Հիդրավլիկական թռիչք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիդրավլիկական թռիչքի օրինակ

Հիդրավլիկական թռիչք, բաց հունում ջրի մակարդակի կտրուկ, թռիչքաձև բարձրացման երևույթ, երբ հոսքը այսպես կոչված բուռն վիճակից անցնում է հանգիստ վիճակի։ Հիդրավլիկական թռիչքի գոտում մակարդակի զգալի բարձրացումն ուղեկցվում է մակերևութային «գրտնակի» առաջացամամբ, որտեղ օդով խիստ հագեցված հեղուկը կատարում է բարդ պտտական շարժում։ Հիդրավլիկական թռիչքը, սովորաբար, տեղի է ունենում հոսքը հիդրոտեխնիկական կառույցներով (ջրթափեր, ջրթողեր և այլն) բաց թողնելու դեպքում։ Հիդրավլիկական թռիչքի տեսությունը դիտարկվում է հիդրավլիկայում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 389