Հիդրավլիկական հարված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիդրավլիկական հարվածի պատճառով վնասված կցորդներ

Հիդրավլիկական հարված, հեղուկում ճնշման կտրուկ բարձրացում՝ խողովակաշարում հոսքի արագության հանկարծակի փոփոխման (օրինակ, խողովակաշարի արագ պատնեշման) դեպքում։ Հիդրավլիկական հարվածը հեղուկի առաձգական դեֆորմացիաների առաջացման և խողովակի երկարությամբ դրանց տարածման բարդ պրոցես է։

Հիդրավլիկական հարվածը կարող է վթարի պատճառ դառնալ, ուստի խողովակաշարում տեղադրում են ապահովիչ սարքեր (հավասարիչ ռեզերվուարներ, օդային թասակներ, վենտիլներ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png