Հիդրոերկրաբանական ավազան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիդրոերկրաբանական ավազան, իջվածք, որ գտնվում է բարձրացած խոշոր ծալքաբեկորների կամ լեռների միջև և կազմված է ջուր պարունակող տարահասակ շերտավոր ապարներից։ Հիդրոերկրաբանական ավազանի օրինակ են Դնեպրա-դոնեցկյան, Մերձկասպյան իջվածքները։ Հիդրոերկրաբանական ավազաններն ընդգրկում են ոչ միայն արտեզյան, այլ նաև գրունտային ավազանները, ավելի լայն տերմին է, քան արտեզյան ավազանը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 392