱՄՆ և Եվրոպա: Ճանապարհորդության ընթացքում նա կատարել է «I’m a Slave 4 U» երգը:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի մայիսի 16-ից Հիզերը ամուսնացած էր բեյսբոլիստ Թեյլոր Հաբբելի հետ[8], ում հետ նա հանդիպվում էր 6 տարի մինչ իրենց ամուսնությունը[9]։ Զույգը ունի երկու որդի՝ Էլայջա Հաբբելլը(ծնվ․ 28․09․2013)[10] և Օուեն Բարլետտ Հաբբելլ (ծնվ․ 11․02․2016)[11]։

«Маxim» ամսագիրը Մորրիսին համարել է Թոփ-100 ամենասեքսուալ կանանցից մեկը։ Դերասանուհին հայտնվել է 85-րդ տեղում։

2010 թվականին նա դարձել է «Estee Lauder» կոսմետիկական ընկերության դեմքը[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. «Star from Hit TV Show Visits Good Morning WNY»։ WKBW։ December 31, 2009։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-12-11-ին։ Վերցված է January 8, 2010 
  3. Erin Balse and Suzanne Gardner. "Don't Stop Believin': The Unofficial Guide to Glee." ECW Press. 2010
  4. «So You Think You Can Dance 2, June 8: Fear and Loathing In Las Vegas»։ Reality News Online։ September 6, 2006։ Վերցված է January 8, 2010 
  5. «Glee : La vie des acteurs avant la série» (French)։ News de stars։ 2011-05-30 
  6. «Beyonce «Single Ladies» American Music Awards»։ Youtube.com։ 2009-01-10։ Վերցված է 2011-11-09 
  7. «Young Entertainers Get a Taste of Hollywood»։ My Buffalo։ December 31, 2009։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-12-11-ին։ Վերցված է January 8, 2010 
  8. Heather Morris's Wedding with Taylor Hubbell Turns into a Massive Glee Reunion
  9. Adams Martinez Patty (2011-10-01)։ «All the Right Moves: How Glee's Heather Morris Stays Fit»։ Fitness։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-06-07-ին։ Վերցված է 2013-04-07 
  10. Heather Morris Gives Birth to Baby Boy Elijah
  11. Heather Morris Welcomes Son Owen Bartlett
  12. «'Glee's' Heather Morris will FLIRT! with cosmetics line»։ Blog.zap2it.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-12-11-ին։ Վերցված է 2011-11-09 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]