Jump to content

Հիգրոֆիտներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոսկեծաղիկ գորտնուկազգիների ընտանիքից

Հիգրոֆիտներ, (< հուն. . ὑγρός – խոնավ, φυτόν – բույս), խոնավ վայրերում ապրող բույսեր: Ի տարբերություն քսերոֆիտների, հիգրոֆիտները չունեն ջրի գործածումը սահմանափակող հարմարանքներ: Տերևաթիթեղները բարակ են և մեծ, թույլ զարգացած կուտիկուլայով, որի հետևանքով բնորոշ է բարձր կուտիկուլային տրանսպիրացիան: Ցողունները երկար են, մեխանիկական հյուսվածքը գրեթե զարգացած չէ: Հերձանցքները գտնվում են տերևների երկու կողմերում: Արմատային համակարգը թույլ է զարգացած, ջրի նույնիսկ աննշան պակասից նկատելիորեն թառամում են: Նշված կառուցվածքային առանձնահատկությունները բնորոշ են հատկապես արևադարձային խոնավ անտառների խոտաբույսերին: Հիգրոֆիտներին են պատկանում բոշխազգիները, բեգոնիան, գորտնուկազգիների մեծ մասը ևն: Կյանքի պայմանների և կառուցվածքային առանձնահատկություններով հիգրոֆիտները նման են հիդրոֆիտներին:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 388