Հիդրոնիում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիդրոնիում
Изображение химической структуры
Քիմիական բանաձևH₃O⁺
Մոլային զանգված3,2E−26 կիլոգրամ[1] գ/մոլ
Քիմիական հատկություններ
pKa0 ± 0,01[2]
Դասակարգում
CAS համար13968-08-6
PubChem123332
SMILES[OH3+]
ChEBI109935
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Հիդրոնիում, հիդրոնիումի իոն, հիդրօքսոնիումի իոն, ջրային լուծույթում ջրածնի հիդրատացված իոնը՝ H3O+։ Լուծույթում ջրածնի ազատ իոնը (այսինքն, ջրածնի ատոմի միջուկը՝ պրոտոնը) կապվում է ջրի մոլեկուլների հետ՝ առաջացնելով, գլխավորապես հիդրոնիում՝ H++H2Օ=H3Օ+։ Պրոտոնի աննշան չափի (10-13 սմ, մնացած իոնների շառավիղները 10-8 սմ կարգի են) պատճառով այն ստեղծում է էլեկտրական ուժեղ դաշտ, որի ազդեցությամբ ջրի մոլեկուլի թթվածնի ազատ էլեկտրոնային զույգի և պրոտոնի միջև առաջանում է կովալենտ կապ։ Հիդրոնիումի առաջացումը նման է ամոնիումի իոնի առաջացմանը (տես նաև Ազոտ)։ Բյուրեղներում H3Օ+ իոնը կոչվում է օքսոնիում։ Պարզված է, որ ջրի մոլեկուլների ասոցման պատճառով հիդրոնիում կապվում է մեծ քանակությամբ ջրի հետ։ Այդ դեպքում ստացված հիդրոնիումի հիդրատացված իոններն արտահայտում են H5O2+, H7O3+, H9O4+ բանաձևերով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Oxonium
  2. Binas (նիդերլ.) — 2 — Noordhoff Uitgevers, 1986. — ISBN 978-90-01-89351-4


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 399 CC BY-SA icon 80x15.png