Հիդրոմետալուրգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հիդրոմետալուրգիա (հիդրո և մետալուրգիա), հանքաքարերից, հարստանյութերից կամ տարբեր արդյունաբերական թափոններից մետաղների կորզում՝ քիմիական ռեագենտների ջրային լուծույթներում լուծելու և այդ լուծույթներից մետաղները կամ նրանց միացությունները անջատելու եղանակով։ Հիդրոմետալուրգիան ընդգրկում է հետևյալ հիմնական հաջորդական տեխնոլոգիական փուլերը. հանքաքարի մեխանիկական մշակում՝ փշրում, մանրում։ Քիմիական բաղադրության փոփոխում լվացահանմանը նախապատրաստելու համար (ընթացող պրոցեսների բնույթից կախված լինում է օքսիդացնող, քլորացնող, սուլֆատացնող կամ վերականգնող թրծում, եռակալում)։ Լվացահանում՝ մետաղը կամ նրա միացությունը ջրային լուծույթ փոխադրելու պրոցես։ Որպես լուծիչներ օգտագործում են աղաթթու, ծծմբական թթու, սոդայի, ցիանական աղերի լուծույթներ են։ Լուծում են գուռերի մեջ կամ բարձր ճնշման տակ՝ ավտոկլավներում։ Մետաղ պարունակող լուծույթի անջատումը նստվածքից և նրա մաքրումը խառնուկներից (լուծույթի պարզեցում)։ Նստվածքի լվացում և ջրազերծում։ Լուծույթից մետաղի կամ նրա միացության անջատում՝ Էլեկտրոլիզի, ցեմենտացման, սորբցիոն, էքստրակցիոն, պինդ կամ գազային վերականգնիչներով վերականգնելու եղանակներով։ Անջատված նյութի հետագա մշակում՝ մինչև պահանջվող մաքրության մետաղ կամ համաձուլվածք ստանալը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 399 CC-BY-SA-icon-80x15.png